«Իսկ դուք գիտե՞ք» ուսումնական նախագիծ «Ստեփանավան»

 

Քաղաքը գտնվում է Ձորագետի հովտում, գետին հարակից հարթավայրի վրա, Բազումի լեռնաշղթայից հյուսիս։ Հեռավորությունը Երևանից — 144 կմ, Վանաձորից — 30 կմ։ Ծովի մակարդակից 1400մ բարձրության վրա։ Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա։ Միջին ջերմաստիճանը հունվարին հավասար է -4,2 °C, հունիսին՝ +16,7 °C ։Ձմեռները ձյունառատ են։ Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ։ Քաղաքը իր բնակլիմայական պայմաններով հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը։

Պատմություն

Ստեփանավան քաղաքը դարերի պատմություն ունի։ Դեռևս մ. թ.ա. 2-րդից 1-ին դարերում Ստեփանավանն իր շրջակայքով կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը և մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Մ.թ. 1-ից 4-րդ դարերում եղել է Արշակունյաց թագավորության կազմում։ 385 թ.-ին Մեծ Հայքի բաժանումից հետո Տաշիր գավառի մեջ մնացել է հայկական մարզպանության կազմում։ 10-րդ դարում եղել է պատմական Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյանների) թագավորության մայրաքաղաքը՝ Լոռե բերդաքաղաքով։ Դավիթ Անհողինի (989-1048 թթ.) օրոք Կյուրիկյանների թագավորությունը հզորացավ և ընդլայնեց թագավորության տարածքները, իսկ Ստեփանավանի տարածքը “Լոռե” անվանումով կազմեց թագավորության կալվածքի մի մասը։ 1185 թ.-ից սկսած Ստեփանավանն իր շրջակա տարածքներով Լոռու կազմում տրվեց Զաքարյաններին։ 1118-1122 թթ. վրաց թագավոր Դավիթ Շինարարը մաքրեց Լոռին թուրք սելջուկներից և այն միացրեց Վրաստանին։ 17-րդ դարի սկզբին Ստեփանավանի տարածք են գաղթում Շահ Աբասի հալածանքներից փախած հայեր և հիմնում են Չեչմանիս բնակատեղին։ 1801 թվին Տաշիր գավառի կազմում Ստեփանավանի տարածքը նույնպես կցվել է Ռուսաստանին։ Այդ տարիներին Ցարական Ռուսաստանի Եկատերինա կայսրուհու գահակալության ժամանականերից այս տարածքներ են աքսորվում մեծ թվով սպաներ, նաև կուսանոցների կույսեր, ովքեր ընտանիք կազմելով հիմնում են Սլաբոդկա անունով նոր թաղամասը։ Ներկայումս դրանք Կոմիտաս, Մայակովսկի, Անդրանիկ փողոցներն են, ուր մինչև հիմա էլ կան ռուսական տիպի տներ։ Մայակովսկի փողոցի տներից մեկում էլ բնակվել են ռուս մեծ բանաստեղծ Մայակովսկու ծնողները։ 1810 թ. տարածքը հանդես է եկել որպես քաղաք և կրել է Ջալալօղլի (“ջալալի որդի” թուրք.)անվանումը՝ ի պատիվԱրցախի իշխանական Հասան-Ջալալյաններ տոհմի։ Այս մասին է վկայում Ստեփանավանում գտնվող գերեզմանատան հուշաքարը՝ “Ավանս հիմնեց որդին իշխան Դավիթ Հասան-Ջալալյանց՝ 1810”։ Ջալալօղլի քաղաքի հիմնադիրներից և քաղաքը շենացնողներից են նաև Գրիգորյանների, Առաքելյանների, Ջիլավյանների, Մելիքսեթյանների, Սարգսյանների, Դադիվանյանների և այլ առևտրական ընտանիքները։ 18-րդ դարում Ջալալօղլին եղել է Լոռու միակ քաղաքը։ Այստեղ գործել է չորսամյա երկսեռ դպրոց, որտեղ 1879-1883թթ. կրթությունն է ստացել մեծ գրող Հովհաննես Թումանյանը։ 19-րդ դարի վերջին այս դպրոցում է դասավանդել ազգային- ազատագրական շարժման հայտնի գործիչ, դաշնակցական Հովսեփ Արգությանը։ 1918 թվի գարնանը Ջալալօղլիում է գտնվում հայկական բանակային կորպուսի դիվիզիան՝ ՀՀ ազգային հերոս, գեներալ-հրամանատար Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ։ Նույն թվականին, երբ Հայաստանի և Վրաստանի միջև տեղի է ունենում զինված բախում, ստեղծվում է Լոռու “Չեզոք գոտին”, որտեղ ընդգրկվում է նաև Ստեփանավանի տարածաշրջանը։ Այս ժամանակաշրջանի հայ ազգային- ազատագրական պայքարն է նկարագրել գրող Խաչիկ Դաշտենցն իր “Ռանչպարների կանչը”գրքի “Բերդ” գլխում։ 1921 թ. փետրվարի 11-ին Լոռու «Չեզոք գոտին» վերացվեց, և Ստեփանավանը՝ շրջակա գյուղերով միացվեց Լոռի-Փամբակի գավառին, որը Խորհրդային Հայաստան ի 9 գավառներից մեկն էր։ Ստեփանավան քաղաքը զգալի տուժել է 1988-ի Սպիտակի երկրաշարժից։ Հետագա տարիներին քաղաքն սկսեց վերակառուցվել, և տարածվել նաև Ձորագետի ձախ ափին։ 1923 թ. ի պատիվ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի Ջալալօղլին վերանվանվեց Ստեփանավան։ 2010 թ. Ստեփանավան քաղաքը նշեց իր 200-ամյակը։

Աղբյուրը ՝ Վիքիպեդիա Ազատ հանրագիտարան ։

Advertisements

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике «Իսկ դուք գիտե՞ք»ուսումնական նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на ««Իսկ դուք գիտե՞ք» ուսումնական նախագիծ «Ստեփանավան»»

  1. Уведомление: Հեղինակային կրթական ծրագրերի մայիսյան 9 -րդ հավաքի գործունեության ծրագիր | 2․1 դասարանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s