2013-2014 ուս․տարին մասնագիտական զարգացման մի նոր և հետաքրքիր փուլ էր ինձ համար ։ Նախ նախորդ կիսամյակում արդեն հասցրել էի Նախակրթարանից քայլ կատարել դեպի կրտսեր դպրոց․ իմ կյանքում փոխվել էր ամեն ինչ ՝ ուսումնական ծանրաբեռնվածությունից սկսած մինչև նոր միջավայր , նոր աշխատելաոճ , նոր դժվարություններ և խնդիրներ ,բայց միևնույն ժամանակ նոր բան սովորելու , դժվարությունները ժպիտով հաղթահարելու , չընկճվելու , առաջ գնալու , նոր հավեսով ու սիրով աշխատելու,ինքնադրևորվելու հնարավորություն , որի համար երախտապարտ եմ ճակատագրին ։Այս տարի կրթահամալիրում անցել ենք նախագծային ուսուցման ։ Առաջին հայացքից , անկեղծ ասած , ինձ մի փոքր վախ էր ներշնչում ուսուցման կազմակերպման այս եղանակը ։Ինքս էլ հստակ չէի պատկերացնում ինչպե՞ս է պետք նախագիծ կազմել , ինչպե՞ս այդ նախագծերն արդյունավետ իրականացնել «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակներում ,ի՞նչ հմտություններ,կարողություններ է պետք ձևավորել սովորողների շրջանում և էլի շատ ու շատ «ինչպե՞ս»- ներ և «ինչո՞ւ»- ներ , որոնց պատասխանը գտա միայն այն ժամանակ,երբ սկսեցի ինքս նախագծեր կազմել և իրականացնել ։
- Առաջին ուսումնական նախագծերը ՝ «Տիզերք» և «Խնկոյանական» , ըստ ուսումնական օրացույցի կազմվեցին դասվարների խմբով , հետո ամեն դասվար այդ նախագիծը վերամշակեց ՝ հաշվի առնելով իր դասարանի սովորղների տարիքային և անհատական առանձնահատկությունները ։
Սկսեցինք ուսումնասիրել Երկիր մոլորակը , Արեգակնային համակարգը , համացանցի ցoogle որոնողական համակարգի միջոցով հետաքրքիր նյութեր ,տեսաֆիլմեր գտանք , կարդացինք ,նայեցինք,գնացինք Ասղացուցարան , պատմեցինք , paint ծրագրով նկարեցինք ,ֆիլմեր ստեղծեցինք ։
- Կարդացինք Խնկոյանի առակները , քննարկեցինք , պատմեցինք , հերոսներին մեղադրեցինք և արդարացրեցինք , բեմադրեցինք , նկարեցինք ։
- «Բարձունքի հաղթահարում»նախագծով եղանք Կոտայքի մարզում,հաղթահարեցինք սուրբ Պողոս –Պետրոս մատուռի բարձունքը ։
- Սեբաստացու օրերին շրջեցինք կրթահամալիրում , եղանք բոլոր օղակներում ՝ Արհեստների դպրոցից մինչև նախակրթարան , հին ու նոր Սեբաստացիներից հարցազրույցներ վերցրեցինք , նոր համագործակցություն սկսեցինք Աշտարակի Վ․Պետրոսյանի անվան հիմանական դպրոցի 3-րդ դասարանի հետ ։ Նրանց հյուրընկալեցինք կրթահամալիրում,իրենց հյուր գնացինք ։ Պատմեցինք մեր մասին , մեր նախագծերի ,միասին կոմիտասյան երգեր սովորեցինք , եղանք Աշտարակի ջրաղացում,հաց թխեցինք թոնրում , շրջեցինք քաղաքում , հետաքրքիր պատմություններ լսեցինք Աշտարակի մասին ,իսկական խնոցի,սայլ,ջրաղաց , թոնիր տեսանք ։ Նկարեցինք ,պատմեցիքն ,ֆիլմեր սարքեցինք ։
- Եկավ Ամանորը ։ Որոշեցինք մեր հարևան վրացիների նման նշել այն ։ Կարդացինք , սովորեցինք Վրաստանի մասին , հետո հարցազրույց վերցրեցինք մեր հյուրատանը ապաստանած վրացի ուսուցիչներից , որոնք սիրով պատմեցին վրացիների ամանորյա ավանդույթների և սովորույթների մասին ։
- Համագործակցություն սկսեցինք Ավագ դպրոց – վարժարանի «Վրացախոսի ակումբի» հետ,վրացերեն բառեր , արտահայտություններ, բանաստեղծություն սովորեցինք , երգ ձայնագրեցինք , վրացական պար բեմադրեցինք , բեմական հագուստներ կարեցինք ։ Ծանոթացանք վրացական խոհանոցին, ուտեստներ պատրաստեցինք , համտեսեցինք ։ Հանդիպեցինք,Հայատանում Վրաստանի դեսպանի , Թբիլիսիի 98 դպրոցի սովորողների և Գեորգի Մոնթելիձեի հետ , Թբիլիսի մեկնելու հրավեր ստացանք ։
- Մասնակցեցինք Դիջիթեք 2014 ամենամյա մրցանակաբաշխությանը , որտեղ 2 գլխավոր և մեկ հատուկ մրցանակի արժանացանք ։
- «Ամանորյա անսովոր , հետաքրքիր շնորհավորանքների» նախագծով հանդես եկանք , որտեղ հայտնի մարդիկ , մեր դասարանի սովորողները ,ծնողները , շնորհավորում և իրենց բարեմաղթանքի խոսքն էին ուղղում Սեբաստացիներին ։
- Կարդացինք , սովորեցինք ,բեմադրեցինք ,նկարեցինք,պատմեցինք Թումանյան ,եղանք Թումանյանի թանգարանում ։
- «Կարդում եմ ընկերոջս համար»նախագծով կարդացինք Աղայան , Ռոդարի , Բիսեթ , Աստրիդ Լինգրենի «Մանչուկն ու Կառլսոնը»։
- Նոր վրացական նախագիծ սկսեցինք «Վրացախոսի ակումբի» հետ , որի անունը դրեցինք «Գամառջոբա» ։
- Սկսեցիանք Զատկական ծեսը ։
- «Բանջարանոց –լաբորատորիայի ստեղծման»նախագծով մասնակցեցինք Էկոտուր 2014-ին և խրախուսական մրցանակի արժանացանք ։
- Չափեցինք ,կշռեցինք , համեմատեցինք ,գումարեցինք ,հանեցինք ,բաժանեցինք ,բազմապատկեցինք ,առօրյա գործունեության արդյունքում մաթեմատիկական հմտություններ ու կարողություններ ձեռք բերեցինք ,խնդիրներ կազմեցինք ու լուծեցինք ։
- Մանակցել ենք կրթահամալիրյան բոլոր ստուգատեսերին ։
- Լողացինք , շախմատ խաղացինք ,ճամփորդեցինք ։
- Հիմա նոր նախագիծ ենք սկել ՝ «Իսկդուքգիտե՞ք» , որտեղ նախատեսումենքհամացանցից , հանրագիտարաններից , գրքերիցմեր տարիքինհամապատասխանգիտահանրամատչելի , հետաքրքրաշարժնյութեր/կենդանիների,թռչունների , աշխարհի 7 հրաշալիքների , տարբերգրողների , կոմպոզիտորների , այլբնագավառներիմասնագետների , երևույթներիևայլն մասին / հայթայթել , փոխադրել , խմբագրել ,մեզ ծանոթօտարլեզուներովթարգմանել,տատիկ-պապիկների ,մեծահասակներիհետհարցազրույցներվարել ։Հետոայդնյութերովփոքրիկֆիլմերնկարահանել , որըուսումնականնյութկդառնաավելիփոքրերի համար։
Հ․Գ -Ինքս ինձ համար բացահայտեցի , թե որքան արդյունավետ և հետաքրքիր է նախագծային մեթոդով աշխատանքը ։ Այն և ՛ խմբային աշխատանքի շատ լավ մեթոդ է ,և ՛ հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր սովորողի ։ Ստեղծագործական , հետաքրքիր , չձանձրացնող,սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացմանը ուղղված բազմաբովանդակ աշխատանք է , որը գործունեության ընթացքում յուրաքանչյուր սովորողի ինքնադրսևորվելու ,ինքնուրույն աշխատելու հնարավորություն է տալիս ։ Այնքան եմ տարվել նախագծային աշխատանքով,որ այս տարի անպայման որոշել եմ անձնական ոլորտում փոփոխություններ կատարելու նախագծով հանդես գալ ։