«Իսկ դուք գիտե՞ք» ուսումնական նախագիծ «Ագռավներ»

 Image_4
 Ագռավները կազմում են ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 100 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում: Հյուսիսում ապրողները չվող են, հարավում ապրողները՝ նստակյաց: ՀՀ-ում տարածված է 8 տեսակ՝ սև և մոխրագույն ագռավներ, կաչաղակ, կարմրակտուց, ալպիական, սովորական ճայեր, սերմնաքաղ:
Բնորոշվում են ամրակազմ մարմնով (երկարությունը՝ 45-65 սմ, կենդանի զանգվածը՝ 400-600 գ):Կտուցը և ոտքերն ամուր են, թևերը՝ լայն ու կարճ, պոչը՝ ուղիղ, կլորավուն:Փետրավորումը մոխրագույն է կամ սև, հաճախ՝ մետաղական փայլով:

Բազմանում են տարին մեկ կամ երկու անգամ՝ դնելով 2-8 խայտաբղետ ձու: Ամենակեր են, երբեմն՝ վնասատու: Սնվում են պտուղներով և այլ թռչունների ձվերով ու ձագերով:
Սև ագռավը լայնորեն տարածված է լեռներում: Օգտակար է` որպես բնական սանիտար: Սակայն վերջին տասնամյակում, տարածքների սեփականաշնորհումից հետո, դաշտերում լեշերի գոյությունը խիստ նվազել է, որը կարող է դառնալ սև ագռավի թվաքանակի կրճատման պատճառ: 
Ընդունակ է որոշ տրամաբանական  գործողություններ կատարելու (օրինակ՝ ընկույզը կոտրելու համար այն բարձրությունից նետում է քարերին) և վերարտադրելու մարդու որոշ բառեր:
Հետաքրքիր են թռիչքային խաղերը հողմավար բազեի և սպիտակագլուխ անգղի հետ:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Մոխրագույն ագռավները հսկայական երամներով գիշերում են ծառաշատ զբոսայգիներում, շենքերի տանիքներում: Աղմկարար վարքով (հատկապես` ձագերը բնից դուրս գալու օրերին), տհաճ կռռոցներով անհանգիստ մթնոլորտ են ստեղծում փողոցներում ու բակերում: Որպես ամենակեր (հատկապես մեծ քաղաքներում ու քաղաքամերձ աղբանոցներում կենցաղային թափոններով սնվողներ)՝ շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչ են: Մեծ վնաս կարող են պատճառել մանր (հատկապես` ջրլող) թռչունների ձագերին ու ձվերին:
Անտառային կաչաղակը բնակվում է սաղարթավոր անտառներում, ծառածածկ գետահովիտներում: Թեվին կա կարմիր բիծ, գլխին՝ թույլ զարգացած փուփուլ: Վնասակար է, ոչնչացնում է այլ թռչունների (օրինակ՝ «Խոսրովի անտառ» արգելոցում՝ սև ցինի, փոքր շահնարծվի և ճուռակի) ձագերն ու ձվերը:
Կոպիտ ագռավային ձայնի շնորհիվ լավ ճանաչելի է դաշտային պայմաններում:
Սովորական կաչաղակի պոչը երկար է, փետրավորումը` սևի ու սպիտակի համադրությամբ: Երևան է թափանցել 1970-ական թվականներին: Վնասակար է. ոչնչացնում է որսորդական և այլ մանր թռչուններ (կաքավ, լոր, արտույտ) ու մեծ քանակությամբ ձվեր: Սևանա լճի ափամերձ տնկարկների խիտ սավանում բազմանում է անկորուստ, ուստի անհրաժեշտ է կիրառել թվաքանակի նվազեցման արհեստական միջոցներ: Խոշոր քաղաքներում սանիտարական վիճակի ցուցիչ է. տարածված է փողոցներում և քաղաքամերձ աղբանոցներում:
Ալպիական ճայի ՀՀ-ում տարածմանը վերաբերող տվյալներ հավաքագրվել են 1955 թ-ին: Թռիչքը ճարպիկ է, սավառնում է մեծ բարձրություններում՝ ժայռագագաթների շուրջը: Բարձրադիր լեռնային  գոտում տարածված լինելու պատճառով կենսակերպի բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրված չեն:
Կարմրակտուց ճայն աղմկարար է, կերակրվում է երամներով, ժայռերի ծերպերին, մարգագետիններում, նոսրանտառներում: Սավառնում է մեծ բարձրություններում, ձմռանն իջնում է ցածրադիր վայրեր: 
Մեծ  հետաքրքրություն են ներկայացնում հարևանությամբ բնադրող թռչունների (օրինակ՝ հողմավար բազեի) հետ թռիչքային խաղերը, որոնք ժամանցի տպավորություն են թողնում:

Սովորական ճայը լայնորեն տարածված է տափաստաններում և հովիտներում: Արարատյան դաշտում բնադրման փաստը հաստատվել է վերջին 5 տարիներին՝ գաղութների կայուն գոյությամբ:
Օգտակար է, որոշակի դեր ունի բնահողում զարգացող վնասատու միջատների ոչնչացման գործում:

  • Երկնակամարի Հարավային կիսագնդի համաստեղություններից մեկը կոչվում է Ագռավի համաստեղություն: Միջին լայնություններում այն երևում է գարնանն ու ձմռանը:
Реклама

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике «Իսկ դուք գիտե՞ք»ուսումնական նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

8 комментариев на ««Իսկ դուք գիտե՞ք» ուսումնական նախագիծ «Ագռավներ»»

  1. Anahit123:

    Ագռավների թևերը լայն ու կարճ, են պոչը՝ ուղիղ, կլորավուն:Փետուրները մոխրագույն է կամ սև, հաճախ՝ մետաղական փայլով: Բազմանում են տարին մեկ կամ երկու անգամ :Շատակեր են երբեմն՝ վնասատու: Սնվում են պտուղներով և այլ թռչունների ձվերով ու ձագերով նաև որթերով:Ապրում են շենքերի տանիքներում ծառերի վրա: Աղմկոտ են շատ տհաճ մթնոլորտ են ստեղծում փողոցներում ու բակերում:

  2. Քնարիկ:

    Ագռավները կազմում են ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք:
    Հայտնի է 100 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում:
    Երկնակամարի Հարավային կիսագնդի համաստեղություններից մեկը կոչվում է Ագռավի համաստեղություն: Միջին լայնություններում այն երևում է գարնանն ու ձմռանը:

  3. Ասյա Միրզոյան:

    Ագռավները ապրում են 100 տարուց ավելի: Ագռավները 2-8 ձու են դնում: Նրանք երկու տեսակի են, մոխրագույն և սև:Ագռավները հոգտար են
    իրենց ձագերի նկատմամբ: Ես մեր պատժգամբից տեսա թե ինչպես կատուն բարձրացավ ծառի վրա և ուզում էր ագռավի ձագերին գողանալ: Բայց հայր և մայր ագրավները վրա հասան կատվին խփեցին ծառից գցեցին: Նրանք այդքան ուշադիր են իրենց ձագուկներին կերակրում են մեծացնում են քամուց , անձրևից , թշնամուց պաշտպանում են, մեծացնում են թռչել են սովորեցնում
    և մոռանում են իրենց ձագերին:

  4. Ագռավի զանգվածը՝ 400-600 գ:Բազմանում են տարին մեկ կամ երկու անգամ՝ դնելով 2-8 ձու:Հայաստանում տարածված է 8 տեսակ: Երկարությունը՝ 45-65 սմ:

  5. Լուսինե Հակոբյան:

    Ագռավները ամենախելացի կենդանիներից են
    Այս կենդանիները իրենց խելքով կարող են մրցել շիմպանզեների և դելֆինների հետ: Մի տրամաբանական թեստի ժամանակ ագռավը պետք է ստանար օդում կախված կերը` թելից քաշելով այն իր ճանկերի օգնությամբ: Նա պետք է այս գործողությունը կրկներ այնքան, մինչև որ ստանար կերը: Շատ ագռավներ առաջին իսկ փորձից կարողացան վերցնել կերը: Դրա համար նրանցից պահանջվեց ընդամենը 30 վայրկյան:

  6. Հրանտ Աբրահամյան:

    Ես կպատմեմ սև ագռավի մասին:
    ՍԵՎ ԱԳՌԱՎ
    Կա 100 տեսակ:
    Հիմնականում ապրում են լեռներում:
    Մարմնի երկարությունը 64 սանտիմետր է , թևերի բացվածքը 120-150 սանտիմետր է , կենդանի զանգվածը 798-1560 գրամ:
    Կտուցը հաստ է , պոչը երկար և բութ սրված:
    Ագռավները հաճախ հանդիպում են փոքր խմբերով , սակայն բնադրում են մեկուսացած զույգերով:
    Օգտակար է որպես բնական սանիտար:
    Սնվում է անողնաշարավորներով , մանր ողնաշարավորներով , լեշերով:
    Հաճախ թռիչքային խաղեր են նկատվում Սովորական հողմավար բազեի հետ , համատեղ թռիչքի է դիմում Սպիտակագլուխ անգղերի խմբում նրանց հայտնաբերած լեշից օգտվելու համար:

  7. Հայկ Աբրահամյան:

    Ագռավները լինում են երկու տեսակ’ սև մոխրագույն:Նրանք ապրում են լեռներում:ագռավները ամենա խելացի կենդանիներից են: Ագռավները կարող են
    Նմանակել մարդկային խոսքը:Հաճախ նրանց նմանեցնում են չար ոքիներին:
    Նրանք խելացի են’ինչպես դելֆինները և շիմպանզեները:

  8. Դու գիտես,որ ագռավները ուտում են լեշ հիշում եք Նոյի պատմությունը գնաց էլ չեկավ:Ագռավի զանգվածը 400-600 գ:Մի ժամանակ մարդիկ ագռավների ոտքին օղակ հաքցերեցին և աշնանը բաց թողոցին,հետո ագռավները գարննանը եկան և մարգիկ բոլոր ագռավներին բռնեցին և տեսան օղակ ոչմեկի ոտքին չկա և նրանք հասկացան,որ ուրիշ ագռավներ են եկել:Հետո նրանք հիշեցին,որ առաջվա ագռավի ոտքին նամակ էին գրել,իսկ այս ագռավի ոտքին ուղակի օղակ:Գարնան էլի ագռավներ եկան և մարդիկ էլի բոլորին բռնեցին և գտան նույն ագռավին,որի ոտքին նամակ էին գրել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s