Կիտրոն

kitron

Կիտրոնը հայտնի է նաև լիմոն անվանմամբ :Կիտրոնի հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիան Է։ Այն սատապազգիների ընտանիքի ցիտրուս ցեղի մշտադալար մերձարևադարձային բույս է :

Բարձրությունը 3-7 մ Է։ Սաղարթը լայն բրգաձև կամ օվալաձև Է՝ պատված դալար փշերով։ Տերևները՝ բաց կանաչավուն, ձվաձև կամ Էլիպսաձև, եզրերը՝ մանր ատամնավոր, ունեն յուրահատուկ հոտ։

Ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, բուրավետ, մեկական կամ զույգերով։ Պտուղը բազմաբուն հատապտուղ Է, օվալաձև կամ ձվաձև (մաշկը դեղին Է, հարթ կամ թույլ խորդուբորդ)։ Պտղամիսը մանր հատիկավոր Է՝ չկազմված 8-10 բաժիններից։ Պտուղները պարունակում են թթուներ (կիտրոնաթթու), շաքարներ,վիտամիններ։

Կիտրոն մշակում են նաև սենյակային պայմաններում։

Այն օգտագործում են  որպես դեղամիջոց, մաքրող, ախտահանիչ և կոսմետիկական միջոց :Կարող ես ուտել այն, խմել հյութը, յուղ ստանալ դրանից։ Ոմանք սիրում են կիտրոնի դիլիմ գցել թեյի մեջ, ուրիշներն էլ մանր կտրտած կեղևը կամ նրա հյութից մի քանի կաթիլ օգտագործում են թխվածքների մեջ։ Գուցե դու էլ ճզմում ես այն ու լիմոնադ պատրաստում։ Ողջ աշխարհում հայտնի խոհարարները միշտ իրենց ձեռքի տակ կիտրոն ունեն։ Լաքաները կամ լվացարանները մաքրելու համար սպիտակեցնող նյութեր օգտագործելու փոխարեն՝ ոմանք օգտագործում են կիտրոնի հյութի և կերակրի սոդայի խառնուրդ։ Ասում են, որ կես կիտրոն սառնարանում կամ ամանեղեն լվացող մեքենայում պահելը վերացնում է վատ հոտերը և նպաստում է, որ թարմ հոտի պահպանմանը։ Կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ կիտրոնաթթու, որը բնական պահպանիչ է և սննդին ու խմիչքին թթու համ է տալիս։

Կիտրոնը վիտամին C պարունակում : Որոշ երկրներում առողջ մարդկանց խորհուրդ է տրվում ամեն օր 100 միլիգրամ վիտամին C օգտագործել։ Միջին չափի կիտրոնը պարունակում է C վիտամինի օրական անհրաժեշտ չափաքանակի գրեթե կեսը։ Կիտրոնը նաև օգտագործում են կոսմետոլոգիայի մեջ:

Եթե կիտրոնի հյութը քսեն երեսին, պեպենները կգունաթափվեն։ Սրտխառնոցի դեպքում թող կիտրոն ուտեն` կանցնի։ Կիտրոնը հագեցնում է ծարավը, սթափեցնում է հարբածին, նպաստում է մարսողությանը, օգնում է թունավորումների դեպքում։

Կ

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике «Իսկ դուք գիտե՞ք»ուսումնական նախագիծ, Ամանորյա նախագիծ «Չիպոլինոյի արկածները». Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s