«Իսկ դուք գիտե՞ք» -Աղվես

3363a8571cb422bfffdda01c7f7a2ae3

Հեքիաթներում աղվեսը միշտ խելացի է , խորամանկ , ճարպիկ , խաբում է մարդկանց ու գազաններին ։ Բայց այդպե՞ս է , արդյոք , իրականում ։Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել , աղվեսն իր հնարամտությամբ , իհարկե , գերազանցում է շատ կենդանիների ,բայց , այնուամենայնիվ , նա խորամանկ և , նույնիսկ , ամենազգույշ գազանը չէ ։ Աղվեսը շատ հետաքրքրասեր է , նրան ամեն ինչ հետաքրքրում է ։ Երբեմն , հետաքրքրությունից դրդված , նույնիսկ արհամարում է զգուշությունը ։ Եվ եթե չլինեին նրա քողարկվելու հմտությունը , սուր լսողությունը , տեսողությունն ու հոտառությունը , վատ կլիներ շեկլիկի բանը ։ Փորձանքից նրան հեռու է պահում հատկապես հոտառությունը ,թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում ժամանակին փախչել կամ թաքնվել ։ Իսկ լսողությունը օգնում է կեր հայթայթելուն ։ Ձմռանն աղվեսն զբաղվում է մկներ որսալով՝ քայլում է հետևի թաթերին հենված ,ցատկոտում,պտույտներ է գործում ։ Նայողին թվում է , թե աղվեսը պարում է ։

Աղվեսը դժվարությամբ է հետապնդում և հասնում նապաստակին , և այն կարծիքը , թե իբր , աղվեսը շատ նապաստակներ է ոչնչացնում ,ճիշտ չէ ։ Աղվեսի հիմնական կերը դաշտամկներն ու մկներն են ։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մուկ , իսկ ձագուկների հետ ՝ երկու — երեք անգամ ավելի ։Դրանով նա մեծ օգուտ է բերում , որովհետև այդ կրծողները մեծապես վնասում են գյուղատնտեսությանը ։

Աղվեսի ձագուկները, որ լինում են 8-10 հատ և ավելի, ծնվում են գարնանը կամ ամռան սկզբին ։ Չորս ամսականում արդեն աղվեսի ձագուկները դառնում են ինքնուրույն և հեռանում են ծնողներից ։

Մորթու գույնը ձմռանը չի փոխվում , դրանով նա տարբերվում է սկյուռից և նապաստակից։ Նա իր համար խոր բույն է շինում ՝ գլխավոր և գաղտնի մուտքերով ։

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике «Իսկ դուք գիտե՞ք»ուսումնական նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s