Ջաննի Ռոդարի «Ալիսա գլորիկ»

Alisa glorikalisa

Հիմա ես քեզ կպատմեմ Ալիսա-Գլորիկի մասին :Ինչո՞ւ են նրան   «Գլորիկ»  ասում: Որովհետև նա շարունակ գլորվում- ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապիկը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.

_Ալիսա՜… , որտե՞ղ ես:

_Այստեղ եմ, պապի՜կ:

_Ո՞րտեղ՝ այստեղ:

_ Ես իմ…:  Զարթուցիչի մեջ:

Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ:  Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որ  ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:

Մի անգամ էլ պապիկը կանչում է նրան նախաճաշի.

_Ալիսա՜… Որտե՞ղ ես:

_Այստեղ եմ, պապի՜կ:

_Ո՞րտեղ՝ այստեղ:

_Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ՝ շշի մեջ…:

_Ինչպե՞ս  ընկար այդտեղ:

_Ես շատ ծարավեցի, հետո, երբ ուզեցի շշից ջուր խմել, հանկարծ՝ թրը՛մփ… Եվ ընկա մեջը…

Այո՛, նա ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա   շարունակ ոտքերն է շարժում ու թիավարում է ձեռքերով, որպեսզի չխեղդվի: Դեռ լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ: Հենց այդ Սպերլոնգում էլ  ա Ալիսան  սովորել էր գորտի նման լող տալ:

_Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:

Պապիկը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից:  Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է մարմնամարզությամբ պարապելը:

Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապիկն էր նրան փնտրում, և՛ տատիկն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու և այդպիսով քառասուն լիրա տնտեսելու:

_Տեր Աստված, այ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատիկը: -Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:

_Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:  Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով ճանապարհորդելիս  նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն արկղի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել արկղի մեջ, և, իհարկե, գլորվեց ներս: Գլորվեց ու… քնեց փափուկ սփռոցների մեջ:  Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜,  ո՞ւմ մտքով կանցներ, որԱլիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է: Ալիսան  բոլորովին էլ չվախեցավ. Մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր… «Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էր մեկնումեկը մտածել ընթրիքի մասին, երբ Ալիսան կորել էր: Դե իհարկե՝ ոչ-ոք էլ  չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրիկն ու մայրիկը, նրանք բարկացան տատիկի ու պապիկի վրա:

_Այդպե՞ս եք դուք երեխա խնամում:

_Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապիկն ու տատիկը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին ցած ընկնում, բայց դրանից   առանձին վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:  Խեղճ Ալիսան սպասելուց ձանձրացավ, նա մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել հատակը: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»

_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:

Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:

Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը:   Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ընթերցարան. Добавьте в закладки постоянную ссылку.

14 отзывов на “Ջաննի Ռոդարի «Ալիսա գլորիկ»

  1. Ծատուրյան:

    Ալիսան կլոր էր:Ես չէի ուզի Ալիսաի նման լինել:Ես չէի թաքնվի,որ մայրիկս և հայրիկս չամհանգստանաին,որ տատիկիս ու պապիկիս չմեղադրեին:

    Ծատուրյան Էդվարդ

  2. Ես եթե լինե Ալիսա-գլորիկի փոխարեն, կմտնեի համակարգչի մեջ կամ գնդակի մեջ։/Մոնիկա Հակոբյան/

  3. Եթե ես լինեի Ալիսա Գլորիկի փոխարեն կմտնեի մայրիկիս պայուսակի մեջ, որպեսզի համոզվեի այնտեղ կոնֆետ կա? թե չե

  4. Ալիսան իմ դուրը շատ եկավ իր հետաքրքրությամբ և քաջությամբ։Քանի որ ես ել եմ շատ հետաքրքրասեր։եթե մտնեի շշի մեջ ես կ խեղդվեի։Իսկ նա չ վախեցավ ոչ ջրից ոչ էլ մթությունից։

  5. Վահե Մուսայելյան:

    Իմ կարծիքով Ալիսան շատ չարաճճի է:Նա ինձ դուր չեկավ, որովհետև միշտ գլորվում էր:Եթե ես լինեի, կմտնեի հեռուստացույցի մեջ և ֆուտբոլ կխաղայի: Բոլորը ինձ կտեսնեն և չեն փնտրի:
    Վահե Մուսայելյան

  6. Վահե Մուսայելյան:

    Իմ կարծիքով Ալիսան շատ չարաճճի է:Նա ինձ դուր չեկավ, որովհետև միշտ գլորվում էր:Եթե ես լինեի, կմտնեի հեռուստացույցի մեջ և ֆուտբոլ կխաղայի: Բոլորը ինձ կտեսնեն և չեն փնտրի:

  7. Արմինե Ջանոյան:

    Ալիսան շատ չարաճճի աղջիկ էր: Նա սիրում էր ամեն տեղ մտնել, դրա համար էլ միշտ փորձանքի մեջ էր ընկնում: Ալիսան ինձ դուր չեկավ, որովհետև նա չէր լսում իր տատիկին և պապիկին: Եթե ես լինեի Ալիսայի փոխարեն՝ կմտնեի համակարգչի մեջ և կգնաի պապիկիս ու տատիկիս մոտ:

  8. Այվազյան Ալիսա:

    Ալիսան շատ հետաքրքրասեր և աշխույժ աղջիկ է:Ինձ դուր եկավ նա,մենակ այն դուր չեկավ, որ տատիկին ու պապիկին ջղայնացնում էր:Ես ոչ մի տեղ էլ չէի մտնի,որովհետև մթից վախենում եմ:

  9. ՄԱՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ:

    Եդ Ալիսան շատ չարաճճի է լինում,որնես նրա տեղը լինեի այդքան չարաճճի չէի լինի;

  10. Ալիսան շատ հետաքրքրասեր եր,նա շատ փոքր եր,չարաճճի և գլորվող

  11. Ինձ Ալիսան դուր չի եկել: Որովհետև գլորվում էր ու չարաճճի էր :
    Հրանտ Աբրահամյան

  12. Ինձ Ալիսան շատ դուր եկավ: Եթե լինեի Ալիսան կգլորվեի գրպանի մեջ:

  13. Nersisyan Anri:

    Ալիսա-Գլօռիկը շատ նման է ինձ :Ես շատ հաճախ թաքնվում եմ և ինձ չեն գտնում:

  14. լիսա-Գլօռիկը շատ նման է ինձ :Ես շատ հաճախ թաքնվում եմ և ինձ չեն գտնում:
    Ответить

Ответить на Ասյա Отменить ответ