Ամառային դպրոցը կամ մի ճամբարականի պատմություն

DSCF1293DSCF1198DSCF1482DSCF1007DSCF1124DSCF1037

Արև , ջուր , ավազ ,գլաքարեր ․․․էլ ի՞նչ է պետք յուրաքանչյուր երեխայի երջանիկ զգալու համար ։ Ընդարձակ , մաքուր , խնամված միջավայր , որը հնարավորություն է տալիս ինքնուրույն և ազատ տեղաշարժվել , դիտարկել ,  փորձարկել , ուսումնասիրել , հետո այդ փորձարկումներից եզրահանգումներ անել ․․․այսպիսինն է մանկան աշխարհը ՝ պարզ և բնական ։ Ընդամենը հինգ զգայարան ՝ աշխարհի  բոլոր երևույթները պարզաբանելու , իր ներքին պրիզմայով անցկացնելու ,հասկանալու և հասկացածի հանդեպ իր վերաբերմունքն արտահայտելու համար ։

Էլ ի՞նչ առավոտ ,եթե արևապաշտպան գլխարկը գլխին , մի շիշ ջուր պայուսակում , երեխան չպիտի նստի սեփական հեծանիվն ու սլանա պարտեզ կամ ճամբար ։  Եթե չգա ,բա ո՞վ է ջրելու իր ծառը , ծաղիկը ,խնամի բակը ,կենդանիներին կերակրի ։ Էլ ի՞նչ դաստիարակություն , եթե պատասխանատու չես քո տնակած բույսի ,քո ընտելցրած կենդամու ,քո բակի , պարտեզի հանդեպ ։ Ամեն օր մաքրել է պետք բակը քամու բերած տոպրակներից , խնամել , հավաքել ։ Հետո ջերմաչափով  ստուգել լողավազանի ջրի ջերմաստիճանը ,ջրի մաքրությունը ։ Ամեն ինչ կարգի՞ն է ․․․դե հագի՛ր լողազգեստդ , ցնցուղ ընդունի՛ր , որ սկսենք առավոտյան նախավարժանքը ՝ սկզբում ցամաքում,հետո ՝ ջրում։ Մարզվենք ,մի լավ լողանք , սովածանանք ու վազենք խոհանոց ՝ բրդուճ պատրաստելու ։ Ամենահամեղ բրդուճը սեփական ձեռքերով պատրաստվածն է ՝ համից չեմ կշտանա ․․․

Ուտելուց հետո վերցրու կշեռք , խոշորացույց , մագնիս , տարբեր բահեր , բաժակներ , թասեր ու շտապենք բակ ՝ փորձեր անելու ։ Մի օր հաշվի գլաքարերը , գումարի ,հանի ,բազմապատկի ,հետո կշռի ,համեմատի , ներկի , լցրու ջրի մեջ ,ջուրը չափի , գույներ , օճառ ավելացրու , նկարի ,ուսումնասիրի խոշորացույցով ,առանց խոշորացույցի ,խաղա ․․․․անթիվ անսահման հետաքրքիր փորձեր կան ջրի , ավազի , գլաքարերի ,մեզ շրջապատող բոլոր իրերի հետ կապված ։ Բակից ու լողափից էլ լա՞վ ու զարգացնող միջավայր ։ Ի՜նչ ուզես կանես , ազատ ցեխոտվիր ,ներկոտվիր ,մեկ է ցնցուղն ու լողավազանը կան ։ Ուսումնասիրելուց հաստատ շա՜տ ու շա՜տ «ի՞նչու»-ներ կառաջանան , որ կուզես պարզաբանել ։Համ էլ ցերեկը շոգ է , իսկը ժամանակն է հետաքրքիր մի գիրք կարդալու կամ համացանցում քեզ հետաքրքրող հարցերին պատասխան գտնելու համար ։ Վերցրու գիրքդ կամ նոթբուքը , հարմար տեղավորվիր ստվերում ու կարդա ինչքան կուզես կամ ֆիլմեր , մուլտֆիլմեր , զարգացնող խաղեր , տեսանյութեր նայիր,ինքդ նյութեր պատրաստիր ընկերներիդ կամ քեզնից փոքրերի համար ։ Եթե հոգնես ,կարող ես կարաոկե միացնել ու երգել կամ դաշնամուր , կիթառ նվագել ։ Նվագել չգիտե՞ս ,հոգ չէ , կարող ես ցանկացած համերգ ,օպերա ,բալետ համացանցում փնտրել ու լսել , հետն է քթի տակ երգել ։Հետո վերցրու գնդակ , պարան արի խաղանք ընկերներով , հեծանիվ քշենք կամ թափառենք քաղաքի փողոցներով ՝ մեր բակը , թաղամասը ճանաչենք , ուսումնասիրենք։ Ճամփորդական փոքրիկ պայուսակ , սեփական ձեռքերով պատրաստած բրդուճ ու մի շիշ ջուր և անվերջ կարող ես թափառել , տեսնել ,նկարել , հետո պատմել ստացածդ տպավորությունների մասին ,քննարկումներ ,բանավեճեր կազմակերպել ։ Երեկոյան , երբ հասնես տուն ,լվացվես և պառկես քնելու ,չմոռանաս լարել զարթուցիչդ ՝ վաղը քեզ նոր օր է սպասվելու ․․․

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ, Հոդվածներ ,մեթոդական ուղեցույցներ, Ուսումնական ամառ, Ուսումնական ճամբար, Ատեստավորում. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s