Հովհաննես Թումանյան «Ամենից լավ տունը»

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ընթերցարան, Թումանյանական նախագիծ, Թումանյանական օրեր. Добавьте в закладки постоянную ссылку.

25 комментариев на «Հովհաննես Թումանյան «Ամենից լավ տունը»»

  1. Մանե Աբգարյան:

    Ես կարծում եմ , որ այս բանաստղծության իմաստը այն է , որ ուր էլ գնաս քեզ համար քո տունն է ամենալավը մնալու տեղը:

  2. Վիկտորյա Հարությունյան:

    Ես կարծում եմ, որ բանաստեղծության գլխավոր ասելիքը սա է՝ քո լավ տնից
    էլ ոչ մի լավ տուն չկա:

  3. Միքայել Մարգարյան:

    Ես կաիծումեմ , որ այստեղ գլխավոր ասելիքն այն է , որ դու պետք է սիրես քո տունը :Ինչ էլ որ լինի , դու այդ տանից բացի էլ ուրիշ տուն չունես:

  4. Հրանտ Աբրահամյան:

    Ես կարծում եմ , որ բանաստեղծության իմաստը նա է , որ տղան գալիս է մայրիկին ասում , որ ամենա լավ տունը իրենց տունն է , որովհետև նույնիսկ եթե գնում ես ուրիշ տուն , մեկ է գլխիդ մեջ է մնում քո տունը:

  5. Ես կարծում եմ ,որ բանաստեղծության գլխավոր ասելիքը խըրճիթ բառն է ,որովհետև անընդատ նույն բառն է ոկտագորխվում։

  6. Ասյա Միրզոյան:

    Ես կարծում եմ , որ բանաստեղծության ասելիքը այն է , որ որտեղ էլ գնաս մեկ է քո տունը ավելի լավն է , որովհետև դու սովոր ես քո տանը :

  7. Զոհրաբյան Կարինե:

    Եթե դու ապրում ես մի տանը ,ուզում ես հեռանալ հետու , դու նորից ետ կգաս:

  8. Մանե Աբգարյան:

    Հրանտ , ես քեզ հետ համաձայն եմ , որովհետև ես էլ եմ նույն իմաստը գրել:

  9. Սուսաննա Մամիկոնյան:

    Ամենա լավ տունը իհարկե մեր տուն է:
    Հիմա կասեմ ինչու:
    Որովհետև ուրիշ տանը չկա են ինչ -որ պետք է լինի:
    Ասենք թե ոնց այդ տղան եկավ տուն առանց լավ նորությունի , դուք կգաք ձեր հարազատ տունը ու չեք բաժանվի:

  10. Քնարիկ Հայրապետյան:

    Բանաստեղծության իմաստը նա էր, որ դու պետք է ուրիշի տան վրա աչք չպահեն,որովետև դու այնտեղ ախր քնում ես ու օրդ անցկացնում:

  11. Ասյա Միրզոյան:

    Համաձայն եմ Մանե , բայց ես էլ եմ այդ միտքը գրել :

  12. Սուսաննա Մամիկոնյան:

    Մանե , լավ ասեցիր.

  13. Ասյա Միրզոյան:

    Մարիա , ճիշտ ես գրել , խրճիթն է :

  14. Ես կարծում եմ, որ բանաստեղծության գլխավոր ասելիքը այն է, որ պետք է սիրես քո տունը:

  15. Սուսաննա Մամիկոնյան:

    Մարի , ամենաճիշտը դու ես , ես ու Մանեն :

  16. Վահե Մուսայելյան:

    Վիկա ջան,ես քո հետ համամիտ եմ,որովհետև որտեղ էլ գնաս մեկ է քո տնից լավ տունը չկա:

  17. Զոհրաբյան Կարինե:

    Քնար , դու չե՞ս ուզում հեռանաս քո տնից :

  18. Սուսաննա Մամիկոնյան:

    Վիկա , ես էլ եմ քո հետ համամիտ.

  19. Քնարիկ Հայրապետյան:

    Կարինե , ես քեզ հետ համամիտ եմ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s