Ինչպե՞ս ճիշտ լուսանկարել

street-photography-gif

                                                                  10 ԽՈՐՀՈՒՐԴ ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ

Տեսախցիկը պահեք նկարահանվող օբյեկտին զուգահեռ: Մի նկարեք  ներքևից վերև կամ ձեր հասակի բարձրությունից ներքև, բացառությամ այն դեպքերը, եթե ուզում եք հատուկ էֆեկտ ստանալ: Օրինակ, եթե կենդանիներ եք նկարում, իջեք նրանց հասակի մակարդակին, այլապես փոփոխված պատկեր կստանակ` այսինքն, օբյեկտը չի լինի այնպիսին, ինչպիսին է իրականության մեջ:

Հետևեք, որ ձեր հերոսը, նկարվող մարդը կամ առարկան, չձուլվի հետևի ֆոնի հետ: Եթե ինչ-որ մի բան եք նկարում, փորձեք ընտրել հասարակ գրաֆիկ ֆոն, այսինքն, նկարեք մի տեղ, որտեղ հետևի պլանը  իր վրա առանձին ուշադրություն չի գրավի գույնով,  ավելնորդ դետալներով, և այլն: Որոշ դեպքերում իմաստ ունի էնպես անել, որ օբյեկտը զբաղացնի կադրի հիմնական մասը: Օրինակ` դիմանկար, դետալ և այլն…

Օգտագործեք ծառերի ճյուղերը, դռները, պատուհանները, մետրոյի անցումները և այլն շրջանակի `ֆռեյմի  տպավորություն ստանալու համար: Այդկերպ դուք կկարողանաք ընդգծել կենտրոնական օբյեկրը: Ֆռեյմը նույնպես կարող է օգնել ավելի ծավալուն կադր ստանալ, սակայն պետք չէ այն կադրի հիմնական իմաստը դարձնել:

Եթե շարժվող օբյեկտ եք նկարահանում, ապա կադրում նրանից առաջ ընկած տարածություն թողեք օբյեկտի շարժման ուղղությամբ: Այլ բառերով, տեղավորեք մարդուն, կամ մեքենան, ինչ էլ դա լինի, այնպես, որ այն մտնի կադր, և ոչ թե լքի այն:

Աշխատեք այնպես անել, որ լույսի աղբյուրը լինի ձեր մեջքի հետևում: Խուսափեք վառ լույսերից կամ գույնզգույն այլ օբյեկտներից գլխավոր սյուժեից աջ, ձախ, կամ միանգամայն, կողքին:

Փորձեք ստանալ բալանսի բերված կոմպոզիցիա, այնպես, որ ֆոտոի վերևում ընկած հատվածը ներքևինից ավելի ծանր չթվա, այսինքն վերևում տեղավորած դետելները չգերակշռեն այն դեպքում, երբ կադրի ստորին մասը դատարկ է: Նույնը վերաբերվում է կադրի աջ և ձախ կողմերին:

Կադրում միացրեք կենտ թվով օբյեկտներ: Օրինակ մեկ կամ երեք ծաղիկը ավելի լավ է, քան երկուսն ու չորսը, չնայած դա այդքան էլ սկզբունքային հարց չէ:

Կրկնությունները ֆոտոյում հատկապես լավ են նայվում: Օրինակ, միևնույն շարծումը միաժամանակ արած երեխաներ, միանման  դեմքի արտահայտությամբ մարդկանց խումբ և այլն:

Եթե դուք շենք կամ որևէ շինություն եք նկարահանում, արեք այնպես, որ երևա շենքի և արտաքին, եվ կողքի մասը, այդ դեպքում առարկան ավելի ծավալուն է երևում:

Կոմպոզիցիան չպիտի ինքնուրույն դեր խաղա կադրի մեջ, այն միայն միջոց է ճեր մտքերը արտահայտելու համար: Կարևորագույն դեր է խաղում ֆոտոյի սյուժեն կամ հերոսը:

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԼԱՆ
  1. ՄԻՋԻՆ ՊԼԱՆ
  1. ԽՈՇՈՐ ՊԼԱՆ
  1. ԴԵՏԱԼ

 

Ֆոտոն միշտ հերոս ունի

Մի մոռացեք նկարելուց փոխել պլանները

Հեղինակ ՝ Մարինե Մկրտչյան

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Սովորում ենք լուսանկարել, Վարպետության դասեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s