Նամակ ընկեր Հռիփսիմեին ՝ թառամած դդումներից

DSCF3587 DSCF3581DSCF3589DSCF3580

Դասարանում դդում էինք ցանել , լավ ծլել էր ,կանաչել ։ Մի քանի օր բացակայելուց հետո , վերադարձա և պարզեցի , որ դդումներս թոռոմել են ՝ 3․1-ի իմ դդումիկները խաղով են ընկել և մոռացել են , որ ցանելուց բացի նաև դդումը խնամել է պետք ։

Տեսա ՝ նեղվեցի ․․․Արագ գործի անցան , սկսեցին ջրել առատ ջրով ։ Մի քանի ժամ հետո նկատեցինք , որ դդումները փարթամացել են ։ Որոշեցինք դդումների անունից նամակ գրել ընկեր Հռիփսիմեին ։ Ահա թե ինչ են գրում իմ երրորդ դասարանցի դդումիկները ․․․

չորացած դդումները

Սիրելի ընկեր Հռիփսիկ , ես  Ձեզ  խնդրում եմ, ասեք Ձեր  աշակերտներին  , թող  ինձ  և  իմ  ընկերներին  հաճախ  ջրեն : Տառապում եմ  , մահանում  եմ և արդեն թառամում եմ: Իմ  ընկերները ՝ նույնպես:Անամոթ  են  քո  բոլոր աշակերտները , բացի  Մանեից….Վա՜յ ,նայի ինչ-որ  մեկը  ինձ ջրեց:Ու՜խայ  , ես  հիմա բոլորից մեծ եմ:Ընկեր Հռիփսիկ, շատ շնորհակալ եմ և  խնդրում եմ ինձ շատ  ջրեք  ու  այդ սոխերին  հեռու  տարեք  ,  հոտից մեռա:

Մանե Աբգարյան

Untitled

Բարև ձեզ ընկեր Հռիփսիմե ,ես թոռոմել եմ ու՞ր եք գնացել հը՞ն-հը՞ն-հը՞ն ։Գնացել եք ուրախանում եք ,բա ես ու ընկերնե՞րս ։Դե հիմա լսեք ՝ կամ աճացնում եք կամ էլ ցտեսություն , մենք ձեզ  ի՞նչ եք արել ,ասենք թե թոռոմեցինք ի՞նչ եք անելու հը՞ն ։ Շատ վատ է  , որ ինձ ձեր գժուկները չեն սիրում ,բա դա մարդկություն է ։Ես էլ հիմարի նման աճում եմ ձեր ուզածով ՝ ես գիտեի , թե լավ է ։Առանց ջրի ու օդի ուզու՞մ եք չմեծանամ ,որ ձեզ դաս լինի․․․

Սուսաննա Մամիկոնյան

Untitled (2)

Հռիփսիմե ջան ,էսքան օր ա չենք տեսնվել:Բա գիտե՞ս հիվանդացել եմ:Շուտ հասի ՝ համ ջուր չեմ խմում , համ էլ թոռնիկներս ուտում են ինձ:Խնդրում եմ արի ինձ ջուր տուր ,որպեսզի կարողանամ բացվել , թոռնիկներս էլ նո-նո-նո ասեմ:Խնդրում եմ ,աղաչում եմ արի ջրով , եթե գաս սուրճ կդնեմ , քո հետ կխմեմ:Հա՛ , խնդրում եմ ,արև էլ կբերես:Նունիսկ կարող եմ դրա համար 5000դրամ տալ , վերջին իմ աշխատավարձն էի ստացել:

Ձեր ընկերուհի Թոռոմած Դդում

Հրանտ Աբրահամյան

ddddddddddum

Բարև Ձեզ ընկեր Հռիփսիմե: Ես ձեզնից շատ-շատ նեղացել եմ ,որ դուք ինձ չեք խնամում:  Իսկ իմ ընկերները ինձ խնամում են, օրինակ՝ Լուսինեն,Մարիան,Վիկտորիան և Սուսաննան: Գիտեք չեք գալիս չեմ հիշում ձեզ , գոնե եկեք մեզ խնամեք նոր գնացեք տուն:Եթե ուզում եք բարիշենք , ապա եկեք ինձ հյուր և մենք կբարիշեք:Լավ , լավ Ձեր աշակերտներին  էլ բերեք , նրանց հետ ել կբարիշեմ:Մենակ կարող ես Ասյաին չբերես ,որովհետև ,որ դուք գնացել էիք  Թբիլիսի ,  նա ինձ խնամում էր , իսկ Կարինան չէր խնամում:

Մարիա Ոսկանյան

Безымянный (1)

Բարև Ձեզ ընկեր Հռիփսիմե : Ես ձեզանից և ձեր աշակերտներից նեղացել եմ,որ ինձ այս հինգ օրը չեք ջրում : Ես գիտեմ , որ դուք սոխեր էլ եք ցանել  ու նրանց ամեն օր ջրում էիք:Մենք ձեզ ի՞նչ ենք արել, որ մեզ չեք ջրում ,մենք թառամել ենք ,իսկ քո աշակերտները ինձ չէին ջրում : Լավ կլինի՞ , որ ձեզ ջուր չտան :Ի՞նչ կլինեք ,ինձ նման կթառամեք չէ՞: Դուք գնաց ել էիք Վրաստան ու ինձ մոռացել էիք : ​

Ասյա Միրզոյան

Безымянный

Ընկեր  Հռիփսիմե , ես  թոռոմել  եմ :Ինձ  ջուր  տուր ,եթե չտաս  քեզ  մի  բան  կսովորացնեմ:Դու որ զգայիր ես  ինչ  վատ  եմ ՝  ոնց որ  քեզ  մի  օր  կամ  մի  շաբաթ   սոված  պահեին և  ջուր չտային:Երեխաններիդ ասա  ,որ  ինձ  ջրեն:Հա  , ու մեկ էլ  դուք  էլ  ինձ  կջրեք  ,թե  չէ  մենակ  երեխանները  պիտի ջրեն:  ​

Վիկտորյա Հարությունյան

Ասասասասասասասասասաս

Բարև ձեզ ինձ շատ չսիրող թշնամիներ:Ինչո՞ւ ինձ չեք ջրում , չէ որ ես կթոռոմեմ:Եթե չջրեք ,ես արդեն ընկեր Հռիփսիմեին կասեմ:Եվ եթե հիմա ջրում եք ,արագ ջրեք ,որ դուք դանդաղ ջրեք ,ես էլ չեմ լինի ձերը:Ես 5 տարեկան եմ ու ինձ չե՞ք ուզում մեծացնել ։Լավ , լավ դե ցտեսություն:

Նեղացած դդում

Կարինե Զոհրաբյան

Безымянный

Սիրելի Հռիպսիմե ջան ,շնորակալություն եմ հայտնում ինձ փրկելու համար: Իսկ այդ աշակերտները պատասխան են տալու մեզ չխնամելու համար:Բայց ,համենայնդեպս ,շնորակալություն  մեզ փրկելու համար: Հա ՛, ու մի բան էլ , որ մենք մեծանանք , մեր տեղերը կփոխեք ,որ չփչանանք:Ու ձեր աշակերտներին կասեք , որ մեզ շուտ շուտ ջրեն ,բա որ չորրորդ դասարանում դուք չլինեք , ձեր աշակերտներին ո՞վ  է զգուշացնելու, որ մեզ  ջրեն: Լավ ես լիքը գործեր  ,ունեմ հաջող:

Ձեր սիրելի դդում Մոմոն

Վահագն Փանոսյան

Безымянный (2)

Ընկեր Հռիփսիմե ջան, էս քո  երեխեքը ինձ չեն ջրում:Ես այստեղ մեռա ,եկե՛ք,ինձ փրկեք:Ես էս բաժակի մեջ խեղտվեցի, եկեք ինձ հողի մեջ դրեք ու ինձ չմոռանաք ջրել:Հաջողություն ։

Քնարիկ Հայրապետյան

Դդումշ

Բարև ընկեր Հռիփսիմե: Էդ դուք չէի՞ք ասել, որ մեզ կխնամեք  ,կոտորվեցինք՝  ջուր չեք տալիս ,է հետո՞: Եթե ուզում եք թոռամենք , դե էդպես էլ  շարունակեք:

Սիրով ՝ Դդումներից:

Լուսինե Հակոբյան

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Պատմություններ, Բնագիտություն, Իմացումի հրճվանք. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s