Շշմելու համագործակցություն ․․․

Թումանյանական նախագծի շրջանակներում կարդում ենք ու սովորում Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Կարդացինք , պատմեցինք , քննարկեցինք դասարանում , հետո հանձնարավեց տանը ինքնուրույն բեմադրել և նկարահանել ։ Ինձ զարմացրեց Հարությունյան քույրիկների ՝ 3․1 դասարանի Վիկայի և 5 տարեկան Էլիզայի աշխատանքը ։ Քույրիկներով որոշել եմ պլաստիլինից ծեփել «Մի կաթիլ մեղր»-ի հովվին ։ Իրենց հատուկ անմիջականությամբ և անկեղծությամբ հա՛մ պատում են , թե ինչպե՞ս է պետք հովիվ ծեփել պլաստիլինից , համ էլ ՝ խաղում են ։ Սրա հետ մեկտեղ , իրենք են նկարահանում ամբողջ պրոցեսը ՝ Վիկայի համակարգչով ։ Իսկական հաղորդում ։ Մտածել են ամեն ինչ ՝ իրենց հագուստից , արդ ու զարդից սկսված ։ Քանի որ փոքր կադրերով են նկարում , մտածել են նույնիսկ , թե ինչպե՞ս  ներկայացնեն , բացատրեն Վիկայի բացակայությունը , որը գնում է ամեն անգամ համակարգչի տեսախցիկը միացնելու ։

Ահա առանց ավելորդությունների ՝ կարողությունների , հմտությունների , ազատության , ստեղծագործական երևակայության  ցուցադրման այսպիսի մի վառ օրինակ ,որտեղ և՛ խմբային աշխատանք կա , և ՛ ինքուրույն է կատարված աշխատանքն ՝ առանց մեծահասակի միջամտության , և՛ իմաստալից , անկաշկանդ խոսք ։

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Վիկտորյա Հարությունյան, Տեխնոլոգիա, Ես կարողանում եմ, Թումանյանական նախագիծ, Թումանյանական օրեր с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий