Թբիլիսի

Թբիլիսին Վրաստանի մայրաքաղաքն ու  հինավուրց մշակութային կենտրոններից մեկն է։ Քաղաքի հարավ-արևմտյան մասում գտնվում է

Հին քաղաքն իր նեղ փողոցներով, որտեղ մինչ օրս պահպանված ենմիջնադարյան ճարտարապետության գծերը։

Այստեղ կարելի է գտնել թուրքերի 1617դդ. կողմից վերակառուցված Նարիկալա միջնաբերդի փլատակները, Անչիսխատի քարե և Մետեխիեկեղեցիները, Սիոնի և Սամեբա տաճարները։

Ժամանակից Թբիլիսիի թաղամասերը ստացել են եվրոպական տեսք. շքեղ բազմահարկ տների ճակատամասերը շրջապատված են լայն պուրակներով ու խիտ ծառերով պողոտաներով։

Թբիլիսի անվան հետ կապված շատ լեգենդներ կան։ Լեգենդներից մեկում պատմվում է, որ Թբիլիսիի տարածքը եղել է անտառապատ։ Մի օր թագավորը (ըստ տարբերակներից մեկի՝Վախթանգ Գորգասալ) որսորդության ժամանակ կեռնեխ է վիրավորում։ Կեռնեխն ընկնում է ջուրը և բուժված դուրս է թռչում ու փախչում որսորդներից։ Այլ տարբերակով՝ թագավորի բազեն իրեն զոհելով բռնում է փասիանին ու երկուսով ընկնելով ջուրը՝ եփվում են։ Տաք ջուրը բուժիչ հատկություն ուներ, իսկ տարածքը բարենպաստ էր։ Դրանից ոգևորվելով՝ թագավորը որոշում է քաղաք հիմնել։

«Թբիլիսի» բառը ծագել է «թբիլի» — «տաք» (հին վրացերեն՝ თბილი) և «սի»՝ «աղբյուրի տակ» (վրաց.՝ სი) բառերից։ Հանքային ջրերի առատության պատճառով քաղաքը կոչվեց Թբիլիսի։ Աշնանն այդ վայրում Գոգիրդի բաղնիքներ կառուցվեցին ու այն Թբիլիսիի համար պատմական վայր դարձավ (վրաց.՝ აბანოთუბანია աբանոթուբանի — բաղնիքների թաղ)։

Վախթանգ Գորգասալի որդին՝ Դաչի Ուջարմելին (վրաց.՝ დაჩი უჯარმელი, 502534), հոր կամքով մայրաքաղաքը տեղափոխում է Մցխեթայից (վրաց.՝ მცხეთა) Թբիլիսի։ Նա ավարտում է բերդի պարիսպների շինարարությունը և հիմք դնում քաղաքի զարգացմանը։ Թբիլիսին դառնում է Կովկասի խոշորագույն քաղաքը և սերտ կապեր է հաստատում Մեծ Հայքի քաղաքների հետ։

Թբիլիսիի առաջին բնակիչները հաստատվել են հանքային աղբյուրների թաղամասում (ներկայիս Գորգասալի հրապարակի տարածքը)։ Հին Թբիլիսիի տարածքը զբաղեցրել է հարավ-արելքումՕռտաճալայի պարտեզը, հյուսիս-արևելքում՝ Կուր գետը, հարավ-արևմուտքում՝ Թաբորի սարալանջերը, հյուսիս-արևմուտքում՝ Ծավկիսծղալի (Ծավկի ջուրը)։ 4-րդ դարում ընդարձակվեց Թբիլիսիի երկրորդ թաղամասը՝ Կալա Բարդանը։ Հետագայում քաղաքը զարգանում էր հին Թբիլիսիի և Կալայի շրջանակից դուրս։ Քաղաքի զարգացմանը նպաստում էր բարեխառն կլիման։ Թբիլիսիի միջով էր անցնում նշանակալից առևտրային ճանապարհը։ Այն Կովկասը Ասիային միացնող գլխավոր ճանապարհներից էր։ Թբիլիսին դարձել էր Մերձավոր Արևելքի կենտրոններից մեկը։ Հարևան երկրները սկսեցին հետևել քաղաքի ռազմական և տնտեսական աճին։ 6-րդ դարավերջին սկսվեց երկարատև պայքար Թբիլիսիի համար։

Հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, բանաստեղծ Հակոբ Հակոբյանը,Սայաթ Նովան ,կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը , աշխարհահռչակ շախմատիստ Տիգրան Պետրոսյանը ,աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյան և  շատ ու շատ հայեր ապրել են Թբիլիսիում :

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Վրացական նախագիծ «Գամառջոբա» გამარჯობათ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Թբիլիսի»

  1. Ասյա Միրզոյան:

    Հետաքրքի`ր էր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s