Աթաբեկ Խնկոյան «Հիվանդ եղջերուն»

44

Թավ անտառում,
Իր խոր այրում
Հիվանդացավ մի եղջերու:
Եղջերուներ՝էգ թե արու,
Խիստ կարեկից
Դուռ ու դրկից,
Հորքուր,մորքուր
Հեզահամբույր,
Գորովագութ,
Սկսեցին մի ելումուտ.

Եկան հանդես,
Հիվանդատես,
Եվ խնամիչ,
Եվ սփոփիչ:

Հետևանքը՝հիմա տես ինչ.
Գալ-գնալով այնքան բերան
Խեղճի պաշարն այնպես կերան,
Որ նախ այրը մնաց դատարկ,
Հենց թափ տված մի ալրապարկ:
Հետո որտեղ ոտ կոխեցին,
Չոր կրծեցին
Անցած ճամփին՝կանաչ,թուփ,ծառ,
Մինչև վերջին փուշն և մացառ:

Էն անմեղին,
Մեջքը հողին,
Դունչը կողին,
Սոված թողին:
Իրենք փախան,փախան անհետ,
Անվերադարձ,էլ չեկան ետ:

Կես ամիսն էլ չլրացավ,
Ցավի վրա եկավ նոր ցավ:
Երբ չմնաց ուտելու բան,
Փրկիչ սովը չոքեց դռան:
Ու ձայն տվավ, —Այ,ջա՛ն-ջանի՜կ,
Զահել-ջիվան ի մ ջեյրանիկ,
Գետնին գերի,
Վե՜ր կաց,արի,
Ու թաքնվիր,
Ա՛յ գալիս են հոքիր…մոքիր…
Խեղճ եղջերուն,
Երբ լսեց անուն-անուն,
Որ չտեսնի երես-երես
Էլ նրանց պես
Հոքիր, մոքիր հիվանդատես,
Հոքիր, մոքիր՝աչերը խուփ,
Սիրով փարվեց սովին ընդհուպ:

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ընթերցարան, Խնկոյանական նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

12 комментариев на «Աթաբեկ Խնկոյան «Հիվանդ եղջերուն»»

  1. Շատ հետաքրքիր առակ է սովորեցնող

  2. Ասյա Միրզոյան:

    Շատ լավ բանաստեղծություն էր, ինձ շատ դուր եկավ:

  3. Ինձ էլ շատ դուր եկավ այս առակը:Հետաքրքի՛ր էր:

  4. հայկ Աբրահամյան:

    Ինձ դուր եկավ այս հեքիաթը:

  5. Վիկտորիա:

    Ինձ շա~տ-շա~տ դուր եկավ:

  6. Հայկ Աբրահամյան:

    Աթաբեկ Խնկոյանի գրածը շատ լավն էր:
    Ընկեր Հռիփսիմե ապրեք,որ անգիր տվեցիք,որ ես լավ սովորեմ:
    Վերնագիր
    <>:

  7. Անգիր սովորելուց հետո,էլ ավելի դուր եկավ ինձ այս առակը:

  8. Հրանտ Աբրահամյան:

    Լավն է:

  9. Հրանտ Աբրահամյան:

    Լա լա լա լա լա լա լա լա լա լա լա լա լա լա լա լա:

  10. Հրանտ ինչա նշանակու լա լա լա լա լա հն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s