Զատիկ

images (2)
Զատիկ բառն առաջացել է զատել բառից, որ նշանակում է «կտրել, բաժանել, անջատել, ջոկել, առանձնացնել». զատել = զ + հատել:

Զատիկը հրեական տոն է. կատարվում է ի հիշատակ եգիպտական գերությունից հրեաների դուրս գալու (զատվելու) և Կարմիր ծովն անցնելու: Եբրայերեն պասեք (բիսախ) բառից է, որ նշանակում է «անցք, անցարան»: Հիշենք, որ Կարմիր ծովը բացվեց և անցարան դարձավ եգիպտացիներից փախչող հրեաների համար:

Զատիկ է կոչվում նաև այն գառը, որ մորթում են զատկին, նմանությամբ այն գառների, որ հրեաները Եգիպտոսից դուրս գալու գիշերը մորթեցին ու կերան: Այդ գառների արյունով նրանք ներկեցին իրենց դռները, և հրեշտակը չմտավ նրանց տները, այլ միայն եգիպտացիների, և մորթեց նրանց բոլոր անդրանիկ զավակներին:

Հետագայում գառներ զոհաբերելը (մատաղելը) սովորույթ դարձավ. գառը պետք է լիներ անարատ, արու և մեկ տարեկան: Ամեն տուն մորթում էր և, եթե չկարողանային ամբողջովին ուտել, ապա կարելի էր տալ հարևաններին: Գառան ոչ մի ոսկոր չպետք է կոտրվեր. մնացորդներն այրում էին: Սա էլ այսօրվա մատաղն է:

Հիշենք, որ առաջին մատաղը Աբելն արեց:

Զատիկ է նաև քրիստոնեական տոնը՝ ի հիշատակ Քրիստոսի հարության, որ տեղի ունեցավ հրեական զատկի օրը և փոխարինեց այդ հին զատկին:

Հիշենք, որ Քրիստոսը իր կյանքի վերջին տարում զատիկը կատարեց իր աշակերտների հետ այն օրը, երբ պետք է սկսվեր իր խաչելությունը: Քրիստոսը զատկական գառ համարեց իր անձը, և հրեաները որպես Աստծու գառ զոհաբերեցին, մատաղ արեցին Քրիստոսին:

Հացն ու գինին, որ կային վերջին ընթրիքի ժամանակ, խորհրդանշում էին Քրիստոսի մարմինը և արյունը, որ Քրիստոսը տվեց հրեաներին ի մահ մատնելու:

Ըստ քրիստոնեական հավատի, Քրիստոսը իր մարմնով մեղքից զատեց աշխարհը և մարդկանց՝ հանուն փրկության:

Իսկ ձուն կարմիր ներկելը խորհրդանշում է թե՛ Կարմիր ծովը, թե՛ Քրիստոսի արյան գույնը:

Փաստորեն, քրիստոնեական զատիկը ինչ-որ իմաստով պատվաստ է հրեական զատկի տոնին:

Ածիկ

Զատիկից 20-25 օր առաջ ափսեների կամ սկուտեղների մեջ  բամբակյա շերտ ենք փռում, լավ թրջում են, վրան ցորեն, գարի, ոսպ , լոբի  են ցանում: Ափսեն երկու օր դնել մութ տեղ, որպեսզի տպավորություն ստեղծենք, թե բույսը հողի տակ է:  Բամբակը միշտ թաց պիտի լինի: Հետո տեղադրել լուսավոր, տաք տեղ՝ շարունակելով խոնավ պահել բամբակը: Ծիլերը կձգվեն դեպի արևը, լույսը: Մինչև Զատիկ ածիկը ծլում է: Երեխաները հետևում են ածիկի աճին, կտեսնեն  ,թե ինչպես են աստիճանաբար  հայտնվում  առաջին ծիլերը :Կկատարեն չափումներ: Դասարանի  յուրաքանչյուր  սովորող  չափումների հիման վրա կկազմի իր   առաջադրանքները  և   կներկայացնի :

 Զատկածառ

Տոնից 15-20 օր առաջ ծառի էտած ճյուղ են բերում դասարան ,երեխաները ճյուղը  զարդարում իրենց նախշած ձվերով, պատրաստած կերպարներով:

Զատկական կերպարներով երեխաները պատրաստում են էլեկտրոնային  բացիկ-շնորհավորանքներ և տեղադրում ենթակայքում :

Աղբյուրը ՝http://www.tert.am

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ուսումնական նախագիծ. «Զատիկ», Զատիկ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s