Արեգակնային համակարգի առաջացումը

Image_263

Աստղագետների մեծ մասի կարծիքով՝ Արեգակնային համակարգն սկսել է ձևավորվել մոտ 5 մլրդ տարի առաջ, երբ սեփական ձգողության ազդեցությամբ գազի և փոշու վիթխարի ամպն սկսել է սեղմվել: Սկզբում այդ ամպը շատ դանդաղ պտտվել է իր առանցքի շուրջը, սակայն, սեղմմանը զուգընթաց, այդ պտույտն ավելի ու ավելի է արագացել, մինչև առաջացել է գազի ու փոշու հարթ շերտով ծածկված կենտրոնական գունդ: Շարունակվող ինքնասեղմման արդյունքում կենտրոնական գունդն ավելի ու ավելի է տաքացել և, ի վերջո, այն բռնկվել է և  աստղի նման սկսել է լուսարձակել ու վերածվել է Արեգակի:
Նույն կերպ են առաջացել նաև մոլորակները. նրանց կենտրոնական գունդը շրջապատող գազի ու փոշու շերտերում փոշու մանրիկ մասնիկները, իրար բախվելով, սկսել են կպչել միմյանց՝ առաջացնելով քարե, սառցե կամ գազային մարմիններ: Ձգողության ուժի ազդեցությամբ այդ մոլորակների մի մասի (ներքին մոլորակներ` Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս) միջուկները նախապես հալվել, միավորվել, ապա աստիճանական սառեցմամբ պատվել են հաստ կեղևով: Իսկ նրանցից անջատված գազերի հաշվին ձևավորվել է գազային մթնոլորտը: Մոլորակների մյուս խումբը (արտաքին մոլորակներ` Յուպիտեր, Սատուռն, Ուրան, Նեպտուն) հսկայական գազային զանգվածներ են: Իսկ Պլուտոնը դարձյալ պինդ երկնային մարմին է` չափերով մեծությամբ գրեթե համաչափելի իր Քարոն արբանյակի հետ: 
Իսկ բազմաթիվ մեծաբեկորներ, անջատվելով մնացած նյութից, բախվել են նոր առաջացած մոլորակներին կամ արբանյակներին, քայքայել են դրանց մակերևույթները և առաջացրել բազմաթիվ խառնարաններ: Տիեզերքում մնացած մյուս մեծաբեկորները աստղակերպներն ու գիսավորներն են, որոնք մենք դիտում ենք նաև մեր ժամանակներում:

Աստղագիտության պատմությունից
   XVI դարում դանիացի աստղագետ Տիխո Բրահեի դիտարկումների արդյունքները հանգեցրին Արեգակնային համակարգի կառուցվածքի վերաբերյալ պատկերացումների լիակատար վերանայմանը: Իր աստղադիտարանից Բրահեն անզեն աչքով (աստղադիտակը դեռևս հայտնաբերված չէր)  դիտում էր աստղերի ու մոլորակների դիրքերը և  մեծաթիվ չափումներ կատարեց: Բրահեի մահվանից հետո նրա գերմանացի օգնական Յոհան Կեպլերն օգտվեց այդ դիտարկումների արդյունքներից՝ մոլորակների շարժման ուղեծրերը մաթեմատիկորեն ճշգրիտ հաշվարկելու համար:
   1610 թ-ին Գալիլեո Գալիլեյն առաջինը աստղադիտակով դիտեց Սատուռնը: Այդ աստղադիտակը բավականաչափ հզոր չէր Սատուռնի օղակները հայտնաբերելու համար, ուստի Գալիլեյը ենթադրեց, որ Սատուռնը կազմված է 3 մասից:
   1781 թ-ին անգլիացի  աստղագետ Վիլյամ Հերշելը պատահաբար հայտնաբերեց Ուրան մոլորակը. դա աստղադիտակով հայտնաբերված առաջին մոլորակն էր: Հերշելը հայտնաբերեց նաև Ուրանի և Սատուռնի արբանյակները: Նրան օգնում էր իր քույր Կարոլինան, որն այնուհետև շարունակեց աշխատել ինքնուրույն և հայտնաբերեց մի շարք գիսավորներ: 
1801 թ-ին իտալացի աստղագետ Ջուզեպպե Պիացցին հայտնաբերեց առաջին աստղակերպը, որին անվանեցին հռոմեական պտղաբերության աստվածուհի Ցերերայի անունով:

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике ՏԻԵԶԵՐՔ. ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿ /1-4 ԴԱՍ. ՆԱԽԱԳԾԵՐ/. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s