Թումանյանական նախագիծ

Безымянный

Նախագծի նպատակը — Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգանել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը , վերլուծական , քննադատական մտածողությունը ,ստեղծագործական երևակայությանը ,կերպավորման և կերպարանափոխման հմտությունները , ինպրովիզ անելու և սեփական մտքերն ազատ , անկաշկանդ արտահայտելու կարողությունը ։ 

Խնդիրները — Ըմբռնել հեքիաթում  ծավալվող գործողությունների հիմնական ընթացքը  ,վերլուծել տեքստի կառուցվածքը ՝ սկիզբ, ընթացք, ,ավարտ , հասկանալ տեքստի հիմնական խնդիրը ։

Ընթերցանության նյութեր — «Ձախորդ Փանոսը» , «Անխելք մարդը» , «Խելոքն ու հիմարը» , «Սասունցի Դավիթ» , «Ամենից լավ տունը» , «Մի կաթիլ մեղրը»,«Անբախտ վաճառականները» ,«Արծին ու կաղնին», «Քեֆ անողի քեֆը չի պակսիլ» ։

Գործողությունների ընթացքը

Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Սովորողները  համացանցից գտնում  , պատրաստում են   Թումանյանի  կենսագրության մասին նյութեր  , ստեղծում մեդիաֆիլմեր,ռադիոնյութեր:Ձեռք են բերում համացանցից, հանրագիտարաններից, էլեկտրոնային  գրականությունից ինքնուրույն օգտվելու , տեղակատվություն ձեռք բերելու կարողություններ :

Խմբային աշխատանք — Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի ։Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից մեկը ։Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների ։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը ։ Հետո դերերով կարդում են ։ Քննարկելիս մի խումը մեղադրում է բացասական հերոսներին , մյուսը ՝ փորձում է արդարացնել ։ Սովորողները պետք է կարողանան հիմնավոր փաստարկներով համոզել հակառակորդ թիմերին , որ իրենք իրավացի են ։

Այնուհետև ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը ։

Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ ։

Տեխնոլգիական աշխատանքներ — Թափոններով , կավով , պլաստիլինով , խմորով ,պապե մաշեով ստեղծում ենք թումանյանական հերոսների տիկնիկներին ։

Թատրոն — Մնջախաղի ,թաթիկ — տոտիկների , ստվերների , խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան ։

Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներն ։ Ստեղծվում է թումնայանական մեդիաներկայացումների փաթեթ ։

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում , որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն   կամ հեքիաթ:

  • Ի՞նչ կլիներ ,եթե …
  • Ստեղծագործական երևակայության  երկանդամություն.

Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն : Բառերը վերցնում ենք  հեքիաթներից.  օրինակ  «Ոսկու կարասը»  հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս  5 բառ «Չախչախ թագավորը» հեքիաթից , սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել  :

  • Հեքիաթների շիլափլավ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ

Ուրախ օտար լեզու — Թումանյանական ստեղծագործությունները փորձում են կարդալ , պատմել , թարգմանել ,խաղալ , ներկայացնել ռուսերեն, անգլերեն և վրացերեն լեզուներով ։

Համագործակցություն — Նախագծի իրականացման ժամանակ նախատեսում ենք համագործակցել Ավագ  դպրոց — վարժարանի  «Վրացախոսի ակումբի» , վրացական մի շարք դպրոցների հասակակիցների հետ ՝ համատեղ ստեղծելով ուսումնական նյութեր ։

Ուսումնական ճամփորդություններ — Այցելություն Հովհաննես Թումանյանի հայրենի Լոռի ՝ Թումանյանի տուն -թանգարան Դսեղ գյուղում ։

Թումանյանական ստեղծագործությունների հիման վրա ստեղծվախ տիկնիկային ներկայացումների , ֆիլմերի , մուլտֆիլմերի դիտում ։

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ուսումնական նախագծեր, Թումանյանական նախագիծ, Թումանյանական օրեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s