Խնկո Ապեր «Խուլի այծերը»

aycater

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես դեն այծերն գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
— Բարի աջողում, ապեր, այծերս չե՞ս տեսել:
— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
-Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ – ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
— Շնորհակալ եմ, ախպեր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավար խուլը:
— Ինչ ես խոսում, — ասում է այծատերը, — ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
— Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:
— Չէ, ես էս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը: Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

— Այ նանի, — ասում է այծատերը, — իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյաս այծերից տվողը չեմ:
— Այ նանի, — ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
— Է, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, — ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ են չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ընթերցարան, Խնկոյանական նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Խնկո Ապեր «Խուլի այծերը»»

  1. Հրաչ:

    Լինում է չի լինում մի խուլ մարդ է լինում:Էս խուլ մարդը ունենում է 3 այծ մեկի պոզը կոտրած:Մի օր այծերը կորում են խուլ ընկնում է ճանփա ման գալու այծերին հանադիպում է մի արտատերու և հարցնում:Բարի աջողում կարուղա այծերիս տեսած լինես ճիշտ ասես պոզ կոտրած այծին քեզ կտամ:Արտատերը ձեռքով ես կողմ է ցույց տալիս այծատերը մտածում է,որ ետ կողմ պիտիգնա գնում է այծերին գտնում է ետ է գալիս ասում է էսել քեզ պոզ կոտրած այծս արտատերը մտածում է,որ իրան մեղադրում են,որ ինքն է ջարդել պոզը և ասում ես չեմ կոտրել այծիտ պոզը այծատերը ասում է մեկա ինձ սպան են չեմ տալու մյուսներին իսկ ենի ասում է ես չեմ կոտրել պոզը և եսպես եսմեկը եսմեկը գնում են գյուղապետի մոտ հանդիպում են մի խուլ կնոչ, որը հարսի ձեռից էր փախել և պատմում ինչ է եղել:Կինը ասում է ինչել անեք ես ձերխնդիրը լուծողը չեմ ես նոր եմ փախել հարսիցս:

  2. Մի ժամանակ մի խուլ մարդ երեք այծ ուներ:Մի օր խուլի այծեր կորում են:Նա ընկնում է դես-դեն այծերին գտնելու համար ու հանդիպում է մի ուրիշ խուլ մարդու և ասում.
    -Ախպեր այծերիս չտեսար
    — միուսը լավ է սենց ցանեմ
    Այծատերը մտածում է ճանապարհն է ցույցտալիս և ասում.
    -Երկինք վկա,որ այծերիս գտա պոզը կոտրածը կտամ քեզ ասում է և գնում:
    Այծերին գտավ ուրախ-ուրախ գնաց հետ արտավարի մոտ ու ասում.
    -Ան ախպեր շնորակալությում,որ այծերիս տեղ ցույցտվեցիր:
    -Ես չեմ ջարթել սրա պոզ ասում է արտավարը ու սկսում են կռվել :

  3. Կար-չկար մի խուլ մարդ կար։Նա ուներ երեք այծեր մեկի պոզը կոտրած է և մի օր այծերը կորում են և խուլ մարդը գնում է ման է գալիս այծերին ճանապարհին հանդիպում է մի ուրիշ խուլի այծերի տերը ասում է բարի աջողում չես տեսել իմ այծերին այդ խուլը ձեռքը
    թափահարելով խոսում է այծատերը հասկանում է , որ այն կողմ են գացել նա ասում է եթե այծերիս գտնեմ պոզը կոտրածը քեց կտամ այծերը գտնում է տալիս նրան նա չի համաձայնվում և սկսում էն կռվել և գնում են դատաորի մոտ ճամփին հանդիպում էն մի տատիկի նրաք պատմեցին տատիկինտատիկը ասաց քանի դեռ իմ հարսը չի գնացել ես չեմ կարող ձեր հանելուկը լուծել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s