Ամանոր

images

Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, որն նշվում է տարբեր ժողովուրդներիկողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս Մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։

Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիրմոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր։

Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ է սահմանել հռոմի կայսր Հուլիոս ԿեսարըՄ.թ.ա. 46թ.-ին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզբերի աստծուն։ Հունվար ամիսը իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ։

Ամանորը (հին հայերենում՝ «նոր տարի»),հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին և կոչվում էր Նավասարդ։ Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։

Նավասարդ անունը պարթև-իրանական ծագում ունի և կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ-տարի, այսինքն՝ Նոր տարի։

Նավասարդը ամռան վերջին ամիսն է, «ոսկե աշնան» նախադուռը։ Նավասարդի օրերին հասնում են հայկական հողի ու ջրիբարիքները՝ խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը։

Տոնակատարությունը[խմբագրել]

Նավասարդյան օրերը հայերը տանում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։

Նոր տարին սկսվում էր նավասարդի (օգոստոս) մեկից և տևում մեկ շաբաթ։

Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։

Կար նաև տոպրակ կախելու սովոությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։

Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային–ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին։

Պատմական Հայաստանում Նոր տարին կրում էր համաժողովրդական բնույթ, որին մասնակցում էին ամբողջ ազգի ներկայացուցիչները։ Այդ տոնը նշվում էր նախ Բագավանում և ապա Աշտիշատում։ Այդ տեղերում տարեմուտին, նավասարդ ամսի սկզբին մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում։

Հին հայերի մոտ ջրի և գետի նկատմամբ եղել է պաշտամունք։ Առավել նվիրական գետ է համարվել Արածանին ։ Նրա նկատմամբ եղած պաշտամունքը արտահայտվում էր նաև այն բանով, որ նրա ափին էին գտնվում հայոց նշանավոր դիցավանները՝ Բագավանն ու Աշտիշատը։

Նշման արարողությունը[խմբագրել]

Նավասարդի օրերին Բագավանը հանդիսավոր տեսք էր ստանում։ Տոնակատարությանը ներկա էր լինում թագավորն իր շքախմբով։ Դուրս էր բերվում նաև բանակը։

Պատմում են, որ մինչև հարյուր քսան հազար զինվորականներ էին մասնակցում։ Այդ օրը Արածանիի ափին կարելի էր տեսնել գույնզգույն վրաններ, գետափն ստանում էր վրանաքաղաքի տեսք՝ տարածվելով դաշտերի և բլուրների վրա։ Վրանների մեջ շքեղագույնն էր ոսկեդիպակ վրանը, որը թագավորինն էր, ապա աչքի էին զարնում նախարարների վրանները, որոնք մեկը մյուսից գեղեցիկ էին։ Ուխտավորների բազմության մեծ մասը ժամանակը անց էր կացնում ծառերի տակ։ Ի դեպ, հնումԲագրևանդը, այդ թվում նաև Բագավանը ծառազարդ են եղել, որը հետագայում կտրատեցին նվաճողները։

Ուխտավորները զոհաբերության համար բերում էին խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ, որոնց եղջյուրները ներկում էին զանազան գույներով։ Գիշերները խարույկ էին վառում, որոնց բոցերի վրայով ցատկում էին երեխաները և պատանիները, չար ոգիներից ազատ լինելու համար։

Նավասարդյան տոնի առթիվ հավաքված բազմությունը իր հետ բերում էր նաև տարվա պտուղների առաջին բերքը։ Այդ ժամանակ կատարվում էին մեծահանդես արարողություններ, տեղի էին ունենում ձիարշավներ, եղջերուների վազք և բաց էին թողնում հազարավոր աղավնիներ։ Նավասարդի կամ Ամանորի աստվածը հայ դիցաբանության մեջ համարվում էր պտուղների պահապանը և մարդկանց կերակրողը։ Նրա արձանը գտնվում էր Բագավանում, որը, ինչպես ասվեց, հեթանոս հայերի նշանավոր ուխտատեղիներից մեկն էր։ Այստեղ կառուցված էր մի առանձին հյուրանոց, ուր պատսպարան էին գտնում և կերակրվում օտարական անցորդները և եկվոր ուխտավորները։

Ամանորը կոչվում է նաև «կաղանդ», որը հունարեն լեզվից է և նշանակում է «ամսագլխի օր», «ամսագլուխ», «ամսամուտ»։Ժամանակի ընթացքում ամանոր, կաղանդ և տարեմուտ հասկացությունները նույն իմաստը ստացան։

Նավասարդյան խրախճանքի օրերին ամենահետաքրքիրը երգն ու պարն էր։ Տեղի էին ունենում նաև մրցումներ, ու մարզիկները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի ու հոգու կարողությունները։

Նավասարդը մեծ հանդեսով տոնելու հիշատակը մնացել է նաև Արտաշես Ա թագավորին վերագրած այն առասպելում, որը մեզ է հասել Գրիգոր Մագիստրոսի միջոցով՝

Ո՞վ կտա ինձ ծխանի ծուխը
Եվ առավոտը նավասարդյան,
Եղնիկների վազելը և եղջերուների վարգելը,
Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում…
Ինչպես օրենքն էր թագավորների։

Նավասարդյան աշխարհախումբ տոնակատարությունները, այնուհետև շարունակվում էին Աշտիշատում։ Այսինքն՝ Բագրևանդ գավառից տեղափոխում էին Տարոն (Մուշ), ուր գտնվում էին Հայոց «յոթ բագինները» (հայերի մոտ էլ յոթ թիվը դիտվել է որպես նվիրական թիվ։ Հեթանոս հայերն էլ նախընտրել էին կառուցել «յոթ բագին», այսինքն «յոթ զոհասեղան»՝ նվիրված Արամազդին,Անահիտին, Միհրին, Նանեին, Աստղիկին, Տիրին և Վահագնին

Աշտիշատում ևս մեծ հանդիսավորությամբ էր նշվում Նավասարդի տոնը։ Հայ ժողովուրդը այդ ավանդական տոնին, թե Բագավանում, թե Աշտիշատում իր դյուցազուններին և աստվածներին պետք է հաշվետու լիներ անցյալ տարվա համար. Վահագնին՝ քաջության, Անահիտին՝ արվեստի, իսկ Աստղիկին՝ արվեստի, սիրո և բանաստեղծության գործերում։ Այսպիսով՝ Վահագնը՝ անվեհեր էր, Անահիտը՝ պահպանող, Աստղիկը՝ պարկեշտ, որոնք մի տեսակ մարմնավորում էին հայ ժողովրդի առաքինությունները։

Կազմակերպվող խաղերը[խմբագրել]

Աշտիշատում հունական օլիմպիական խաղերի նմանությամբ կազմակերպվում էին մրցություններ։ Այստեղ նույնպես մարզական խաղերի ժամանակ երիտասարդները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի և հոգու կարողությունները։

Մրցությունների ժամանակ բանաստեղծը իր հորինած երգն էր արտասանում կամ երգում, երաժիշտը իր բամբիռն էր նվագում, ըմբիշը բազուկների զորությունն էր ցուցադրում, արհեստավորը իր պատրաստած ընտիր գործերը, գյուղացին՝ իր հողի ճոխ բարիքները։ Մրցություններում հաղթողներին վարդերից վառվռուն պսակներ էին հանձնում և օծում վարդաջրով։ Աղավնիներ էին բաց թողնում և իրար վրա վարդաջուր շաղ տալիս։ Ընդհանրապես զարդարվում էին վարդերով։ Այստեղից էլ Վարդավառ, որը նշանակում է վարդերով զարդարվել։ Կազմված է վարդ և վառ բառերից։ Վառ բառը տվյալ դեպքում գործածվում է փայլուն, պայծառ իմաստով։ Մեր հեթանոս պապերից, նավասարդի օրերից մեզ հասավ Վարդավառի ավանդույթը։ Հատկապես իրար վրա ջուր շաղ տալու սովորությունը։

Հեթանոսական տոների փոխարինումը քրիստոնեականով[խմբագրել]

Երբ չորրորդ դարի սկզբում Գրիգոր Լուսավորիչը Մեծ Հայքում տարածեց քրիստոնեական կրոնը, հեթանոսական տոներից շատերը փոխարինվեցին քրիստոնեականով։ Այսպես, Վարդավառը, որը Աստղիկի տոնն էր համարվում, փոխարինվեց Հիսուս Քրիստոսի պայծառակերպության անունը կրող տոնով։ Այդ տոնն էլ բնական պետք է համարվեր Մեծ զատկին և դառնար շարժական։ Այսինքն՝ Մեծ զատկից իննսուն օր հետո պետք է նշվեր այն, և բնական է, որ չէր համընկնի հեթանոսական Վարդավառի օրվան։ Դրա համար էլ հեթանոսական շրջանից մեզ հասած Վարդավառը միշտ չէ, որ օգոստոսին է նշվում, երբեմն ընկնում է հուլիսին։

Ինքնին հասկանալի է, որ չորրորդ դարում քրիստոնեության մուտքը Հայաստանում չէր կարող վերացնել ժողովրդի մեջ արմատացած ու դարերով սրբագործված հեթանոսական շատ ավանդույթներ, ժողովրդական շատ տոներ պահպանվեցին, դրանց որոշ չափով տրվեց նոր բովանդակություն։ Ժողովուրդը շարունակեց պահել իր խրախճանքները, թմբուկն ու զուռնան, երգն ու պարը։ Զոհին փոխարինեց մատաղը, կրակ վառելու փոխարեն մոմ վառելը և այլ ավանդույթներ։

Այնպես որ ջրի հետ կապված հեթանոսական սովորությունը պահպանվեց ժողովրդի մոտ։ Վարդավառին ամենուրեք, իրար վրա ջուր, են շաղ տալիս։ Ինչպես տեսնում ենք Վարդավառի ավանդույթը ունի շատ վաղ պատմություն և կապված է պատմական Հայաստանում նշվող նավասարդյան աշխարհախումբ տոնակատարության հետ։

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике «Իսկ դուք գիտե՞ք»ուսումնական նախագիծ, Ամանոր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s