Հետադարձ հայացք կամ մայիսյան հավաքից հավաք

10440764_830818613634975_5359069545751007480_n

Մայիսյան տաս հավաքներից  ութին եմ մասնակցել ՝ առաջին  երկուսի ժամանակ դեռ Մանկավարժական համալսարանի ուսանող էի և չէի էլ պատկերացնում ՝ երբևէ կզբաղվե՞մ մանկավարժությամբ, թե ՝ ոչ ։ Մանկավարժական համալսարան էլ չէի ուզում ընդունվել՝ որոշել էի արվեստաբան դառնալ ։ Բայց երբ մի գեղեցիկ առավոտ , հորս հետ միասին գնում էի ընդունելության համար գործերս հանձնելու , այսօրվա նման հիշում եմ ,16 տարեկան , մի քիչ մոլորված ,ինքնամփոփ ու փոքր ինչ վախվորած աչքերով աղջնակ էի ։ Աշտարակի Ռադիոֆիզիկայի փոքրիկ Գիտավանից , որտեղ բոլորն ինձ ճանաչում էին ,հայտնվել էի ինձ համար նոր , անծանոթ ու մեծ մի աշխարհում  ու վախենում էի ՝ ես էլ չգիտեմ, թե ինչից ։ Հայրս ճանապարհին համոզում էր ինձ ․

-Արի՛ Մանկավարժական ընդունվի , աղջիկ ես , մի քանի տարուց կամուսնանաս , ընտանիք , երեխաներ կունենաս , մանկավարժի գործը կնոջ համար հարմար է , երկուսին  դասերն ավարտվում են ,շուտ կգնաս տուն  , հա՛մ կաշխատես,հա՛մ  ընտանիքիդ տիրություն կանես ։

Լսեցի հորս ՝ ճիշտ է դեռ  չեմ ամուսնացել  և այդպես էլ  ոչ մի օր երկուսին ՝դասն ավարտելուն պես , տուն չեմ մտել , բայց հորս պատվիրանով  ու օրհնանքով շարունակեցի  մորիցս ժառանգած մանկավարժությունը , որն իմ ընտանիքում մորից դուստր փոխանցվում է արդեն մի քանի սերունդ ։ Դարձա ուսանող ։

Դպրոցի ազատությունից  հետո հայտնվեցի Մանկավարժական համալսարանի ահռելի լսարաններում ՝ դասախոսություններ , քննություններ ,լարում ․․․չէի սիրում այս ամենը ,կորցրել էի ինքնս ինձ ։Ախր ես անգիր անել չգիտեմ,ո՞նց եմ էսքանը սովորելու ․․․

Մի տարի մռայլ գնում գալիս էի ու մի գեղեցիկ օր հանդիպեցի մի մարդու , ով փոխեց իմ կյանքում ամեն ինչ , ու ես սկսեցի հարմարվել մեծ լսարաններին ։ Հեղինեն էր Խաչատրյան ՝ ինձ հանդիպած բացառիկ մարդկանցից , ում ամեն օր տեսնելիս անգամ՝ մի բան սովորում ես։Ու  նրա երաշխավորությամբ էլ հայտնվեցի կրթահամալիրում ։

Այ կրթահամալիրն օտար չէր ինձ ։ Աշտարակի դպրոցը , որտեղ  սովորել եմ , ժամանակին կրթահամալիրի կազմում է եղել ։ Չնայած իմ դասընկերներից մեկ տարով փոքր էի , ինձ ընդունեցին դպրոց ։ Փաստորեն ես Սեբաստացի եմ վեց տարեկանից ։ Մի քիչ տարբեր էր իմ դպրոցը կրթահամալիրից , բայց ոգին նույնն էր , ու ես շատ արագ ինձ հարազատ զգացի ։

Սկզբում երկարօրյայի ուսուցիչ էի , հետո ՝ տեղափոխվեցի Նախակրթարան , իսկ վեց տարի հետո ՝ դասվար դարձա ։ Երկա՜ր , երկա՜ր ճանապարհ եմ անցել ՝ լի դժվարություններով ,բայց միևնույն ժամանակ սիրով  ու խանդավառությամբ ։ Քանի՜ սերունդ է անցել ․․․հիմա  հանդիպում եմ իմ առաջին սաներին ՝ ինձնից բարձրահասակ են ։

Ամեն անգամ հիշում եմ մորս ՝ նրա հետ տեղ գնալիս ամեն պատահածին բարևում ենք , բոլորը նրան ճանաչում են , հայտնի ուսուցիչ է մայրս ։ Հիմա ես եմ , անցնում եմ փողոցով ու մեծից փոքր բարևում են ՝ կամ իմ սաներն են ,  կամ ծնողներ են ,կամ չգիտեմ , մարդիկ են , որոնց  ճանաչում եմ , ութ տարի է անցում եմ այս ճանապարհը ․․․

Ինչքա՜ն բան է փոխվել իմ մեջ ․․․Մայիսյան հավաքից հավաք թրծվել , հմտացել , ամեն սերնդի հետ մանկացել ու այնքա՜ն բան եմ սովորել այս ութ տարում ։ Կրթահամալիրն ինձ համար առաջին հերթին կյանքի դպրոց է , որտեղ ես միշտ ունեմ սովորելու հնարավորություն ։Այստեղ ոչ մի օրը նման չէ մյուսին , անընդհատ փոփոխվում է ՝ քանդվում են պատեր , արգելքներ  ու միշտ բացվում է ինքնադրսևորվելու հնարավորություն ։ Երբեք չես իմանա վաղը որտե՞ղ կհայտնվես , բայց միշտ հայտնվում ես այնտեղ , որտեղ իրոք պետք էր հայտվելդ ։

Ո՞վ կմտածեր , որ կսկսեմ երգել ։ Երաժշտական դպրոց լաց լինելով էի գնում ՝ բա հո Հարություն Թոփիկյան չկա՞ր այնտեղ ։ Կամ ո՞վ  կասեր , որ երեք տարի շարունակ Դիջիթեքի գլխավոր մրցանակակիր կդառնամ , ախր համակարգչին մոտ էլ չէի գնացել , էլ ու՞ր  մնաց ուսումնական նյութեր ստեղծեի։

Նախագծեր , որոնք անընդհատ զարգացնում ենք միտդ ,ստիպում են աշխատել ,կարդալ ,սովորել ։ Կողքիդ փորձառու ընկերներ են , որոնք ամեն րոպե պատրաստ են օգնել ,քեզ ոչ ոք չի խանգառում , երևակայիր  ինչքա՜ն կուզես ։

Կուզես վրացիների հետ շփվիր քո «Գամառջոբա»նախագծով , կուզես ծնողական երգի-պարի ակումբ հիմնի ,կուզես «Չիպոլինո»լսի ,կարդա ,խաղա , դասարանդ ջերմոց դարձրու կամ թռի տիեզերք , հետո այնտեղից քո հարցասերիկներով հարցախեղդ արա բոլորին ։ Թումանյան , Խնկոյան ,Աղայան ,Ռոդարի ինչքա՜ն կուզես կարդա , քննարկի ,վերլուծի ու բեմադրի ,լողա ,մարզվի , հեծանիվ ու չմուշկ վարի հենց դպրոցում ։ Լողափում ,դասարանում ,ամենուր ի՞նչ փորձ կուզես արա , կշռի,չափի ,համեմատի,թխի ,մտքովդ ինչ կանցնի ՝ նույնիսկ ամառային դպրոց հիմնի Սև ծովի ափին ։

Բա ինչքա՜ն ես ճամփորդում ։ Վերջերս բացահայտեցի , որ Հայաստանում  ուր ասես եղել եմ ,հիմա անցել եմ Վրաստանին ։ Դպրոց հենց անիվների վրա ՝ երգով , պարով , միշտ ուրախ  ու կենսախինդ ։ Հա՛ , հենց «Իմացումի հրճվանք» , որն ապրում ես ամեն մի սովորողի հետ քեզ պարգևված ամեն մի  բացվող առավոտ ։

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ, Հավաքից հավաք. մայիսյան 10-րդ հավաք. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s