«Իսկ դուք գիտե՞ք» ուսումնական նախագիծ «Կոկորդիլոսներ և ալիգատորներ»

Image_1103
 Կոկորդիլոսները և ալիգատորները կազմում են ջրային սողունների առանձին կարգ: Հայտնի է ժամանակակից կոկորդիլոսների մոտ 30 տեսակ, որոնք պատկանում են 3 ընտանիքների՝ ալիգատորներ (կայմաններ), իսկական կոկորդիլոսներ և գավիալներ:
Ալիգատորներն ապրում են Հյուսիսային Ամերիկայի հարավարևելյան մասում (միսիսիպյան ալիգատոր) և Հարավային Ամերիկայում: Չինական ալիգատորը հազվագյուտ է և ապրում է Յանցզի գետի ստորին հոսանքներում: Իսկական կոկորդիլոսները հանդիպում են Ասիայի, Աֆրիկայի (նեղոսյան կոկորդիլոս), Ամերիկայի, Ավստրալիայի արևադարձային գոտում, Վեստ Ինդիա, Մալայան կղզեխմբերում և Օվկիանիայում: Գավիալների ընտանիքն ընդգրկում է 1 տեսակ՝ Գանգեսի գավիալը (ապրում է Հնդկաստանի և Հնդկաչինի գետերում): 

Կոկորդիլոսները և ալիգատորները շատ նման են միմյանց. մարմինը երկարացած է, վերից վար տափակ, ծածկված է հաստ եղջերային վահանիկներով, որոնց տակ տեղադրված են ոսկրային թիթեղիկներ: Ծնոտները զինված են բազմաթիվ սուր ատամներով, սակայն միակցելիս նկատելի են էական տարբերություններ. ալիգատորների դունչը կարճ է ու բութ, իսկ կոկորդիլոսների 4-րդ ատամը դուրս է ցցված:
Այս սողունների աչքերը և ռունգերը դուրս են ցցված գլխի վրա: Ականջի և քթի անցքերը սուզվելիս փակվում են հատուկ փականներով: Բերանի խոռոչում կա երկրորդային քիմք, որը քթի անցուղին բաժանում է բերանի խոռոչից ու դրանով գիշատչին հնարավորություն է տալիս ջրում երախը բաց պահել և միևնույն ժամանակ մթնոլորտային օդ շնչել ջրից դուրս թողած քթանցքերով: Լեզուն ամբողջ երկարությամբ սերտաճած է բերանի խոռոչի հատակին: Որսը կուլ է տալիս ամբողջությամբ, առանց ծամելու, իսկ պարզ կոնաձև ատամները ծառայում են միայն որսը բռնելուն: Թոքերը խոշոր են, ունեն բարդ խորշիկավոր կառուցվածք, որը հնարավորություն է տալիս կուտակել օդի մեծ պաշար և ջրի տակ երկար մնալ: Սիրտը քառախորշ է, փորոքները՝ աջ ու ձախ կեսերի բաժանված: Տեսողությունն ու լսողությունը լավ են զարգացած, հոտառությունը և շոշափելիքի զգայարանը՝ թույլ: 
Կոկորդիլոսները և ալիգատորները կատաղի գիշատիչներ են, որոնք ահ ու սարսափ են տարածում ջրային բնակիչների վրա: Նրանք պատկանում են սողունների հնագույն խմբին, որի ներկայացուցիչները, սկսած դինոզավրերի ժամանակաշրջանից, քիչ են փոփոխության ենթարկվել: Հիմնականում ապրում են ջրում, ցամաք են դուրս գալիս հազվադեպ՝ հանգստանալու, այլ ջրամբար տեղափոխվելու կամ բազմանալու համար: Ցամաքում դանդաղաշարժ են, ջրում՝ շատ ճարպիկ: Կողմնորոշվում են տեսողությամբ և լսողությամբ: Երաշտի ժամանակ խորասուզվում են տիղմի մեջ, քուն են մտնում մինչև անձրևների սկսվելը:
Կոկորդիլոսների հիմնական կերը ձուկն է: Խոշոր ու տարեց անհատները կարող են հարձակվել ավելի մեծ կենդանիների և մարդու վրա: 
Բազմացման շրջանում արուները սովորաբար բույն են կառուցում տիղմից ու բույսերից՝ ջրեզերքից ոչ հեռու: Որոշ տեսակներ ավազի մեջ խոր փոսեր են փորում և ձվերը (20–100) խնամքով ծածկում հողով կամ ավազով: Ձվերը հավի կամ սագի ձվերի չափ են՝ ծածկված կարծր կրային պատյանով: Ձվերի 3-ամսյա ինկուբացիայի ընթացքում կոկորդիլոսը չի լքում բնի տարածքը և խնամքով պահպանում է ապագա սերնդին: Երբ ձագերը դուրս են գալիս ձվերից, էգերը բերանով նրանց տեղափոխում են ջուրը: Փոքր կոկորդիլոսները նախընտրելի կերակուր են շատ կենդանիների համար: Այդ պատճառով էլ մայրերը երկար պահպանում են ձագերին: Վերջիններս սեռահասուն են դառնում 8–10 տարեկանում: Կոկորդիլոսներն ապրում են մինչև 100 տարի:
Խոշոր կոկորդիլոսների և ալիգատորների համար բնության մեջ թշնամիներ չկան. նրանց պաշտպանում է զրահի պես հաստ մաշկը: Սակայն երիտասարդի մաշկը նուրբ է և թանկ է գնահատվում. օգտագործվում է արդուզարդի առարկաներ պատրաստելու համար: Ներկայումս կոկորդիլոսներին բուծում են հատուկ ֆերմաներում՝ կաշվի և նրբախորտիկ համարվող մսի համար: Սողունների այս տեսակներին անհետացման վտանգ է սպառնում, և նրանք պաշտպանության կարիք ունեն:

  • Կոկորդիլոսներից ամենախոշորը նեղոսյան կոկորդիլոսն է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 8 մ-ի:
  • Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչև 2 մ է:
Advertisements

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике «Իսկ դուք գիտե՞ք»ուսումնական նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

9 комментариев на ««Իսկ դուք գիտե՞ք» ուսումնական նախագիծ «Կոկորդիլոսներ և ալիգատորներ»»

  1. Anahit123:

    Կոկորդիլոսը սատ մեծ և վտանգավոր է:Նա ահ ու սարսափ է տարածում ջրային բնակիչների և մարդկանց վրա:Կոկորդիլոսները ապրում են ջրում և շատ քիչ են ջրից դուրս գալիս,նրանք ցամաքում շատ դանդաղաշարժ են իսկ ջրում շատ ճարպիկ:Կոկորդիլոսները շատ մեծ բերան ունեն նրանք մեծամասամբ ձկներ են ուտում իսկ ավելի խոշոր կոկորդիլոսը կարող է նաև մարդ կուլ տալ:Կոկորդիլոսը որսը կուլ է տալիս ամբողջությամբ առանց խամելու;Նրանց ոչ մի կենդանի չի կարող վնասել: Կոկորդիլոսը շատ լավ են տեսնւմ և լսում ,բայց թույլ է հոտառությունը:

  2. Քնարիկ:

    Հյտնի է կոկոլդիլոսի մոտ 30 տեսակ, որոնք պատկանում են 3 ընտանիքների ալիգատորներ:
    Իսկական կոկորդիլոսները հանդիպում են Ասիայի, Աֆրիկայի նեղոսյան կոկորդիլոս, Ամերիկայի, Ավստրալիայի արևադարձային գոտում, Վեստ Ինդիա, Մալայան կղզեխմբերում և Օվկիանիայում:

  3. Մուսաելյան Վահե:

    Կոկորդիլոսների մեծ մասն ապրում է չոր, շոգ և տաք տեղերում։ Շարժման ընթացքում կոկորդիլոսի մարմինը կպնում է գետնին, շարժվում է սողալով, դրա համար էլ կոկորդիլոսները սողունների դասին են պատկանում։
    Նրանք բազմանում են ցամաքում։Կոկորդիլոսների միսը օգտագործում են սննդի մեջ, իսկ կաշիով կարում են բաճկոններ, պայուսակներ,կոշիկներ, զարդեր և նույնիսկ փոքր չափսերի կոկորդիլոսներին չորացնում ու որպես արձանիկներ պատրաստում:Այդպիսի չորացած կոկորդիլոսի ձագ մեր տանը ունենք,այն պապիկս է Աֆրիկայից բերել:

  4. Վահագն Փանոսյան:

    Կոկորդիլոսները ջրայինգիշատիչ կենդանի է:Նրանց մաշկը պատված է եղջյուրներով:Նրանց հիմնական կերը ձուկն է,բայց մեծ կոկորդիլոսը հարձակվում է նաև մարդկանց վրա:Կոկորդիլոսները ապրում են արևդարձային գոտում:

  5. Կոկորդիլոսները և ալիգատորները կազմում են ջրային սողունների առանձին կարգ: Հայտնի է ժամանակակից կոկորդիլոսների մոտ 30 տեսակ, որոնք պատկանում են 3 ընտանիքների՝ ալիգատորներ (կայմաններ), իսկական կոկորդիլոսներ և գավիալներ:
    Ալիգատորներն ապրում են Հյուսիսային Ամերիկայի հարավարևելյան մասում (միսիսիպյան ալիգատոր) և Հարավային Ամերիկայում: Չինական ալիգատորը հազվագյուտ է և ապրում է Յանցզի գետի ստորին հոսանքներում: Իսկական կոկորդիլոսները հանդիպում են Ասիայի, Աֆրիկայի (նեղոսյան կոկորդիլոս), Ամերիկայի, Ավստրալիայի արևադարձային գոտում, Վեստ Ինդիա, Մալայան կղզեխմբերում և Օվկիանիայում: Գավիալների ընտանիքն ընդգրկում է 1 տեսակ՝ Գանգեսի գավիալը (ապրում է Հնդկաստանի և Հնդկաչինի գետերում):
    Կոկորդիլոսները և ալիգատորները շատ նման են միմյանց. մարմինը երկարացած է, վերից վար տափակ, ծածկված է հաստ եղջերային վահանիկներով, որոնց տակ տեղադրված են ոսկրային թիթեղիկներ: Ծնոտները զինված են բազմաթիվ սուր ատամներով, սակայն միակցելիս նկատելի են էական տարբերություններ. ալիգատորների դունչը կարճ է ու բութ, իսկ կոկորդիլոսների 4-րդ ատամը դուրս է ցցված:
    Այս սողունների աչքերը և ռունգերը դուրս են ցցված գլխի վրա: Ականջի և քթի անցքերը սուզվելիս փակվում են հատուկ փականներով: Բերանի խոռոչում կա երկրորդային քիմք, որը քթի անցուղին բաժանում է բերանի խոռոչից ու դրանով գիշատչին հնարավորություն է տալիս ջրում երախը բաց պահել և միևնույն ժամանակ մթնոլորտային օդ շնչել ջրից դուրս թողած քթանցքերով: Լեզուն ամբողջ երկարությամբ սերտաճած է բերանի խոռոչի հատակին: Որսը կուլ է տալիս ամբողջությամբ, առանց ծամելու, իսկ պարզ կոնաձև ատամները ծառայում են միայն որսը բռնելուն: Թոքերը խոշոր են, ունեն բարդ խորշիկավոր կառուցվածք, որը հնարավորություն է տալիս կուտակել օդի մեծ պաշար և ջրի տակ երկար մնալ: Սիրտը քառախորշ է, փորոքները՝ աջ ու ձախ կեսերի բաժանված: Տեսողությունն ու լսողությունը լավ են զարգացած, հոտառությունը և շոշափելիքի զգայարանը՝ թույլ:
    Կոկորդիլոսները և ալիգատորները կատաղի գիշատիչներ են, որոնք ահ ու սարսափ են տարածում ջրային բնակիչների վրա: Նրանք պատկանում են սողունների հնագույն խմբին, որի ներկայացուցիչները, սկսած դինոզավրերի ժամանակաշրջանից, քիչ են փոփոխության ենթարկվել: Հիմնականում ապրում են ջրում, ցամաք են դուրս գալիս հազվադեպ՝ հանգստանալու, այլ ջրամբար տեղափոխվելու կամ բազմանալու համար: Ցամաքում դանդաղաշարժ են, ջրում՝ շատ ճարպիկ: Կողմնորոշվում են տեսողությամբ և լսողությամբ: Երաշտի ժամանակ խորասուզվում են տիղմի մեջ, քուն են մտնում մինչև անձրևների սկսվելը:
    Կոկորդիլոսների հիմնական կերը ձուկն է: Խոշոր ու տարեց անհատները կարող են հարձակվել ավելի մեծ կենդանիների և մարդու վրա:

  6. Հասմիկ Մնացականյան:

    Նեղոսյան կոկորդիլոսի մարմնի երկարությունը հասնում է 5 մ-ի, երբեմն մինչև 7 մետրի: Նեղոսյան կոկորդիլոսն իր չափերով Հարավային Աֆրիկայում բնակավող կոկորդիլոսների երեք տեսակներից ամենամեծն է համամարվում և 2-րդը՝ ամբողջ աշխարում: Մարմնի զանգվածը կշռում է 207 –ից մինչև 900 կգ: Արուները մեծ են էգերից: Սովորական պայմաններում Նեղոսյան կոկորդիլոսը սուզվում է ջրի տակ 2-3 րոպե, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է մնալ ջրի տակ մինչեւ 30 րոպե, ցածր ակտիվության դեպքում մինչև երկու ժամ:

  7. Լուսինե Հակոբյան:

    Կոկորդիլոսները ավազի մեջ խոր փոսեր են փորում և ձվերը ծածկում հողով կամ ավազով: Ձվերը հավի կամ սագի ձվերի չափ են: Երբ ձագերը դուրս են գալիս ձվերից, էգերը բերանով նրանց տեղափոխում են ջուրը: Փոքր կոկորդիլոսները կերակուր են դառնում շատ կենդանիների համար: Այդ պատճառով էլ մայրերը երկար պահպանում են ձագերին: Կոկորդիլոսներն ապրում են մինչև 100 տարի:

  8. Հայկ Աբրահամյան:

    Կոկորդիլոսները շատ ամուր են:Ակտիվ են ձկներով-կենդանիներով:Նրանք սնվում են
    կերդանիների մսով:Կոկորդիլոսները քսանհինգ տեսակ են:Կոկորդիլոսներից
    կարող են պատրաստել պայուսակ:

  9. Հրանտ Աբրահամյան:

    Կոկորդիլոսներից ամենամեծը նեղոսյան կոկորդիլոսն է:Նրա երկարությունը 8 մետր է:
    Կոկորդիլոսները և ալիգատորները շատ նման են միմիյանց:Կոկորդիլոսը գիշատիչ է:Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչև 2 մետր է։
    Կոկորդիլոսները ապրում են մինչև 100 տարի:Ես գիտեմ 3 կոկորդիլոսի անուն չինական
    ալիգատոր , նեղոսյան կոկորդիլոս և հնդկական գավիալ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s