Ռոդարի. նախագիծ

DSCF0662

Նպատակն ու խնդիրները 

Այս նախագիծը  և նախագծում կիրառված մեթոդները /տարրական դասարաններում/   սովորողներին հնարավորություն կտան ուսուցանվող նյութը ուսումնասիրել, սովորել բազմակողմանիորեն, որպես մի ամբողջություն, միաժամանակ զարգացնելով իրենց վերլուծական մտածողությունը, երևակայական մտածողությունը , սովորեցնել ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել, կիրառելով նաև  սովորողների   մեդիագիտելիքներն ու  մեդիահմտությունները :

Նախագիծը սկսում են Ռոդարիական  հնարքներից.

  1. Ռոդարիի հեքիաթներից վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն   կամ հեքիաթ:
  2. Ի՞նչ կլիներ ,եթե …
  3. Ստեղծագործական երևակայություն.

Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն : Բառերը վերցնում ենք  հեքիաթներից.  օրինակ որևէ  հեքիաթից վերցնում ենք 5 բառ ավելացնելով հեքիաթի հետ բացարձակապես  կապ չունեցող  մի բառ ‘ օրինակ ուղղաթիռ:

  1. Հեքիաթների աղավաղում
  2. Շուռ տված հեքիաթներ
  3. Իսկ հետո ի՞նչ եղավ
  4. Հեքիաթների շիլափլավ

Գործողությունների  ընթացքը

  • Ռոդարիական հեքիաթների բեմադրում դասարանում
  • Առցանց դասի կազմակերպում — սովորողներն իրենք են ընտրում որևէ հեքիաթ,  նեթբուքերում  մուտքագրում հարցադրումները : Առցանց դասը կազմվում է հենց տեղում :
  • Ռոդարին և տեխնոլոգիա- Ռոդարիի հեքիաթների հերոսների պատրաստում թափոնններից, կարելի է նաև սննդամթերքից
    • Ռոդարին և մեդիան/ սովորողները  paint ծրագրով հեքիաթը նկարազարդում են, պատումն ձայնագրիչով ձայնագրում  և այս ամենի օգնությամբ հենց  իրենք ստեղծում են  իրենց հեղինակային   էլեկտրոնային  ընթերցարանները:

Յուրաքանչյուր հեքիաթ  ինչ որ բանից սկսվում է ,ինչ ոչ կերպ ընթանում  և ավարտ է ունենում : Սրանից ելնելով ցանկացած հեքիաթի, պատմության մեջ կարելի է առանձնացնել  մի քանի մաս: Նշենք մասերը

Սկիզբը —մեզ նախապատրաստում է պատմությանը

Հանգույց —  ինչից է սկսվում բուն պատմությունը

Գործողությունների զարգացում —  ինչպե՞ս է ընթանում, շարունակվում պատմությունը

Գագաթնակետը —  տեքստի   ամենասուր պահն է, որին հաջորդում է գործողությունների անկումը

Հանգուցալուծումը —  թե ինչպես ավարտվեց հեքիաթը

Ավարտը կամ վերջաբանը  — ամփոփում է պատմությունը

Սա կարելի է ցույց տալ  էլ. գրատախտակով, բացատրելիս օգտագործել էլ. գրատախտակի գործիքները  : Հետո դասավանդողը   ուղարկում է էլ. հասցեով սովորողներին, որոնք word  փաստաթղթով   կպահպանեն    իրենց նեթբուքերի  համակարգչային սեղանի վրա.   կօգտագործեն ,կանդրադառնան  հետագայում հեքիաթներ, պատմություններ քննարկելու  ժամանակ :

Նախագծում ուսուցանվող   հեքիաթներ .

«Կապույտ լուսացույցը», «Ամենալավ մարդը», «Աչքերի գանգատը» և ևս մի քանի հեքիաթներ:

Նախագծի ներկայացման  ձևը

Քանի որ  սովորողները   paint ծրագրով հեքիաթը նկարազարդել են , պատումն ձայնագրիչով ձայնագրել ,  ստեղծելելով    իրենց հեղինակային   էլեկտրոնային  ընթերցարանները,ապա   դրանք ներկայացվում են որպես մեդիաընթերցարաններ  մեդիագրադարանի համար, կրտսեր դպրոցի  տարբեր  դասարանների համար :

Տեխնոլոգիայի ժամին թափոններից   պատրաստված կերպարների ցուցահանդես, իսկ սննդամքերքից պատրաստածները կյուրասիրենք  դպրոցի դասվանդողներին: Այդ օրը կհայտարարվի հյուրասիրության օր :

Յուրաքանչյուր  սովորող իր ընտրած ,իրեն դուր եկած   հերոսի  մասին  պատրաստի ռադիոլուր:

Ներկայցնեն իրենց  կարծիքների   էլեկտրոնային  շարանը  անցած հեքիաթների մասին  կամ հերոսների մասին  / շնորհանդեսի , մեդիաֆիլմի տեսքով/:

Հեղինակ ՝ Անահիտ Ավագյան /https://dasvariblog.wordpress.com/author/dasvariblog/

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ուսումնական նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s