Մանկավարժական աշխատողների Շեքվեթելիի միջազգային ճամբարի հաշվետվություն

Մեկնումը ՝ հուլիսի 18-ին , սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Ժամանումը ՝ հուլիսի 25-ին

Մասնակիցներ ՝  5դասավանդող, 2 ծնող , 2սովորող , 3 դասավանդողի ընտանիքի անդամ

Մանկավարժական հավաք- հանդիպումներ

Ուղեգրի արժեքը՝ 70 ԱՄՆ դոլլար

Ճանապարհածախս-16․000դրամ

  • Հանդիպում Թբիլիսի քաղաքի թիվ 132, 181 , 20 դպրոցների ուսուցիչների հետ:
  • Հանդիպում Կախեթիայից ժամանած ուսուցիչների հետ
  • Քննարկում Բելոռուսիայի ներկայացուցիչ Օքսաննա Խաբլակի հետ
  • Հանդիպում Հունաստանի ներկայացուցիչ Եկատիրինա Չելիձեի հետ:

Ուսումնական ճամփորդություններ

 Լող

Շեքվեթելլիում նախագծի մասնակիցները սովորեցին լողալ:

Նախագծի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները

  • Բելառուսիայի ներկայացուցիչ Օքսաննա Խաբլակը խնդրել է փոխանցել, որ Մինսկի թիվ մեկ Գիմնազիան սիրով պատրաստ է համագործակցել կրթահամալիրի հետ, վերջիններս պատրաստակամություն են հայտնում Բելոռուսիա կատարվելիք այցի ժամանակ կրթահամալիրյան մասնակիցներին ապաստան տալ և կերակրել  ուսուցիչների, սովորողների տներում։ Ինչպես նաև շատ մեծ ցանկություն հայտնեց լինել Երևանում, կրթահամալիրում,ծանոթանալ  մեր հեղինակային մանկավարժական ծրագրերին և այն դրական , հետաքրքիր միջավայրին, որի մասին Վիկորյա Բալավաձեն և Քեթևան Աբեսաձեն այդքան հիացմունքով են պատմում։
  • Հոկտեմբերի 2-ին Կախեթիայի ներկայացուցիչները հրավիրել են խաղողի բերքահավաքին և գինու ծեսին մասնակցելու։ Նրանք ևս պատրաստ  են ընտանիքներում հյուրընկալել կրթահամալիցիներին։
  • Թբիլիսի քաղաքի թիվ 132 դպրոցի ներկայացուցիչները 5-6-րդ դասարանցիներից կազմված մի խմբի սպետմեբերին հրավիրում են մասնակցելու «
  • У природы нет плохой погоды» թեմայով ինտեգրվածդասի։
  • Թբիլիսի քաղաքի 181 դպրոցի ներկայացուցիչները հրավիրել են իրենց դահլիճի հանդիսավոր բացմանն ու ինտեգրված դասի։
  • Հունաստանի ներկայացուցիչ Էկատիրինա Չելիձե օգոստոսի 25-ին կժամանի Հայաստան հունարենի ակումբ հիմնելու, Հունաստանում կայանալիք ամառային ճամբարին նախապատրաստվելու, ճամբարի պայմանները ներկայացնելու համար։ Հունարենի դասընթացի առաջին փուլը կկայանա կենդանի հաղորդակցման միջոցով, հաջորդ փուլը՝ օնլայն։
  • Քեթևան Աբեսաձեն առաջարկում է «Գնահատումը կրտսեր դպրոցում» թեմայով մանկավարժական քննարկում-հավաք անցկացնել։
  • Վրացական կողմը հրավիրում է նաև մասնակցելու  ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր համերգին։

Առաջարկվում է համագործակցություն հետևալ ուղղություններով ՝

  1. Մանկավարժական քննարկումներ,սեմինարներ,հավաքներ
  2. Համատեղ դասարանական նախագծեր,փոխայցելություններ
  3. Միջազգաին ճամբարներ
  4. Ուսուցիչների, սովորողների փոխանակման ծրագրեր / առաջարկվում է քննարկել պայմանները/։

Էստոնիայի և Պոլշայի ներկայացուցիչները օգոստոսին կժամանեն Թբիլիսի, որտեղ կքննարկվի նախագծի իրենց մասնակցությունը։ Օքսաննա Խաբլակը նշեց, որ շատ լավ կապեր ունի նաև Մոսկվայի հետ ,նրանց ևս կներառի նախագծում։

 

Advertisements

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Տեխնոլոգիա. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s