Աթաբեկ Խնկոյան «Բարեսիրտ աղվեսը»

hqdefault

Ծառի վրա երկու ձագ,

Իսկ աղվեսը ծառի տակ

Պըպըզել է ու լալիս,

Թաթով գլխին պինդ տալիս

Աշխահը սուր է դառել,

Արյունը ջուր է դառել,

Որսորդ, քո աչքը դուրս գա,

Սրանից էլ մեղք բան կա՞…

Սպանեցիր խեղճ մորը,

Ձագերն ընկան էս օրը,

Բնի միջին սոված են,

Ախ, էդպես էլ ձայն ածեն:

Իմ կույր աչքը տեսնում է,

Ասա, ձեռքս էլ հասնո՞ւմ է,

Որ կերակրեմ որբերին,

Բարձր ծառի կատարին:

Այ թռչուններ

Թևավորներ,

Որ ձեզ չասեմ,

Էլ ո՞ւմ ասեմ:

Որբիկներին էս անմարիկ

Կտեք, ջրեք, արեք բարիք,

Մի թողեք, որ սովից մեռնեն,

Թող մեծանան, թևեր առնեն:

Կկու, այ, քեզ պատրաստի բուն

Երկու ձագի մայր եղիր դուն:

Քեզնից փետուր

Տակները տուր,

Դաշտից կեր բեր,

Պահիր որբեր:

Դու, տատրակիկ,

Հենց բան արա

Խղճի մոտիկ:

Այ, փոխանակ օդամիջի

Խաղի, տաղի, ելևէջի,

Իջիր դաշտեր,

Կրիր որդեր,

Տուր ձագերին

Խեղճ ու անտեր:

Դու, աղունիկ,

Գթոտ մարիկ,

Շատ լավ գիտես

Ձագի կարիք,

Խղճա, հոգիս, երկու ձագին,

Խղճա ու առ թևիդ տակին:

Եվ դու, ծիծեռ,

Չես խղճում դեռ,

Երբ լաց, հառաչ

Աչքիդ առաջ

Դաշտն է առել

Ու ինձ վառել:

Դու էլ սոխակ,

Խեղճի ընկեր,

Կերի տեղակ

Ասա երգեր:

Երբ որ փչի մեղմ զեփյուռը,

Ծառի, ծաղկի անուշ հյուրը`

Դու էլ հետը, ծառի ճյուղքին,

Նանիկ ասա երկու ձագին,

Երկու ձագին

Խեղճ ու մոլոր,

Անուշ ձայնով`

Օրոր, օրոր:

Թևավորներ,

Սևավորներ,

Ես ի՞նչ ասեմ ձեր խղճերին,

Որ չեք օգնում էս խեղճերին:

Ախ, խլանամ

Ախ, կուրանամ,

Էս կսկիծը

Ո՞նց մոռանամ:

Գոնե տատմոր ձայնը լսեն,

Բնի միջին էլ չսպասեն,

Ծառից իջնեն, շոյեմ, շահեմ,

Աչքի լույսի նման պահեմ:

Նախշուն ճուտեր,

Սոված, անտեր

Գիրկս արիք,

Ձեզ սփոփեմ,

Հերիք, հերիք

Արցունք թափեմ:

Էդ խոսքի հետ երկու ձագը

Բնից ընկան ծառի տակը:

Տատմերն էդտեղ

Հափ ու հուփ,

Ձագերն առավ

Ափ ու խուփ:

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ընթերցարան, Խնկոյանական նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s