Օրվա քրոնիկոն

Это слайд-шоу требует JavaScript.

գյսֆսդօգֆլսդհյ;ֆդկյգգդկ Читать далее

Рубрика: Տեխնոլոգիա | Оставить комментарий

Մանկավարժական աշխատողների Շեքվեթելիի միջազգային ճամբարի հաշվետվություն

Մեկնումը ՝ հուլիսի 18-ին , սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Ժամանումը ՝ հուլիսի 25-ին

Մասնակիցներ ՝  5դասավանդող, 2 ծնող , 2սովորող , 3 դասավանդողի ընտանիքի անդամ

Մանկավարժական հավաք- հանդիպումներ

Ուղեգրի արժեքը՝ 70 ԱՄՆ դոլլար

Ճանապարհածախս-16․000դրամ

  • Հանդիպում Թբիլիսի քաղաքի թիվ 132, 181 , 20 դպրոցների ուսուցիչների հետ:
  • Հանդիպում Կախեթիայից ժամանած ուսուցիչների հետ
  • Քննարկում Բելոռուսիայի ներկայացուցիչ Օքսաննա Խաբլակի հետ
  • Հանդիպում Հունաստանի ներկայացուցիչ Եկատիրինա Չելիձեի հետ:

Ուսումնական ճամփորդություններ

 Լող

Շեքվեթելլիում նախագծի մասնակիցները սովորեցին լողալ:

Նախագծի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները

  • Բելառուսիայի ներկայացուցիչ Օքսաննա Խաբլակը խնդրել է փոխանցել, որ Մինսկի թիվ մեկ Գիմնազիան սիրով պատրաստ է համագործակցել կրթահամալիրի հետ, վերջիններս պատրաստակամություն են հայտնում Բելոռուսիա կատարվելիք այցի ժամանակ կրթահամալիրյան մասնակիցներին ապաստան տալ և կերակրել  ուսուցիչների, սովորողների տներում։ Ինչպես նաև շատ մեծ ցանկություն հայտնեց լինել Երևանում, կրթահամալիրում,ծանոթանալ  մեր հեղինակային մանկավարժական ծրագրերին և այն դրական , հետաքրքիր միջավայրին, որի մասին Վիկորյա Բալավաձեն և Քեթևան Աբեսաձեն այդքան հիացմունքով են պատմում։
  • Հոկտեմբերի 2-ին Կախեթիայի ներկայացուցիչները հրավիրել են խաղողի բերքահավաքին և գինու ծեսին մասնակցելու։ Նրանք ևս պատրաստ  են ընտանիքներում հյուրընկալել կրթահամալիցիներին։
  • Թբիլիսի քաղաքի թիվ 132 դպրոցի ներկայացուցիչները 5-6-րդ դասարանցիներից կազմված մի խմբի սպետմեբերին հրավիրում են մասնակցելու «
  • У природы нет плохой погоды» թեմայով ինտեգրվածդասի։
  • Թբիլիսի քաղաքի 181 դպրոցի ներկայացուցիչները հրավիրել են իրենց դահլիճի հանդիսավոր բացմանն ու ինտեգրված դասի։
  • Հունաստանի ներկայացուցիչ Էկատիրինա Չելիձե օգոստոսի 25-ին կժամանի Հայաստան հունարենի ակումբ հիմնելու, Հունաստանում կայանալիք ամառային ճամբարին նախապատրաստվելու, ճամբարի պայմանները ներկայացնելու համար։ Հունարենի դասընթացի առաջին փուլը կկայանա կենդանի հաղորդակցման միջոցով, հաջորդ փուլը՝ օնլայն։
  • Քեթևան Աբեսաձեն առաջարկում է «Գնահատումը կրտսեր դպրոցում» թեմայով մանկավարժական քննարկում-հավաք անցկացնել։
  • Վրացական կողմը հրավիրում է նաև մասնակցելու  ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր համերգին։

Առաջարկվում է համագործակցություն հետևալ ուղղություններով ՝

  1. Մանկավարժական քննարկումներ,սեմինարներ,հավաքներ
  2. Համատեղ դասարանական նախագծեր,փոխայցելություններ
  3. Միջազգաին ճամբարներ
  4. Ուսուցիչների, սովորողների փոխանակման ծրագրեր / առաջարկվում է քննարկել պայմանները/։

Էստոնիայի և Պոլշայի ներկայացուցիչները օգոստոսին կժամանեն Թբիլիսի, որտեղ կքննարկվի նախագծի իրենց մասնակցությունը։ Օքսաննա Խաբլակը նշեց, որ շատ լավ կապեր ունի նաև Մոսկվայի հետ ,նրանց ևս կներառի նախագծում։

 

Рубрика: Տեխնոլոգիա | Оставить комментарий

Պրոմեթևսի քարանձավում

Քարանձավը գտնվում է Վրաստանի արևմտյան հատվածում՝ Ծխալտուբո քաղաքի շրջակայքում։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է 1983թ․-ի հուլիսի 15-ին՝ վրաց հնագետների կողմից։ Քարանձավի ընդհանուր երկարությունը 11կմ է , որից ընդամենը 1060մ-ն է բաց այցելուների համար։ Քարանձավը բաղկացած է 7 սրահներից, որոնք այցելունները անցնում են ոտքով, իսկ քարանձավից դուրս կարող են գալ կամ հատուկ թունելով, կամ նավակով։

Рубрика: Տեխնոլոգիա | Оставить комментарий

Սև ծովի հրաշալիքները

Рубрика: Տեխնոլոգիա | Оставить комментарий

Հայ-վրացական համատեղ խաչապուրի

Рубрика: Վրացական նախագիծ «Գամառջոբա» გამარჯობათ | Оставить комментарий

ԲԱՐՈՆ ՄՅՈՒՆԽՀԱՈՒԶԵՆԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

                                                     ԱՌԱՋԻՆ ԻՐԻԿՈՒՆԸ

Ափսոս, որ դուք չէիք ճանաչում իմ պապին։ Մի հազվագյուտ մարդ էր ու աննման որսկան։ Շաբաթներով սար ու ձոր ընկած որսի էր ման գալի ու ո՛չ հոգնում Էր, ո՛չ քնում, ո՛չ ուտում էր, ո՛չ խմում։ Եվ անվերջ, անվերջ պատմություններ էր անում իր որսորդական կյանքից։

Իրիկունները չիբուխը սարքում էր, վառարանի դիմացը նստում ու պատմում։

Մի անգամ էլ, պատմելու ժամանակ, մեզանից մի չարաճճին ընդհատեց. Читать далее

Рубрика: Ընթերցարան | Оставить комментарий

Համ էլ իմ նմանակն ունեմ ․․․

Գիտե՞ք , որ ես իմ նմանակն ունեմ մուլտերի աշխարհում ։ Նրա  անունը Բրեյվի է ։ Նա էլ է ինձ նման խարտյաշ մազերով ։ Չէ՞ք հավատում,դե համոզվե՛ք ․․․

11255317_430899220404073_5159244543765746202_n 11245531_1736897066537092_5533375631287996000_n 11295609_1736897073203758_3057763378633659357_n

Рубрика: Մանե Աբգարյան | Оставить комментарий

Սողոմոն Իմաստունի առակները

Պապը շատ էր ծերացել: Նրա աչքերը լավ չէին տեսնում, ականջները ծանրացել էին, ձեռքերն ու ոտքերը ծերությունից դողում էին այնպես, որ գդալը բերանը տանելու ժամանակ կերակուրը վրան էր կաթեցնում:

Այդ բանը չէին հանդուրժում որդին ու հարսը: Նրանք պապին իրենց հետ չէին նստեցնում, այլ վառարանի հետևի մի անկյունում և նրան կավե ամանով էին կերակուր տալիս: Խեղճ ծերուկի աչքերը արցունքով էին լցվում. Նա տխուր-տրտում նայում էր այն կողմը, ուր սեղանն էր պատրաստվում: Մի անգամ կերակուր ուտելիս, ծերունու ձեռքերը դողացին ու ամանն ընկավ կոտրվեց: Հարսն ու որդին ավելի բարկացան: Նրանք մի փայտե պնակ գնեցին և այնուհետև դրանով էին ուտելիք տալիս իրենց հորը: Ծերունին չորս տարեկան մի թոռնիկ ուներ: Մի անգամ մանկիկը, տախտակամածին նստած, փայտե իր էր շինում:

-Ի՞նչ ես շինում, զավակս, – հարցրեց մայրը:

-Փայտե պնակ եմ շինում, – պատասխանեց երեխան, – որ երբ դուք ծերանաք, դրանով կերակուր տամ ձեզ: Հայրն ու մայրը իրար նայեցին ու ամոթից կարմրեցին: Դրանից հետո նրանք սկսեցին ծերունուն իրենց հետ սեղան նստեցնել և միշտ հարգանքով էին վարվում նրա հետ:

Рубрика: Ընթերցարան | 1 комментарий

Վիդեոհաղորդագրություն Թբիլիսիի 20-րդ դպրոցի սովորղներից

Մայիսի 9-12-ը կրթահամալիրում հյուրընկալվել էր Թբիլիսի քաղաքի դպրոցների ուսուցիչներից կազմված  43հոգանոց  խումբը ։ Նրանք շրջեցին կրթահամալիրում,մասնակցեցին պարապմունքներին , ծանթացան հայ սովորողների , ուսուցիչների հետ ,զբոսնեցին Երևան ,Էջմիածին և Աշտարակ քաղաքներում ։

Նախագծի մասնակիցներից մեկը  ՝ Իրինա Զաքարեիշվիլին , նկարահանում էր ամեն-ինչ ,երբ զրուցեցինք , պարզվեց նա էլ է դասվար ,աշխատում է 20-րդ դպրոցի 4-րդ դասարանցիների հետ ։ Երբ իմ հետաքրքասեր Հարցասերիկները սկսեցին հարցախեղդ անել խեղճ ուսուցչուհուն , նա խոստացավ , որ անպայման իր նկարահանումները ցույց կտա սովորողներին և կպատմի Հայաստանի , կրթահամալիրի ,3․1-ցի Հարցասերների  մասին ։ Տեսե՛ք ,թե ինչպես են արձագանքում թբիլիսցի սովորողները ։

Рубрика: Վրացական նախագիծ «Գամառջոբա» გამარჯობათ | 1 комментарий

Առաջադրանք 08.05.2015թ.

Շարունակի՛ր կիսատ թողնված պատմությունը և պատմությունդ վերնագրի՛ր: Շարունակությունը մուտքագրի՛ր  այս առաջադրանքի   Добавить комментари  բաժնում : Գրեցի՞ր ։ Ապրե՛ս ։

Այդպես, մի անգամ բախտը ժպտաց երեք եղբայրներին Բառլետտայից: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել, և ով գիտե,  էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: Читать далее

Рубрика: Առաջադրանքներ | 8 комментариев