«Պաղպաղակե դղյակը»

 Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում  մարդիկ  մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին,  որ մի քիչ  լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ  ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:

Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:

Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:

Այդ օրվանից  երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.

-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:

Реклама
Рубрика: Ընթերցարան | Оставить комментарий

Մեր բլոգերը

10405281_825611730822330_7772109627798095779_n

Վիկտորյա Հարությունյանի բլոգ

Վահե Մուսայելյանի բլոգ 

Հայկ Աբրահամյանի բլոգ 

Հրանտ Աբրահամյանի բլոգ

Մարիա Ոսկանյանի բլոգ 

Կարինե Զոհրաբյանի բլոգ 

Վահագն Փանոսյանի բլոգ

Ասյա Միրզոյանի բլոգ

Միքայել Մարգարյանի բլոգ

Մանե Աբգարյանի բլոգ

Հրաչյա Բրուտյանի բլոգ

Քնարիկ Հայրապետյանի բլոգ

Լուսինե Հակոբյանի բլոգ

Սուսաննա Մամիկոնյանի բլոգ

Անահիտ Դարդիկսի բլոգ

Անրի Ներսիսյանի բլոգ

Հարություն Խանյանի բլոգ

Рубрика: Տեղեկատու | Оставить комментарий

Ջա՜ն,մենք արդեն մեր անհատական բլոգերն ունենք ․․․

Рубрика: Հարցասերների ռադիո, Հրաչյա Բրուտյան, Միքայել Մարգարյան, Վիկտորյա Հարությունյան, Լուսինե Հակոբյան | Оставить комментарий

Ամառային ուսումնահետազոտական ճամբարի նախագիծ

10394642_878755455486595_2297524721396118489_n

Ճամբարի կազմակերպման վայրը ՝ Վրաստան ,Սև ծովի ափին ։

Ժամկետները — Հունիսի 15-օգոստոսի 15

Ճամբարը  միաժամանակ կարող է ընդունել 40 մասնակցի ՝ սովորող ,ծնող և ուսուցիչ ։

Նպատակը — Ուսումնահետազոտական , առողջարանային ճամբարի իրականացում , սովորողների , ուսուցիչների ամառայի հանգստի կազմակերպում , « Իմացումի հրճվանք»ծրագրի ներկայացում , ուսումնական նյութերի ստեղծում։

 Խնդիրները — Սովորողների բառապաշարի , գիտելիքների հարստացում , ամրապնդում , ուսումնահետազոտական  հմտությունների և կարողությունների զարգացում,կոփում,ինքնասպասրկան հմտությունների և կարողությունների ձևավորում ,խմբային  աշխատանքների միջոցով միջանձնային հարաբերությունների  կարգավորում , հաստատում , դժվար իրավիճակներում արագ կողմորոշվելու կարողության ձևավորում ։

Рубрика: Ուսումնական ամառ, Ուսումնական ճամբար, Ուսումնական նախագծեր | 1 комментарий

Ջաննի Ռոդարի «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին  ճամփորդել, աշխարհ  ճանաչել:  Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին  ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Рубрика: Ռոդարիական ստուգատես, Ընթերցարան | Оставить комментарий

Էկզոտարիումում

Рубрика: Հարցասերների ռադիո, Սուսաննա Մամիկոնյան, Վիկտորյա Հարությունյան | Оставить комментарий

Հեծանվորդ տիար Բլեյանը

Рубрика: Հարցասերների ռադիո, Սուսաննա Մամիկոնյան, Վիկտորյա Հարությունյան | Оставить комментарий

Հետադարձ հայացք կամ մայիսյան հավաքից հավաք

10440764_830818613634975_5359069545751007480_n

Մայիսյան տաս հավաքներից  ութին եմ մասնակցել ՝ առաջին  երկուսի ժամանակ դեռ Մանկավարժական համալսարանի ուսանող էի և չէի էլ պատկերացնում ՝ երբևէ կզբաղվե՞մ մանկավարժությամբ, թե ՝ ոչ ։ Մանկավարժական համալսարան էլ չէի ուզում ընդունվել՝ որոշել էի արվեստաբան դառնալ ։ Բայց երբ մի գեղեցիկ առավոտ , հորս հետ միասին գնում էի ընդունելության համար գործերս հանձնելու , այսօրվա նման հիշում եմ ,16 տարեկան , մի քիչ մոլորված ,ինքնամփոփ ու փոքր ինչ վախվորած աչքերով աղջնակ էի ։ Աշտարակի Ռադիոֆիզիկայի փոքրիկ Գիտավանից , որտեղ բոլորն ինձ ճանաչում էին ,հայտնվել էի ինձ համար նոր , անծանոթ ու մեծ մի աշխարհում  ու վախենում էի ՝ ես էլ չգիտեմ, թե ինչից ։ Հայրս ճանապարհին համոզում էր ինձ ․

-Արի՛ Մանկավարժական ընդունվի , աղջիկ ես , մի քանի տարուց կամուսնանաս , ընտանիք , երեխաներ կունենաս , մանկավարժի գործը կնոջ համար հարմար է , երկուսին  դասերն ավարտվում են ,շուտ կգնաս տուն  , հա՛մ կաշխատես,հա՛մ  ընտանիքիդ տիրություն կանես ։

Լսեցի հորս ՝ ճիշտ է դեռ  չեմ ամուսնացել  և այդպես էլ  ոչ մի օր երկուսին ՝դասն ավարտելուն պես , տուն չեմ մտել , բայց հորս պատվիրանով  ու օրհնանքով շարունակեցի  մորիցս ժառանգած մանկավարժությունը , որն իմ ընտանիքում մորից դուստր փոխանցվում է արդեն մի քանի սերունդ ։ Դարձա ուսանող ։ Читать далее

Рубрика: Հաշվետվություններ, Հավաքից հավաք. մայիսյան 10-րդ հավաք | Оставить комментарий

Հաշվետվություն

Рубрика: Հաշվետվություններ, Հավաքից հավաք. մայիսյան 10-րդ հավաք, Քնարիկ Հայրապետյան | Оставить комментарий

Հաշվետվություն

Рубрика: Հաշվետվություններ, Հավաքից հավաք. մայիսյան 10-րդ հավաք, Վահե Մուսայելյան | Оставить комментарий