Առաջադրանք 12․02․2015թ․

Ձախորդ  Փանոս

Ի՞նչ կլիներ ,եթե Ձախորդ Փանոսն , Անբան Հուռին և Պոչատ աղվեսը մի օր հանդիպեին ։ Այս առաջադրանքի  Добавить комментари  բաժնում նրանց հանդիպման մասին փոքրիկ պատմություն հորինի՛ր ։

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Առաջադրանքներ, Թումանյանական նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

9 комментариев на «Առաջադրանք 12․02․2015թ․»

  1. Մի օր անտառում հանդիպում են իրար Անբան Հուռին, Ձախորդ Փանոսը և Պոչատ աղվեսը ու ապրում են անտառի մի խրճիթում:
    Էս անբան Հուռին ասում է.
    -Ես ձես համար ճաշ կպատրաստեմ, մաքրություն կանեմ, շորերը կլվանամ, մի խոսքով ձեր մասին հոգ կտանեմ:
    Ձախորդ Փանոսն էլ թե.
    -Ես էլ կգնամ անտառ ուտելիք ու փայտ կբերեմ:
    Պոչատ աղվեսն էլ թե.
    -Ես էլ կգնամ տատիկից կաթ կբերեմ:
    ԵՎ այսպես ո՛չ Անբան Հուռին է գործ անում, ո՛չ Ձախորդ Փանոսն է ուտելիք ու փայտ բերում , իսկ Պոչատ աղվեսը գալիս է առանց պոչի:

  2. Ասյա Միրզոյան:

    Մի օր անբան Հուռին հանդիպեց Ձախորդ Փանոսին : Ձախորդ Փանոսը անբան Հուռիի հետ գնաց անտառ ծառ կտրելու : Ճանապարհին հանդիպեցին Պոչատ աղվեսին : Պոչատ աղվեսն ասաց .
    -Ես Պոչատ աղվեսն եմ ,տատիկը իմ պոչը վերցրել է , եթե օգնեք տատիկից պոչը վերցնեք , ես ձեզ մի լավ տան տեղ ցույց կտամ մենք միասին այդտեղ կապրեք :
    Ձախորդ Փանոսը գնում է տատիկի մոտ ու ասում է .
    — Տատիկ ջան տատիկ աղվեսի պոչը վերադարձրու :
    Տատիկը ասում է:
    -Եթե գնաս ինձ համար ուլունք բերես, աղվեսի պոչը կտամ :
    Ձախորդ Փանոսը գնում է ուլունքը բերում է տատիկին է տալիս :Տատիկը աղվեսի պոչը տալիս է , աղվեսը շատ է ուրախանում : Այդպես աղվեսը իր խոստացած տան տեղը ցույց է տալիս և ապրում են այնտ :

  3. Մի օր անբան Հուռին, Ձախորդ Փանոսը և Պոչատ աղվեսը հանդիպեցին իրար: Հանկարծ
    մի տատիկ հայտնվեց և Պոչատ աղվեսի պոչը կտրեց, իսկ Պոչատ աղվեսը ամոթից կարմրեց և փախավ հետո Անբան Հուռու մայրիկը եկավ և ասաց.
    — Անբան Հուռի, կլինի՞ ես էլ ձեզ հետ զբոսնեմ:
    Անբան Հուռին պատասխանեց.
    -Իհարկե կլինի ,մայրիկ:
    Եվ սկսեցին միասին քայլել հանկարծ այն կողմից մի քանի գայլերով եկան և հացակվեցին ձախորտ փանոսի վրա և ձախորդ փանոսի վոտքը կծեցին , իսկ Անբան Հուռին և Անբան Հուռիու մայրը փախան ու գնացին տուն:

  4. Հրանտ Աբրահամյան:

    Մի օր Անբան Հուռին իր պսակվելու օրը հանդիպում է Պոչատ աղվեսին և Ձախորդ Փանոսին Անբան Հուռին գնում է ասում.
    -Իմ պսակվելու օրը դուք պետք է չլինեք , եթե ուզում եք մասնակցել իմ հարսանիքին ուրեմն պետք է իմ հարսանիքի համար ինչ-որ բան բերեք:
    Պոչատ աղվեսը գնում է անտառ և տատիկին ասում է , որ իր կաթը տա:Տատիկը տալիս է կաթը պոչատ աղվեսը տանում է Անբան Հուռիի հարսանիքը , իսկ Ձախորդ Փանոսը գնում է իր եղբոր տուն ու ասում է , որ հարսանիքի շոր տա:Ձախորդ Փանոսի եղբայրը տալիս է և գնում Անբան Հուռիի հարսանիքը:Տալիս են կաթն ու շորը և քեֆ անում:

  5. Հայկ Աբրահամյան:

    Մի օր Անբան Հուռին,Ձախորդ Փանոսը և Պոչատ Աղվեսը հանդիպում են իրար:Անբան Հուռին
    խփում է Ձախորդ Փանոսին:Ձախորդ Փանոսը իր ձախ ձեռքով ծառը կտրում է Ծառը ընկնում է Անբան Հուռիի
    վրա , Անբան Հուռին էլ ուշաթափվում է:Հետո Պոչատ Աղվեսը վերադառնում է տուն ,
    որովհետև նա հոգնեց այդ շուխուրից:Իսկ հետո Անբան Հուռին արթնանում է և
    ասում.
    -Ես գնացի , դու էլ ոչ մի ընկեր չունես:Դրանից հետո նա շատ-շատ տխրում է , որ նա էլ ընկեր չունի:

  6. Վահե Մուսայելյան:

    Մի անգամ անտառում հանդիպեցին Անբան Հուռին ,Պոչատ աղվեսը,և Ձախորդ Փանոսը և որոշեցին սարքել մի տուն և ապրել այդ տան մեջ:Անբան Հուռին ասաց.
    -Ես բամբակ կգզեմ և անկողին կպատրաստեմ:Իսկ Ձախորդ Փանոսն ասաց.
    — Ես ծառ կկտրեմ և կրակ կվառեմ:Պոչատ աղվեսն ասաց.
    — Ես էլ կգնամ տատիկից կաթ կուզեմ և կբերեմ,որ նախաճաշենք:
    Եվ այդպես նրանք ընկերացան, խոսեցին խաղացին ցատկոտեցին և սկսեցին ապրել այդ տան մեջ:

  7. Սուսաննա Մամիկոնյան:

    Մի գեղեցիկ առավոտ ես Ամբան Հուռին մտածում է չնստի տանը , այլ գնա ման գալու այգում ու գնում է իր համար ։Այդ պահին մեր Ձախորդ Փանոսը ու Պոչատ Աղվեսը նորից ման գալու էին գնում:
    Հանկարծ Ճանփի կեսին ես Պոչատ Աղվեսը հո չի փռշտում ու հա փռշտում:
    Վա՜յ քոռանամ ես , այ աղվես ախպեր,-ասաց Ձախորդ Փանոսը ու ասելու հետ հո չի ընկում ես խեղճ աղվեսը.
    ՈՒ հանկարծ հանկարծ տեսան Անբան Հուռին.
    -Ա՜րա , ար՜ի , ար՜ի ։
    -Չեմ գա ու սկսում են կռվել մինչև գլխից ոտ.

  8. Միքայել Մարգարյան:

    Անբան Հուռին, Պոչատ աղվեսն ու Ձախորդ Փանոսը մի անգամ հանդիպում են: Փանոսը գանգատվում է մյուս երկուսին.
    -Էհ՜, թե իմանայիք հետս ինչ է պատահել: Ծառ կտրեցի, ընկավ եզներիս վրա: Կացինս էլ ջուրն ընկավ, կորավ: Մեր գյուղ գնացի, շները հարձակվեցին վրաս:
    Անբան Հուռին ասում է.
    -Մարդ պիտի բախտավոր լինի, ինձ նման:
    Պոչատ աղվեսն ավելացնում է.
    -Մի՛ տխրիր, Փանոս: Ավելի լավ է գնա, ձախորդություններդ ուղղիր: Նախ ցերեկով գնա գյուղ ու ձեր տանից շորեր վերցրու, ապա գնա սայլդ անտառից բեր, հետո նոր կացին ու նոր եզներ գնիր:
    -Ճիշտ ես ասում աղվես քույրիկ, ոնց չէի մտածել,- պատասխանում է Ձախորդ Փանոսն ու գնում իր ձախորդություններն ուղղելու:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s