ԱՆՏՈւԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈւՊԵՐԻ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ »

1

Այսպես ես ապրում էի մենության մեջ, և մեկը չկար, որ հետը սրտանց խոսեի: Եվ ահա վեց տարի առաջ հարկադրված վայրէջք կատարեցի Սահարայում: Ինքնաթիռիս շարժիչի մեջ ինչ-որ բան էր ջարդվել: Ինձ հետ ոչ մեխանիկ կար, ոչ ուղևոր, և ես որոշեցի ինքս ամեն ինչ սարքել, չնայած դա շատ դժվար գործ էր: Ես պետք է կամ շարժիչը կարգի գցեի, կամ զոհ գնայի: Իմ ունեցած ջուրը հազիվ թե ինձ մի շաբաթ բավականացներ:

Այսպես ուրեմն, ես առաջին գիշերը քնեցի անապատի ավազներին, ուր շուրջս՝ հազարավոր կիլոմետրերի վրա, ոչ մի բնակավայր չկար: Նավաբեկյալն անգամ իրեն այդքան միայնակ չէր զգա օվկիանոսում, որքան ես: Պատկերացրեք, թե որքան զարմացա, երբ լուսաբացին ինձ արթնացրեց ինչ-որ մեկի բարակ ձայնը:

– Ինձ համար մի գառնուկ նկարիր, խնդրում եմ…

– Ի՜նչ…

– Ինձ համար մի գառնուկ նկարիր…

Ես այնպես վեր թռա, կարծես թե ամպրոպ էր ճայթել: Աչքերս տրորեցի:Նայեցի շուրջս ու տեսա մի տարօրինակ, փոքրիկ մարդուկ, որ կանգնել ու լրջորեն նայում էր ինձ:Ահա ամենալավ դիմանկարը, որ ես հետագայում կարողացա նկարել:Բայց իմ նկարում նա այդքան լավ չի ստացվել, ինչպես իրականում կար:Դրա համար ե՛ս չեմ մեղավորը: Երբ վեց տարեկան էի, մեծահասակներն ինձ համոզեցին, որ ինձանից նկարիչ դուրս չի գա, այդ պատճառով էլ դրսի ու ներսի կողմից նկարած վիշապօձերից բացի ես ուրիշ ոչ մի բան նկարել չսովորեցի:

2

3

4յ

Եվ այսպես, ես, աչքերս լայն բաց արած, նայում էի այդ անսովոր երևույթին: Չմոռանաք, որ ես մարդկային բնակավայրերից հազարավոր կիլոմետրեր հեռու էի գտնվում: Բացի դրանից, բոլորովին էլ չէր երևում, թե այդ պստիկ տղան մոլորվել է, մահու չափ հոգնած է ու վախեցած կամ քաղցից ու ծարավից մեռնում է: Նրա տեսքից հնարավոր չէր ասել, թե դա ամեն տեսակի մարդկային բնակավայրերից հեռու, անմարդաբնակ անապատում մոլորված մի երեխա է: Վերջապես ես խոսելու ընդունակությունս վերականգնեցի ու հարցրի.

– Բայց… Ի՞նչ ես անում դու այստեղ:

Եվ նա նորից կամացուկ ու շատ լուրջ ասաց.

– Խնդրում եմ… գառնուկ նկարիր…

Այդ բոլորն այնքան խորհրդավոր էր ու անըմբռնելի, որ ես սիրտ չարեցի հրաժարվել: Եվ որքան էլ անհեթեթ էր այդ, այստեղ՝ անապատում, ուր քաղցից ու ծարավից մեռնելու էի դատապարտված, այնուամենայնիվ ես հանեցի մի թերթ թուղթ ու գրիչս: Բայց այստեղ ես հիշեցի, որ ավելի շատ աշխարհագրություն, պատմություն, թվաբանություն ու ուղղագրություն եմ սովորել  և ասացի տղային նույնիսկ մի փոքր բարկացած, որ նկարել չգիտեմ: Նա պատասխանեց.

– Միևնույն է, մի գառնուկ նկարիր…

Եվ քանի որ իմ կյանքում երբեք գառնուկ չէի նկարել, նրա համար կրկնեցի իմ իմացած հին նկարներից մեկը՝ վիշապօձը դրսի կողմից, և շատ զարմացա, երբ տղան բացականչեց.

– Ոչ, ոչ… ես փիղը վիշապօձի մեջ չեմ ուզում: Վիշապօձը շատ վտանգավոր է, իսկ փիղը չափազանց մեծ: Ինձ մոտ ամեն բան շատ փոքր է: Ինձ գառնուկ է պետք, ինձ համար գառնուկ նկարիր…

Եվ ես նկարեցի:

Նա ուշադիր նայեց իմ նկարին ու ասաց.

– Չէ՛, այս գառնուկը շատ տկար է: Մի ուրիշը նկարիր…

Եվ ես նկարեցի:

Իմ նոր բարեկամը մեղմ ու ներողամիտ ժպտաց:

– Չէ՞ որ դու էլ ես տեսնում, – ասաց նա, – որ սա գառնուկ չէ: Սա մեծ խոյ է, կոտոշներ ունի…

Ես նորից նկարեցի, բայց նա այդ նկարից էլ հրաժարվեց:

– Սա էլ արդեն պառավ ոչխար է:

Ինձ այնպիսի գառնուկ է պետք, որ երկար ապրի:

Այստեղ իմ համբերությունը հատավ: Չէ՞ որ ես պետք է որքան հնարավոր է շուտ կարգի գցեի շարժիչը և ահա թե ինչ խզմզեցի: Եվ ասացի տղային.

5

– Ահա քեզ մի արկղ: Մեջը մի այնպիսի գառնուկ է նստած, ինչպիսին դու ուզում ես:Որքան ես զարմացա, երբ իմ խստապահանջ դատավորը հանկարծ պայծառացավ.

– Այ սա լա՜վ է: Ի՞նչ ես կարծում, այս գառնուկին շա՞տ խոտ է պետք:

– Ինչո՞ւ ես հարցնում…

– Չէ՞ որ ինձ մոտ ամեն բան փոքր է…

– Սրան կբավականացնի: Ես քեզ շատ փոքրիկ գառնուկ եմ տալիս:

– Այնքան էլ փոքր չէ…– գլուխը խոնարհելով ու նկարին նայելով ասաց նա:– Տե՛ս, տե՛ս, քնել է…

Այսպես ես ծանոթացա Փոքրիկ իշխանի հետ:

 

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике ՏԻԵԶԵՐՔ. ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿ /1-4 ԴԱՍ. ՆԱԽԱԳԾԵՐ/, Ընթերցարան. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s