Համաստեղությունների ,աստղադիտարանների մասին

3Եթե գիշերը նայեք երկնքին, այնտեղ կտեսնենք հատկապես պայծառ աստղերի խմբեր, որոնք կազմում են որոշակի պատկերներ: Հազարամյակների ընթացքում մարդիկ այդ խմբերին տվել են անուններ: Այդ աստղերի առանձին խմբերը կոչվում են համաստեղություններ: Դրանց մի մասին անուններ տվել են հույները՝ 2000 տարի առաջ, ապա՝ հնդիկ և արաբ աստղագետները:

Պարզվել է, որ Սիսիանից 3 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջի վերջերս բացահայտված  աստղադիտարանում, որտեղ դիտակները հատուկ անցքերով քարեր են, դիտարկումներ են արվել դեռևս 7–8 հզ. տարի առաջ:Հայաստանում ամենագրավիչ աստղագիտական պատմական կառույցը Զորաց քարերն են կամ Քարահունջը, որին երբեմն անվանում են Հայկական Սթոունհենջ:

Մեծամորը Հայաստանի մյուս հնագույն աստղադիտարանն է: Այն գտնվել է Մեծամոր գետի մոտ հին քաղաքի սահմաններում, Երևանից 35 կմ հեռավորության վրա, ներկայիս Արմավիրի շրջանում: Մ.թ.ա. 5-րդ հազարամյակից սկսած այն բնակելի է եղել: 1960-ական թթ. կեսերին Էլմա Պարսամյանի կողմից այն առաջին անգամ մեկնաբանվել է որպես հնագույն աստղագիտական հուշարձան (1985ա): Ամրոցից դուրս աստղադիտարանն է: Աստղադիտարանի ամենահավանական տարիքը գնահատվում է մոտ 4600 տարի: Քարահունջի նման Մեծամորը նույնպես ավելի լավ ուսումնասիրության և հատուկ վերաբերմունքի կարիք ունի թե Հայաստանի կառավարության և թե աշխարհի հնագույն աստղագիտության հանրության կողմից: Հայաստանի հնագույն աստղագիտական վայրերի թվին են պատկանում նաևԱնգեղակոթի դոլմենները (Պարսամյան, 1985բ): Ինչպես Քարահունջը, այս վայրը նույնպես Սիսիանի շրջանում է գտնվում, Սիսիան քաղաքից 13 կմ հեռավորության վրա: Դոլմենները նեոլիթյան (նոր քարեդարյան) և բրոնզե դարաշրջաններից են: Հայաստանում կան ևս մի քանի այլ վայրեր, որոնք առնչվում են մեր հնաբնակների աստղագիտական գործունեության հետ:

Ներկայումս երկնակամարում հայտնաբերված է 88 համաստեղություն: Նրանց անուններ են տրվել երկնքում այս կամ այն աստղը հեշտությամբ գտնելու նպատակով: Երկրից դիտելիս թվում է, թե համաստեղության աստղերն իրար մոտ են գտնվում, սակայն իրականում նրանց միջև հսկայական տարածություններ կան: Հնում համաստեղություններին տալիս էին կենդանիների, օրինակ՝ Առյուծ (Leo), Կարապ (Cygnus), կամ հին հունական առասպելների հերոսների, օրինակ՝ Պերսևս (Perseus), Անդրոմեդա (Andromeda), անուններ: Վերջերս տրված անվանումներից են՝ Օկտանտ (Octans), Ժամացույց (Horologium) և այլն:

Թե հատկապես ո՞ր համաստեղությունները կարող ենք տեսնել աստղային երկնքում, կախված է տարվա եղանակից, գիշերվա ժամից և դիտման վայրից: Հյուսիսային կիսագնդի բնակչին ավելի հարմար է աստղային երկինքը դիտել ձմեռային երեկոներին: Հարավային կիսագնդում տեսանելի են բոլորովին այլ համաստեղություններ, օրինակ՝ Հարավային Խաչը :

Կենդանաշրջան կամ Կենդանակերպ   
(հունարեն՝ Զոոդիակոս

Արեգակի վառ լույսի պատճառով ցերեկն աստղերը չեն երևում: Սակայն եթե հնարավոր լիներ աստղերը դիտել ցերեկը, ապա մենք կտեսնեինք, թե ինչպես է Արեգակը դանդաղորեն «շարժվում» որոշակի աստղային խմբերի միջով, և նրա տեսանելի տարեկան երկնային ուղին՝ Խավարածիրը, ընկած է համաստեղությունների մի գոտու՝ Կենդանաշրջանի կամ Կենդանակերպի ներսում: Իրականում Արեգակը շարժվում է համաստեղությունների ֆոնի վրա, և մեծ հեռավորության պատճառով մեզ թվում է, թե շարժվում է Կենդանաշրջանի ներսում: Հին հույներն այդ գոտին բաժանել են 12 հավասար հատվածների, դրանք նշանակել Կենդանակերպի նշաններով և անվանել Ձկներ, Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս: Գլխավոր համաստեղությունները զանազանելը հատկապես կարևոր է նավաստիների, օդաչուների, երկրաբանների և ճանապարհորդների համար, որովհետև գիշերն անծանոթ տեղանքում դա կօգնի կողմնորոշվելու և գտնելու ճիշտ ճանապարհը: Եթե մենք գտնվում ենք Հարավային կիսագնդում, ապա կարող ենք կողմնորոշվել Հարավային Խաչ համաստեղությունով: Այն ունի խաչի ձև և միշտ ցույց է տալիս հարավը. այսինքն՝ եթե մենք դեմքով կանգնենք դեպի այդ համաստեղությունը, ապա կնայենք հարավ, հետևաբար՝ մեզնից աջ կգտնվի արևմուտքը, ձախ՝ արևելքը, հետևում՝ հյուսիսը:

Հյուսիսային կիսագնդում կարող ենք կողմնորոշվել Մեծ Արջի համաստեղության Բևեռային աստղով, որը միշտ ցույց է տալիս հյուսիսը, եթե դեպի այն կանգնած ենք դեմքով: Այս դեպքում մեզնից աջ կգտնվի արևելքը, ձախ՝ արևմուտքը, հետևում՝ հարավը:

Հայկական լեռնաշխարհի բնակիչների՝ աստղային երկնքի նկատմամբ հետաքրքրության մասին են վկայում ավելի քան 3 հազարամյակի վաղեմության՝ համաստեղություններ պատկերող բազմաթիվ ժայռապատկերներ։ Աստղագոտին, որով անցնում է Արեգակի տարեկան ուղին (խավարածիր), հին ժողովուրդները բաժանել են 12 համաստեղությունների (ԽոյՑուլԵրկվորյակներԽեցգետինԱռյուծԿույսԿշեռքԿարիճԱղեղնավոր,ԱյծեղջյուրՋրհոսՁկներ)։Մեր նախնիները համաստեղություններին տվել են նաև այլ անուններ. օրինակ՝ Օրիոնը կոչել են Հայկ Նահապետի, Հերկուլես համաստեղությունը՝ Վիշապաքաղ Վահագնի (կայծակի ու ամպրոպի աստված) անուններով: Մեծ Արջն անվանել են Եզներ, Սայլ, Շերեփ:

Կարծիք կա, որ առաջին անգամ երկնքի բաժանումը համաստեղությունների կատարվել է մի քանի հազար տարի առաջ Հայկական բարձրավանդակում: Ըստ ամերիկացի աստղագետ և գիտության պատմության մասնագետ Ուիլյամ Օլքոտի, Կենդանակերպի նշանները պարունակում են այնպիսի կենդանիներ, որոնք հազարավոր տարիներ առաջ ապրել են Հայաստանում և նրա շրջակա տարածքներում (հիշենք, որ հին Հայաստանում նաև առյուծներ կային): Տրամաբանական է ենթադրել, որ հին մարդիկ համաստեղությունները կոչել են հենց այն կենդանիների անուններով, որոնք ապրել են իրենց տարածաշրջանում, ոչ թե այլ երկրներում: Ավելին, շատ համաստեղություններ ունեցել են իրենց ուրույն հայկական անվանումները, որոնք տարբերվում էին հունականներից, սակայն նրանցից շատերը իմաստով համապատասխանում են իրար: Համաստեղությունների հին հայկական անվանումների մասին հիշատակություններ կան Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու և այլոց մետ:Այս հատվածի   աղբյուրը.http`//www.aras.am/Archaeoastronomy/astronomyancientarmenia_arm.html

Ամերիկյան «Հաբբլ» տիեզերական աստղադիտարանից 50-ժամյա էքսպոզիցիա եւ գրավիտացիոն լինզավորման եմթոդն է պահանջվել՝ արձանագրելու Երկրից ավելի քան 12 մլրդ լուսատարի հեռավորության վրա գտնվող 3000 համաստեղությունների խավար լույսը:

Աղբյուրը ՝ Անահիտ Ավագյանի բլոգ /http://dasvariblog.wordpress.com/

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике ՏԻԵԶԵՐՔ. ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿ /1-4 ԴԱՍ. ՆԱԽԱԳԾԵՐ/. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s