Մասնագիտական փորձառություն ․Պատմում են Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթություն) մասնագիտության բակալավր 2-րդ կուրսի ուսանողները

DSCF2655 DSCF2657 DSCF2661 DSCF2665 DSCF2671 DSCF2675

Մեր առաջին  այցը  «Մխիթար Սեբաստացու»  կրթահամալիր մենք ներկայացանք ամբողջ անձնակազմով : Նախքան կրթահամալիր մուտք գործելը՝ խմբի ղեկավար և մեթոդիստ Լուսինե  Հայրապետյանի կողմից ստացանք համապատասխան մանկավարժական խորհուրդներ ,որոնց շնորհիվ մենք ամփոփ կերպով ծանոթացանք ուսումնաճանաչողական պրակտիկայի բովանդակությանը : Դեռևս  կրթահամալիր մուտք գործելուց առաջ մենք տեղյակ էինք համալիրում գործող այլընտրանքային  ուսուցմանը : Նախնական մուտքը կատարվեց Մեդիա կենտրոն , որտեղ մեզ դիմավորեց փոխտնօրեն տիկին Նաիրան : Բոլորիս վրա մեծ տպավորություն թողեց Մեդիա կենտրոնի նախասրահը,որը պարզապես ողողված էր տարատեսակ բույսերով:Այնուհետև փոխտնօրենի ուղեկցությամբ հանդիպեցինք դպրոցի տնօրեն՝  Աշոտ Բլեյանին, ով աչքի ընկավ իր մարդասիրական և մասնագիտական որակներով : Աշոտ Բլեյանի հետ զրույցի ընթացքում  մենք ուղղեցինք մեզ հուզող հարցերը և ստացանք սպառիչ պատասխաններ:
Այնուհետև փոխտնօրենի գլխավորությամբ ծանոթացանք կրթահամալիրի բլոգին և ստացանք բուկլետներ ,որոնց մեջ ամփոփված էին Ա. Բլեյանի տնօրինության տակ գտնվող կրթական հաստատությունների հասցեները ,ուսուցման նյութական միջավայրն ու կրթական ծրագիրը ուսումնական օրացույցով և նախագծերով: Հաջորդիվ, մենք գտնվեցինք աստղադիտարանում՝մի միջավայր ,որտեղ երեխաների առջև բացվում է մեկ այլ աշխարհ : Գտնվելով աստղադիտարանում մենք հաղորդակից  եղանք երեխաների հույզերին և տպավորություններին : Եվ վերջապես այս ամենից հետո մեր ղեկավարի ,մանկավարժի և փոխտնօրենի ուղեկցությամբ այցելեցինք դպրոց-պարտեզ : Այստեղ կազմակերպված էր բավականին ջերմ ընդունելություն :Առաջին հերթին ծանոթացանք անձնակազմին և հաստատության կառուցվածքին:Այնուհետև  խումբը բաժանվեց  եռյակների և կցվեց համապատասխան դասարանների : Յուրաքանչյուր խումբ ծանոթացավ իր հետ աշխատող դասվարի հետ : Նրանց հետ նախնական զրույցից պարզ դարձավ՝ կրթահամալիրում գործող կրթական ծրագրերը միտված են երեխայի ինքնուրույն և ստեղծագործական մտքի զարգացմանը:
Դասընթացը հագեցած էր նորագույն տեխնոլոգիաների  ընձեռած հնարավորությունների կիրառմամբ : Դասընթացի վերջում կատարվեց անձնական տվյալների փոխանակում և դասվարները փոխանցեցին մեզ իրենց անձնական բլոգների հասցեները: :
Ամփոփելով այս օրը՝ վստահաբար կարող ենք նշել , որ այլընտրանքային  ուսուցմամբ դպրոցները լուծում են իրենց առջև ծառացած կրթական խնդիրները ՝առանձնահատուկ մոտեցմամբ :

Խմբի անդամներ՝   Խաչատրյան Նառա  , Ափրիկյան Արփիկ,   Ալեքսանյան Գայանե  ,  Մարգարյան Գրետա   , Տիգրանյան Արմինե  ,  Կիրակոսյան Անահիտ   ,   Խրոյան Արմինե , Մանասյան Աննա  , Մեքոնյան Կարինե   ,  Մանուկյան Մարինե, Տոնոյան Գրետա  , Ամիրխանյան Նաիրա:

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ատեստավորում. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Մասնագիտական փորձառություն ․Պատմում են Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթություն) մասնագիտության բակալավր 2-րդ կուրսի ուսանողները»

  1. Уведомление: Փորձառություն. mskh | Մանկավարժության կենտրոն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s