Դասարանը ՝ ջերմոց-լաբորատորիա-տնկարան

10155950_737322952984542_1431423800146119520_n

«Ասա ինձ, և ես կմոռանամ։ Ցույց տուր և ես կհիշեմ։ Ներգրավիր ինձ և ես կսովորեմ»․․․ 

 Չինական ասացվածք 

21-րդ դարում , երբ ամենուրեք տիրում է ամենազոր մեդիան , երբ անգիրի դպրոցն իրեն սպառել  , հնացել է , հաճախ եմ հանդիպում  ծնողների , որոնք խիստ անհանգստացած են մեդիայի վնասակար ,երբեմն կործանիչ ազդեցությունից ։ Ծնողները պնդում են , որ 21-րդ դարի սերունդը կարդալ չի սիրում , համակարգչային խաղերից բացի այլ հետաքրքություններ չունի ։ Բակը ,խաղերը կարծես թե մոռացվել են , երկրորդ պլան մղվել ։Ես , իհարկե , համաձայն չեմ ծնողի հետ ։ Պարզ է , որ գունագեղ ,գրավիչ մեդիաաշխարհը կլանելու է երեխայի ուշադրությունը ,համակարգչային խաղերով անգամ մեծասհասակներն են տարվում , կախման մեջ ընկնում ,բայց ցանկացած խնդիր իր լուծումն ունի ։ Կարելի է այնպես աշխատել , որ նույն վնասակար մեդիան գիտելիքների յուրացման աղբյուր հանդիսանա ՝ իր ամբողջ հմայքով գերելով ցանկացած երեխայի ։ Ահա թե ինչպես «մեդիաչարիքի» միջոցով  մեր դասարանը դարձավ ջերմոց-լաբորատորիա-տնկարան ։

Նախ  համացանցից google որոնողական համակարգի միջոցով փորձեցինք սոխուկների ,պալարների , սերմերի և կորիզների վերաբերյալ տեղեկատվություն հավաքել ։ Կարդացիք , ինչ հասկացել էին փորձեցինք շարադրել ,պատմել ,քննարկել , ռադիոնյութեր ստեղծեցինք ։

Հետո անցանք գործի ։

Տարբեր սոխուկներ հավաքեցինք ՝ սոխի ,սխտորի ,ծաղիկների , ուսումնասիրեցինք , խոշորացույցով լավ զննեցինք ,հոտոտեցինք , համտեսեցինք ,կշեցինք ,համեմատեցինք , հետո մի սոխուկը ջրով լի տարրայի մեջ դրեցինք , մյուսը թողեցինք դատարկ տարրայում ։ Մի քանի օր անց , պարզեցինք , որ ջրով լի տարայում եղած սոխը փափկել է ,ծլել է , իսկ ջրի գույնը փոխվել է ՝ դարձել է կարմիր ։

Հետո սոխը տնկեցիքն հողում ։

10313059_738452316204939_8401887873668099139_n

Սոխուկներից հետո սկսեցինք ուսումնասիրել սերմերն ու կորիզները ։ Սերմերի մի մասը նախ թրջեցինք,մյուս մասը թողեցինեք չոր ։Ամեն օր խոշորացույցով և անզեն աչքով զզնեցելուց հետո նկատեցինք , որ թրջած սերմերը ուռչում են ,սկսում են ծիլեր հայտնվել ։Ջերմոցից հող բերեցինք , սերմերը  ցանեցինք հողում ։ Մի քանի շաբաթ հետո արդեն սածիլներ ունեինք ։

10171717_737323012984536_5494919374346535756_n 1536546_737323389651165_6152719357674455732_n 1620794_737322916317879_1682611156703485264_n 1978905_737325026317668_8955212911340813178_n

Երբ սածիլները մեծացան , բակում փորձեցիքն փորել և սածիլներն ու սոխուկները տեղափոխեցինք հողի մեջ ։ Մեզ օգնեցինք նաև հայրիկները ։

10534506_792975987419238_286833421910329027_n 1926783_737325236317647_3244461193488453388_n 10151256_737325596317611_573412483961375346_n 10170915_737323719651132_1494938749829477836_n

Տնկեցինք նաև կարտոֆիլի պալարներ ։

Երբ մեր տնկած սոխերը ծլեցինք ,հավաքեցինե և շատ համեղ աղցան պատրաստեցինք ։

13916_927639140619588_7052176171686773923_n13114_927639337286235_6885757977859224312_n 10418413_927639783952857_4749549383642478178_n10628437_927645047285664_5157916256682637739_n

Բաժակների մեջ  նաև դդումի սերմեր ցանեցինք ։ Ամեն օր ջրում էինք ։ Մի քանի օր այնպես պատահեց , որ բացակայեցինք դպրոցից , երբ վերադարձանք տեսանք թոռոմել են մեր դդումիկները , արագ ջրեցինք և նկատեցինք , որ կենդանացան նորից ։ Հասկացանք , որ բույսերը տնկելուց բացի նաև պետք է անպայման խնամել դրանք ։

DSCF3589 DSCF3581   DSCF358011112884_927642577285911_5994175745349408755_n

Մեր ջերմոց-լաբորատորիան գործում է շուրջտարի , իսկ երբ սկսվում են ամառային արձակուրդները և սպիպված ենք լինում բացակայել քաղաքից , մեզ օգնում են ճամբարականները, որոնք խնամում են մեր բույսերը մինչև վերադառնանք ։

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Հավաքից հավաք. մայիսյան 10-րդ հավաք, Հոդվածներ, մեթոդական ուղեցույցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Դասարանը ՝ ջերմոց-լաբորատորիա-տնկարան»

  1. Уведомление: Էկոտուրը հինգ տարի անց | Հասմիկ Նալբանդյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s