«Իսկ դուք գիտե՞ք» ուսումնական նախագիծ «Զեբր»

zebra-650x350Վագերաձիերը (զեբրեր) միասմբակավորների կարգի ձիերի սեռի կաթնասուններ են: Ըստ մեծության, գանգի կառուցվածքի և շերտավորության՝ տարբերում են 3 տեսակ: Տարածված են Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում: Բնակվում են անապատներում, տափաստաններում, անտառատափաստաններում:

Մարմնի երկարությունը 200–240 սմ է, պոչինը՝ 45–57 սմ, մնդավի բարձրությունը՝ 120–140սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 350 կգ: Մարմինը ծածկված է կարճ ու կոպիտ բրդով՝ մեկընդմեջ մուգ ու բաց գույնի շերտերով: Յուրաքանչյուր անհատի նախշն անկրկնելի է: Պոչն ավարտվում է երկար մազափնջով: Հանդիպում են հոտերով, հաճախ՝ այծքաղների հետ: Չնայած շատ զգույշ ու արագավազ կենդանիներ են, սակայն հաճախ առյուծների, հովազների ու բորենիների որս են դառնում: Սնվում են բուսական կերով: Ծնում են 1–2 ձագ: Արհեստական պայմաններում լավ են բազմանում:

Որսում են գեղեցիկ մորթու և համեղ մսի համար: Թվաքանակի նվազման պատճառով վագերաձիերն առնված են պաշտպանության ներքո:
ֆրիկյան վագերաձիերը լավ հարմարվել են Ուկրաինայի Ասկանիա Նովա արգելոցում:
Շատ հին ժամանակ զեբրերը շերտավոր չէին ։ Դրան սպիտակ ձիուկներ էին ։ Հիմա լսեք , թե ինչպես սպիտակ ձիուկները դարձան շերտավոր ։
Ծեր ներկարարը մենակ էր ապրում ։
Մի օր զեբրը հյուր եկավ ներկարարին և հավանեց նրա տնակը ։
-Կարելի՞ է ես քեզ հետ ապրեմ այս տնակում ,- հարցրեց զեբրը ։
Ներկարարը համաձայնեց ։Նա շատ աշխատասեր էր ։ Ներկում էր տները , տանիքները ։Իսկ զեբրը մնում էր տանը և սպասում ներկարարին ։
 Մի օր ներկարարը նկատեց, որ իր տնակի ցանկապատը հնացել է ։  «Վաղը ևեթ կներկեմ »,-մտածեց նա ։
Մյուս օրը ՝ առավոտ շուտ , ներկարարն արթացավ ու անցավ գործի ։
Քիչ հետո տնակի ցանկապատը կարծես նոր լիներ ։
-Զգույշ,զեբր ,ցանկապատին չկպչես ։ Ներկը դեռ թաց է ,- ասաց ներկարարը և գնաց գործի ։
 Այդ օրը զեբրին հյուր եկան նրա ընկերները ՝ բոլոր մյուս զեբրերը ։
-Ի՜նչ լավ է այս տնակում ,- ասացին նրանք ։
Հետո զեբրերը դուրս եկան տնակից և սկսեցին պարել ու ցատկոտել բակում , քսվեցին նոր ներկած ցանկապատին ։ Սպիտակ ձիուկները դարձան շերտավոր ։
Երբ ներկարարը տուն եկավ , տեսավ իր ընկերոջը շերտավորված ու տխուր-տրտում ։
-Մի տխրիր , հիմա ես քեզ կլողացնեմ ։Բայց ներկարարը ինչքան օճառեց , տրորեց զեբրին , ներկերի շերտերը չանցան ։
Հիմա իմացա՞ք , թե ինչպես սպիտակ ձիուկները դարձան շերտավոր ։

 

 

Реклама

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике «Իսկ դուք գիտե՞ք»ուսումնական նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

9 комментариев на ««Իսկ դուք գիտե՞ք» ուսումնական նախագիծ «Զեբր»»

  1. Anahit123:

    Զեբրները կաթնասուն կենդանիներ են :Հանդիպում են հոտերով, հաճախ՝ եղնիկների հետ: Չնայած շատ զգույշ ու արագավազ կենդանիներ են, սակայն հաճախ առյուծների, հովազների ու բորենիների որս են դառնում: Սնվում են բուսական կերով :առաջին հայացքից իրար շսատ նման են բայց բոլորի նախշերն տարբեր և յուրաքանչուրին անկրկնելի են:

  2. Մուսայելյան Վահե:

    Զեբրերը գծավոր ձիեր են: Նրանք իրենց գույներով և գծերով տարբերվում են 3 տեսակի: Զեբրերը խմբերով են գնում խոտ ուտելու և ջուր խմելու:Բայց, եթե գիշատիչ կենդանիները տեսնում են զեբրերի խումբը, նրանք ընտրում են ամենաթույլ շարժվող զեբրին և հարձակվում նրա վրա:Զեբրերը ունենում են 1-2 ձագ:Նրանք ունեն շատ գեղեցիկ մորթի,որը կարճ բրդից է,իսկ պոչի ծայրը երկար մազերով է:Քանի որ զեբրերը քանակով քիչ են, մարդկանց արգելվում է որսալ զեբրերին:

  3. Ասյա Միրզոյան:

    Զեբրները շատ առաչ սպիտակ ձիուկներ էին : Նրանք քսվել էին մի ցանկապատրի և իրենք
    շերտավորվեցին և այդ շերտերը այլեվս չեր անցնում: Նրանք կաթնասուն են: Մարմնի երկարությունը 200-240 սմ է:

  4. Քնարիկ:

    Վագերաձիերը զեբրեր միասմբակավորների կարգի ձիերի սեռի կաթնասուններ են: Ըստ մեծության, գանգի կառուցվածքի և շերտավորության՝ տարբերում են 3 տեսակ: Տարածված են Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում: Բնակվում են անապատներում, տափաստաններում, անտառատափաստաններում:

  5. Լուսինե Հակոբյան:

    Աֆրիկյան հեքիաթ զեբրերի գծերի մասին
    Մի անգամ զեբր ամուսինները հրավիրված են լինում խնջույքի: Այդ ժամանակ բոլոր զեբրերը սպիտակ էին: Զեբր ամուսինները որոշում են ներկեն իրենց մաշկը,որպեսի ավելի տոնական տեսք ստանան:Նրանք տարբեր գույներ են փորձում, բայց ոչ մեկը դուր չի գալիս իրենց:Վերջապես նրանք որոշում են իրենց մաշկի վրա սև գծեր անել: Տոնախմբության ժամանակ նրանց տեսքը այնքան է դուր գալիս կենդանիներին, որ մյուս զեբրերնել են որոշում սև գծեր անել:Որոշ ժամանակ անց զեբրերը հոգնում են գծերից և ուզում են լվանալ ներկը,բայց չեն կարողանում,որովհետև ներկը շատ էր չորացել: Այդ օրվանից զեբրերը դարձան գծավոր:

  6. Հայկ Աբրահամյան:

    Զեբրները սնվում են խոտերով ու նաև տերևներով:
    Զեբրները խոտակեր են:

  7. Հրանտ Աբրահամյան:

    Զեբրները խոտակեր , արածող կենդանիներեն:
    Զեբրերի երկարությունը 200-240 սանտիմետր է , պոչինը 45-57 սանտիմետր է , քաշը մինչև 350 կիլոգրամ է:Մարմինը փակված է իրար հաղորթող մուգ և բաց գույնի շերտերով:
    Պոչը վերջանում է երկար սև մազափնջով:Շատ զգույշ , արագավազ կենդանիներ են։

  8. Զեբրի մարմնի երկարությունը 200–240 սմ է, պոչի երկարությունը 45–57 սմ,պոչն ավարտվում է մազափնջով: Բարձրությունը 120–140սմ, նրանց քաշը մինչև 350 կգ:: Ծնում են 1 կամ 2 ձագ: Սնվում են բուսական կերով:

  9. Զեբրերը շատ գեղեցիկ են:Նրանք,որ առաջ սպիտակ ձիուկներ էին ես մտածեցի,որ իրանք տնային սպիտակ ձիուկներից չէին տարբերվի և կխառվեին էլ չէինք իմանա թե,որնե մեր սպիտակ ձիուկը:Զեբրի մարմին երկարություն 200-240սմ է: Նրանց մեկմեկել ասում են {վագրա ձի} :

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s