«Իսկ դուք գիտե՞ք» ուսումնական նախագիծ «Դելֆին»

 Image_1156
 Հայտնի է դելֆինների 40 տեսակ: Դելֆինների մարմնի երկարությունը 1–3 (երբեմն՝ մինչև 10) մ է: Ունեն կտցանման երկար դունչ, 70-ից ավելի ատամ, մեծ մասը՝ նաև մեջքային լողակ: Դելֆինների գունավորումը տարբեր է: Սովորաբար նրանք ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15–40 կենդանի: Լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ: Չնայած ջրում ապրելուն՝ օդ են շնչում: Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիներով, երբեմն՝ խեցգետնակերպներով: Ունենում են 1 ձագ, որին 4–6 ամիս կերակրում են կաթով: Խոշոր դելֆիններն ապրում են 50, մանրերը՝ 30 տարի: Կան նստակյաց և գաղթող տեսակներ:

Երբ դելֆիններից մեկն օգնություն է կանչում, ընկերները սրընթաց լողալով մոտենում են, բռնում նրան 2 կողմից և պահում ջրի վրա, որպեսզի նա կարողանա շնչել: Նույն կերպ նրանք օգնում են նաև խեղդվող մարդուն:
Դելֆիններն իրենց ձայնատեղորոշիչ հատկության և նուրբ լսողության շնորհիվ շատ լավ կողմնորոշվում են ջրում (նույնիսկ` շատ պղտոր) և մթության մեջ: Ձայնաազդանշանային օրգանը տեղավորված է քթանցքում: Ուղեղի մեծ չափերի շնորհիվ դելֆինները կարող են վերամշակել բազմաթիվ ձայնային և այլ տեղեկություններ:
Դելֆինները միմյանց հետ հաղորդակցվում են սուլոցի և չպպոցների նմանվող ձայներով: Նրանք կարող են նմանակել նաև մարդկային խոսքը:
Դելֆիններին փորձում են վարժեցնել ձկնորսության, կապի և ստորջրյա այլ աշխատանքներ կատարելուն, ինչպես նաև նրանց մարմնին ամրացրած տվիչների (չափիչ, ազդանշանային, կարգավորիչ կամ կառավարող հարմարանքների տարր) օգնությամբ օվկիանոսի տարբեր խորություններում հոսանքների, ռադիոակտիվության, ջերմաստիճանի, աղայնության մասին տվյալներ ստանալու համար: Ուսումնասիրվում են նաև դելֆիններին ականների, խորտակված նավերի, սուզանավերի հայտնաբերման համար օգտագործելու հնարավորությունները:
Դելֆինների որոշ տեսակներ ունեն արդյունագործական նշանակություն. օգտագործվում է նրանց միսը և ճարպը:

  • Վաղուց ի վեր դելֆինների ընկերասիրության մասին զարմանահրաշ պատմություններ են պատմում: Ըստ հունական մի լեգենդի՝ դելֆինն ամեն օր ծովածոցով մի տղայի էր  տանում դպրոց ու հետ բերում: Ստացվել է այնպես, որ տղան հիվանդացել ու մահացել է: Իր փոքրիկ բարեկամին երկար սպասելով` կարոտից մեռել է նաև դելֆինը: 
  • Հույն պատմիչը վկայում է, որ դելֆինները ձկնորսներին օգնում էին ձկները քշելու ուռկանների մեջ  և իբրև պարգև ստանում էին գինու մեջ թրջած հացի կտորներ: 
  • Նոր Զելանդիայում` Ծովակալության ծոցում, մի դելֆին 30 տարի շարունակ ուղեկցում էր նավերը, և նրա պաշտպանության համար հատուկ օրենք էր ընդունվել:
  • Կետերը, ինչպես բոլոր կաթնասունները, տաքարյուն են: Մարմնի ջերմության կորստից նրանց պաշտպանում է հաստ ճարպաշերտը:
Реклама

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике «Իսկ դուք գիտե՞ք»ուսումնական նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

8 комментариев на ««Իսկ դուք գիտե՞ք» ուսումնական նախագիծ «Դելֆին»»

  1. Anahit123:

    Դելֆիները շատ բարի և մարդամոտ են նրանք մարդկանց օգնականերն են ,օգնում են մարդկանց երեխաներն չեն թողնում որ նրանք խեղտվեն ,դելֆիները նավին ուղղություն են ցույց տալիս որ նրանք չմոլոորվեն դելֆիները բուժում են մարդկանց

  2. Մուսաելյան Վահե:

    Դելֆինները ՝ժպտացող, բարի,խելացի, օգնության հասնող և նուրբ մաշկ ունեցող կենդանիներ են:Դելֆինները ուտում են ձկներ, որիշ փափկամարմիններ և թռչուններ:Նրանք ուտում են օրական 30 կգ ձուկ:Նրանք ամեն 3-5 րոպեն մեկ դուրս են գալիս ջրի երես օդ շնչելու:Նրանք իրար հետ շփվում են սուլոցների և մարմնի շարժումների՝ ժեստերի լեզվով:

  3. Լուսինե Հակոբյան:

    Համաձայն հումական առասպելի երգիչ Օրիոնը նավով գնում է Կորիմֆի թագավորի մոտ իր արվեստը ցույց տալու: Ճանապարհին նավաստիները որոշում են սպանել երգչին,և հափշտակել նրա հարստությունը: Օրիոնը փորձում է երգելով մեղմել նավաստիների սիրտը բայց չի կարողանում: Նրա երգի հնչուների վրա նավի մոտ հավաքվում են դելֆինը: Նկատելով դա Օրիոնը նետվում է ծովը, իսկ դելֆինները ապահով ափ են հասցնում նրան: Իմանալով այս դեփքի մասին թագավորը պատժում է նավաստիներին:Արվեստների աստված Ապոլոնը տեղափոխում է դելֆիններին երկինք և ստեղծում է դելֆինների համաստեղություն:

  4. Հրանտ Աբրահամյան:

    Բոլորս ճանաչում ենք դելֆինների:Դելֆինները լինում են 40 տեսակ:Նրանց խմբի անունը վտառ է:Դելֆինները գեղեցիկ են և բարի:Սովորաբար շփվում են սուլոցների լեզվով:
    Ամեն մի սուլոց մի նախադասություն է նշանակաում:Իսկ երբ բարկանում են հաչում են շան նման:Նրանք կաթնասուն են:

  5. Ասյա Միրզոյան:

    Դելֆինները շատ բարի են : Հայտնի է դելֆինների 40 տեսակ: Մարմնի երկարուփյունը
    1-3 երբեմն մինչև 10 մետր է: Խոշոր դելֆինները ապրում են 50 , մանրները 30 տարի:
    Ունենում են 1 ձագ, որին 4-6 ամիս կերկրում են կաթով:

  6. Հայկ Աբրահամյան:

    Նրանք ապրում են 30- ից 50 տարի:Նրանք շատ լավ լսողություն ունեն:Նրանք սնվում են ձկներով:Դելֆինները խելացի են բոլոր կենդանիներից նույն’իսկ մարդկանցից:Դելֆինները
    կաթնասուն են:Երբ դելֆինները քնում են նրանք ամբողջովին չեն քնում:Նրանք զգում են
    վտանգները:

  7. Քնարիկ:

    Հայտնի է դելֆինների 40 տեսակ: Դելֆինի մարմնի երկարությունը 1-3 երբեմն մինջև 10 մետր:

  8. Հրաչ:

    Դելֆինները լողում են 50 կմ ժամում: Նրանք նաև ջրի տակ են ապրում բայց նրանք կարողանում են օդ շնչել նրանք կանասուն են նրանք փրկում են մարդկանց

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s