ԱՆՏՈւԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈւՊԵՐԻ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ »

images

Երբ ես վեց տարեկան էի, «Ճշմարտացի պատմություններ» խորագրով մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա: Նկարում հսկայական վիշապօձը մի գիշատիչ գազան էր կուլ տալիս: Ահա թե ինչպիսին էր այդ նկարը:

1

 

Գրքում ասվում էր. «Վիշապօձը իր զոհին կուլ է տալիս առանց ծամելու, ողջ-ողջ: Դրանից հետո նա այլևս չի կարողանում շարժվել և կես տարի անընդհատ քնում է՝ մինչև որ մարսում է կերածը»:

Ես շատ խորհեցի ջունգլիների արկածներով լի կյանքի մասին և գունավոր մատիտներով նկարեցի իմ առաջին ստեղծագործությունը: Դա իմ № 1 նկարն էր: Ահա թե ինչպես էի նկարել:

2

Ես իմ առաջին ստեղծագործությունը ցույց տվեցի մեծահասակներին և  հարցրի՝ սարսափելի չէ արդյոք:

– Մի՞թե գլխարկը սարսափելի է,– առարկեցին նրանք:

Իսկ դա ամենևին էլ գլխարկ չէր, այլ մի վիշապօձ, որը փիղ էր կուլ տվել:

Ստիպված վիշապօձը նկարեցի ներսի կողմից, որպեսզի մեծահասակներին հասկանալի լինի: Ախր նրանց ամեն բան պետք է բացատրել: Ահա իմ № 2 նկարը:

3

 

Մեծահասակներն ինձ խորհուրդ տվեցին օձ չնկարել ոչ դրսի և ոչ էլ  ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ, պատմությամբ,թվաբանությամբ և ուղղագրությամբ: Ահա թե ինչպես պատահեց, որ ես վեց տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից: № 1 և № 2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս: Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:

Եվ այսպես, ես ստիպված էի ուրիշ մասնագիտություն ընտրել և սովորեցի ինքնաթիռ վարել: Ես ամբողջ աշխարհը գրեթե ման եմ եկել: Եվ, ճիշտ որ ասեմ, աշխարհագրությունն ինձ շատ պետք եկավ: Առաջին իսկ հայացքից կարողանում էի Չինաստանն ու Արիզոնան տարբերել. երբ գիշերը շեղվում ես ճանապարհից, շատ կարևոր է այս իմանալը:

Իմ կյանքում ես շատ եմ հանդիպել զանազան լուրջ մարդկանց: Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ նրանց մասին ավելի  լավ կարծիք ունենամ:

Երբ հանդիպում էի որևէ մեծահասակի, որն ինձ մյուսներից ավելի հասկացող ու խելացի էր թվում, ես նրան ցույց էի տալիս իմ № 1 նկարը, որը միշտ մոտս էի պահում: Ես ուզում էի իմանալ, թե այդ մարդը իսկապես մի բան հասկանում է: Բայց բոլորն էլ ինձ պատասխանում էին. «Դա գլխարկ է»:

Եվ ես այլևս նրանց մոտ չէի խոսում ոչ վիշապօձերի, ոչ ջունգլիների և ոչ էլ աստղերի մասին: Ես հարմարվում էի նրանց մտածողությանը: Ես նրանց հետ խոսում էի բրիջ և գոլֆ խաղալու մասին, քաղաքականության ու փողկապների մասին: Եվ մեծահասակները շատ գոհ էին մնում, որ ծանոթացել են ինձ նման առողջ դատողության տեր մարդու հետ:

 

 

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике ՏԻԵԶԵՐՔ. ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿ /1-4 ԴԱՍ. ՆԱԽԱԳԾԵՐ/, Ընթերցարան. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «ԱՆՏՈւԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈւՊԵՐԻ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ »»

  1. Ինձ շատ դուր եկավ այս հեքիաթը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s