Մեկնումը ՝ հուլիսի 18-ին , սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Ժամանումը ՝ հուլիսի 25-ին
Մասնակիցներ ՝ 5դասավանդող, 2 ծնող , 2սովորող , 3 դասավանդողի ընտանիքի անդամ
Մանկավարժական հավաք- հանդիպումներ
Ուղեգրի արժեքը՝ 70 ԱՄՆ դոլլար
Ճանապարհածախս-16․000դրամ
- Հանդիպում Թբիլիսի քաղաքի թիվ 132, 181 , 20 դպրոցների ուսուցիչների հետ:
- Հանդիպում Կախեթիայից ժամանած ուսուցիչների հետ
- Քննարկում Բելոռուսիայի ներկայացուցիչ Օքսաննա Խաբլակի հետ
- Հանդիպում Հունաստանի ներկայացուցիչ Եկատիրինա Չելիձեի հետ:
Ուսումնական ճամփորդություններ
Լող
Շեքվեթելլիում նախագծի մասնակիցները սովորեցին լողալ:
Նախագծի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները
- Բելառուսիայի ներկայացուցիչ Օքսաննա Խաբլակը խնդրել է փոխանցել, որ Մինսկի թիվ մեկ Գիմնազիան սիրով պատրաստ է համագործակցել կրթահամալիրի հետ, վերջիններս պատրաստակամություն են հայտնում Բելոռուսիա կատարվելիք այցի ժամանակ կրթահամալիրյան մասնակիցներին ապաստան տալ և կերակրել ուսուցիչների, սովորողների տներում։ Ինչպես նաև շատ մեծ ցանկություն հայտնեց լինել Երևանում, կրթահամալիրում,ծանոթանալ մեր հեղինակային մանկավարժական ծրագրերին և այն դրական , հետաքրքիր միջավայրին, որի մասին Վիկորյա Բալավաձեն և Քեթևան Աբեսաձեն այդքան հիացմունքով են պատմում։
- Հոկտեմբերի 2-ին Կախեթիայի ներկայացուցիչները հրավիրել են խաղողի բերքահավաքին և գինու ծեսին մասնակցելու։ Նրանք ևս պատրաստ են ընտանիքներում հյուրընկալել կրթահամալիցիներին։
- Թբիլիսի քաղաքի թիվ 132 դպրոցի ներկայացուցիչները 5-6-րդ դասարանցիներից կազմված մի խմբի սպետմեբերին հրավիրում են մասնակցելու «
- У природы нет плохой погоды» թեմայով ինտեգրվածդասի։
- Թբիլիսի քաղաքի 181 դպրոցի ներկայացուցիչները հրավիրել են իրենց դահլիճի հանդիսավոր բացմանն ու ինտեգրված դասի։
- Հունաստանի ներկայացուցիչ Էկատիրինա Չելիձե օգոստոսի 25-ին կժամանի Հայաստան հունարենի ակումբ հիմնելու, Հունաստանում կայանալիք ամառային ճամբարին նախապատրաստվելու, ճամբարի պայմանները ներկայացնելու համար։ Հունարենի դասընթացի առաջին փուլը կկայանա կենդանի հաղորդակցման միջոցով, հաջորդ փուլը՝ օնլայն։
- Քեթևան Աբեսաձեն առաջարկում է «Գնահատումը կրտսեր դպրոցում» թեմայով մանկավարժական քննարկում-հավաք անցկացնել։
- Վրացական կողմը հրավիրում է նաև մասնակցելու ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր համերգին։
Առաջարկվում է համագործակցություն հետևալ ուղղություններով ՝
- Մանկավարժական քննարկումներ,սեմինարներ,հավաքներ
- Համատեղ դասարանական նախագծեր,փոխայցելություններ
- Միջազգաին ճամբարներ
- Ուսուցիչների, սովորողների փոխանակման ծրագրեր / առաջարկվում է քննարկել պայմանները/։
Էստոնիայի և Պոլշայի ներկայացուցիչները օգոստոսին կժամանեն Թբիլիսի, որտեղ կքննարկվի նախագծի իրենց մասնակցությունը։ Օքսաննա Խաբլակը նշեց, որ շատ լավ կապեր ունի նաև Մոսկվայի հետ ,նրանց ևս կներառի նախագծում։