Հետաքրքրաշարժ խնդիրներ

Untitled

1.Ձեռքերին  կա  10  մատ: Քանի՞  մատ  կա  10  ձեռքին:

2. Ենթադրենք` ես  և  դու  նույնքան  դրամ  ունենք: Քանի՞  դրամ  ես  պետք  է  տամ  քեզ, որպեսզի  դու  ինձնից  10 դրամ  ավելի  ունենաս:

3. Որքանո՞վ  է  ամենամեծ  միանիշ  թիվը  փոքր  ամենափոքր  երկնիշ  թվից:

4. Հայրն  ունի  2  աղջիկ: Նրանցից  յուրաքանչյուրն  ունի  2  եղբայր: Քանի՞ երեխա  կա  այդ  ընտանիքում:

5.Կողք կողքի դրված է վեց բաժակ, որոնցից առաջին երեքը հյութով լի են: Ի՞նչ պետք է անել, որպեսզի դատարկ և լիքը բաժակները հերթագայեն, եթե թույլատրվում է ձեռք տալ բաժակներից միայն մեկին:

6.Շենքի  մեկսենյականոց  բնակարաններից յուրաքանչյուրում կա 6 դուռ 3 պատուհան: Ամեն մի դուռը և պատուհանը ունեն 2 բռնակ: Քանի՞ բռնակ կա մեկսենյականոց բնակարանի ներսում:

7.Տղան հոգնել էր և երեկոյան՝ ժամը 10 ին, պառկեց քնելու: Նախապես նա լարեց զարթուցիչը՝ հաջորդ օրը՝ ժամը 12 ին, արթնանալու համար: Քանի՞ ժամ կհասցնի քնել տղան, մինչև զարթուցիչն արթնացնի նրան:

8. 6 ոչխար 6 պարկ խոտն ուտում են 6 րոպեում: 100 րոպեում 100 պարկ խոտը քանի՞ ոչխար կուտի:

9. Լինում է, չի լինում մի թագավոր և մի իմաստուն են լինում:    Թագավորը  ցանկանում  է  իմաստունին  վտարել  պալատից: Այդ  նպատակով  նա  իմաստունին  տանում  է  մի  այնպիսի  գետի  մոտ,  որի  ափին  միայն  կապույտ  ու  կանաչ  քարեր  ենլինում:  Նա  վերցնում  է  մի  պարկ  և  իմաստունին  ասում,  որ  պարկի  մեջ  կգցի  մեկ  կապույտ  և մեկ  կանաչ  քար,  եթե  նա  հանի  կապույտը, ապա  կշարունակի  մնալ  պալատոմ, եթե՝ ոչ,  ապա  նրան  կգլխատեն:
Սակայն  թագավորը  դիմում  է  խարդախության  և   երկու  կանաչ  քար  է  դնում  պարկում:

Ասացեք,  խնդրեմ,  ի՞նչ  պետք  է  անի  իմաստունը,  որպեսզի  մնա  պալատում:

10. .Նստած է մի մարդ, բայց դու չես կարող նստել նրա տեղը, եթե նույնիսկ այդ մարդը վեր կենա և գնա: Որտե՞ղ է նստած այդ մարդը:

Աղբյուրը ՝ http://armineab.wordpress.com

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ուրախ մաթեմատիկա, Առաջադրանքներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s