«Չիպոլինոյի արկածները» նախագծի ամփոփում

dsc08945

Իտալացի հայտնի մանկագիր Ջաննի Ռոդարու ստեղծագործությունները կարծես կախարդական լինեն ։ Առաջին հայացքից շատ սովորական թվացող պատմվածքը կամ վիպակը , պարզվում է այնքան ասելիք ունի և այնպես է նպաստում երեխայի երևակայության , մտքի , ստեղածգործական ունակությունների , վերլուծական մտածողության , խոսքի զարգացմանը , որ թվում է թե մեր Թումանյանն է , պարզապես իտալերեն է գրում ․․․

Ահա թե ինչու , որպես ամանորյա նախագիծ, որոշեցի ընտրել հենց Ջաննի Ռոդարու «Չիպոլինոյի արկածները»վիպակը ։

Նախագիծն իրականացվել է դեկտեմբեր ամսին ՝ իր մեջ ներառելով ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր պարտադիր դասընթացները, վերջիններս ավելի հետաքրքիր դարձնելով ։ Նախագծի հիմքում դրված են եղել  «Իմացումի հրճվանք» ումումնական ծրագրի հիմնարար խնդիրները ։

Դասարանի բլոգը հանդես է եկել որպես մեդիամիջավայր ։ Բլոգից ոչ միայն ընթերցել են , այլ նաև «Առաջադրանքներ»բաժնում քոմենթների տեսքով շարադրել իրենց մտքերը ։

Բլոգի «Ընթերցարան» բաժնում տեղադրվել է վիպակը ։Ամեն օր հանձնարարվել է վիպակից մի հատված կարդալ , հետո դասարանում պատմվել է , քննարկվել , վելուծվել ։ Ամեն սովորող իր վերաբերմունքն է արտահայտել այս կամ այն հերոսի , նրա գործունեության վերաբերյալ ՝ փորձելով մեղադրել կամ արդարացնել այս կամ այն հերոսին ։Սովորողը պետք է հստակ և համոզիչ կարողանա հիմնավորել իր խոսքը ։ Նկարագրել ենք հերոսներին , բնութագրել , փոքրիկ պատմություններ հորինել նրանց մասին ՝օգտագործելով ռոդարիական մի շարք մեթոդներ  ։ Օրինակ ՝ «Ի՞նչ կլիներ , եթե Չիպոլինոն , Բալուկը , քեռի Դդումը ․․․ »կամ ընտրված հատվածը հանձնարարվել է շարունակել , նոր ավարտ հորինել ։ Աշխատանքները կատարվել են ինչպես խմբերով , այնպես էլ անհատական ՝ զարգացնելով սովորողների խմբային և ինքնուրույն աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ ՝ փոխօգնություն , իրար լսելու կարողություն ։ Հորինված պատմությունները մուտքագրել են իրենց անհատական նոթբուքերում ՝ word ծրագրի միջոցով ։ Հետո էլեկտրոնային փոստով ուղարկել են ուսուցչին ։

Վիպակը նաև ձայնագրվել է ։

Հետո փորձեցել ենք  paint ծրագրով նկարել ։ Ահա թե ինչպիսինն են վիպակի հերոսները մեր պատկերացմամբ ․

Это слайд-шоу требует JavaScript.

Քանի որ Չիպոլինոյի բոլոր հերոսները բանջարեղենն ու մրգերն էին , հերթով սկսեցինք տեղեկատվություն հավաքել սոխի ,լիմոնի , պոմիդորի և մնացածի մասին ։ Հանրագիտարաններից ,համացանցից , google որոնողական համակարգի միջոցով ,փորձեցինք  ինքնուրույն  տեղեկատվություն հավաքել , կարդացինք , հետո  այն ամենն ինչ հասկացել էին word-ում  մուտքագրեցիք և էլեկտրոնային փոստով ուղարկեցիքն մեր ընկերներին , որ նրանք էլ կարդան ։ Տեղեկատվություն տեղադրեցինք նաև մեր դասարանի բլոգում ,իսկ հետո ուսումնական ռադիոնյութեր պատրաստեցինք , որոնք տեղադրվեցին դասարանական «Հարցասերների ռասդիոյում » ։

Ահա նրանցից մի քանիսը ․

Բնագիտական փորձերի միջոցով ուսումնասիրեցինք այս կամ այն բանջարեղենի հատկությունները ։ Օրինակ սոխը փորձեցինք տնկել , հետո դրեցինք տարբեր տարաների մեջ ՝ մեկը ջրով լի , մյուսը կիսատ ։ Սկսեցինք դիտարկել ։ Լիմոնով շատ համեղ լիմոնադ պատրաստեցինք , իսկ հետո կատարեցինք  լիմոնով և յոդով բնագիտական այն փորձը , որը գտել էինք համացանցից ։ Փորձեցինք հասկանալ , վերլուծել մեր կատարած փորձերը ։

Նախագծում ներառված էին նաև տեխնոլոգիական առաջադրանքներ ։ Չիպոլինոյի հերոսներին փորձեցինք  ծեփել , պլաստիկե շշերից ծաղկամաններ պատրաստել ։

Հետո պարզեցինք , որ Չիպոլինոյի մասին նաև մուլտֆիլմ , կինոնկար է նկարահանվել , իսկ հայազգի կոմպոզիտոր Կարեն Խաչատուրյանը բալետ է գրել ։Մուլտֆիլմը, ֆիլմն ու բալետը դասարանում դիտեցինք  ։ Մեզ հետաքրքրեց , թե ի՞նչ է բալետը ։ Համացանցից փնտրեցինք , գտանք մեր հարցի պատասխանը և ռադիոնյութ ստեղծեցինք բալետի մասին ։ նաև ունկնդրման նյութեր պատրաստեցինք ։

Հետո մեր սիրելի տիկին Սոֆյայի հետ պար բեմադրեցինք ։

Это слайд-шоу требует JavaScript.

Այսպես շարունակ յուրացվել է վիպակը ՝ զարգանելով սովորողների ստեղծագործական ունակությունները , վերլուծական մտածողությունը , գրավոր և բանավոր խոսքը ,ճանաչողական գործընթացները ։ Նախագիծը նպաստել է նաև սովորողների աշխարհընկալման , երաժշտական ճաշակի ձևավորմանը, աշխարհաճանաչողությանը , հետազոտական հմտությունների և կարողությունների զարգացմանը ։

Սովորողները վիպակը ընթերցում և քննարկում են նաև ռուսերեն լեզվով , որը նպաստում է վերջիններիս օտարալեզու խոսքի զարգացմանը ։

Նախագծում ներառված են նաև ծնողները ։ Նրանք ոչ միայն ակտիվորեն տարածել են նախագիծը , այլ օգնել են համապատասխան հագուստներ ստեղծել ։

Նախագիծը պարբերաբար լուսաբանվել է Դպրոց-պարտեզի ենթակայքում ,ակտիվորեն տարածվել է ծնողների , ուսուցիչների , սովորողների ֆեյբուքյան էջերում ։ Հասարակական լայն արձագանք է գտել՝ ապահովելով բլոգի օրեկան 150-200դիտում ։

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ուսումնական նախագծեր, Ամանորյա նախագիծ «Չիպոլինոյի արկածները». Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s