Վրացական նախագիծ «Գամառջոբա» გამარჯობათ

 

1512648_497806683666083_1128284938_nԴպրոց-պարտեզի 2․1 դասարանի ու Ավագ դպրոց-վարժարանի «Վրացախոսի ակումբի»սովորողները այս անգամ հանդես են գալիս վրացական նոր նախագծով , որի անունը որոշել են դնել «Գամառջոբա» ։

Նախագծի նպատակը -Սովորողների մոտ վրացերենի  միջոցով ՝ որպես օտար լեզու  բանավոր խոսքի զարգացումն է , միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունների ձևավորումն ու զարգացումը:Կարևոր խնդիր և նպատակ է նաև սովորողի մոտ ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության զարգացումը ։ Նախագծի միջոցով սովորողները տարրական գիտելիքներ են ձեռք բերում մեր հարևան պետության , նրա մշակույթի ,խոհանոցի մասին ։ Առօրյա խոսակցական մի շարք բառեր ,արտահայտություններ են սովորում , որոնք խիստ անհրաժեշտ են վրացիների հետ շփման և հաղորդակցման համար ։ Նախատեսում ենք նաև «Ուրախ վրացերեն»ֆիլմաշարի ստեղծում , որը շատ օգտակար ուսումնական նյութ է վրացերեն սովորել ցանկացողների համար ։

Խնդիրներ -Սովորողի մոտ ձևավորել վրացերենի  մասին տարրական պատկերացում՝ երգերի, ոտանավորների, պարզ,առօրեական հարց ու պատասխանի միջոցով ։ Զարգացնել լսելու, հասկանալու և խոսելու հմտությունները՝

  •  Լսել և հասկանալ դասավանդողի պարզ խոսքը.
  • Լսել և կատարել ուսուցչի հրահանգները.
  •  Լսել և հասկանալ մանկական պարզ երգեր.
  •  Լսել և հասկանալ պարզ, առօրեական երկխոսություններ.
  •  Լսել և ճիշտ պատասխանել հարցերին.
  • Կարողանալ վարել փոքր երկխոսություններ.
  • Նախատեսում ենք Թումանյանական ստուգատեսին թարգմանել և վրացերեն լեզվով խաղալ Հ․Թումանյանի «Երկինքը փուլ է գալիս » պատմվածքը ։

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ուսումնական նախագծեր, Վրացական նախագիծ «Գամառջոբա» გამარჯობათ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий