Ղազարոս Աղայան « Երջանիկ խրճիթը »

Զմրուխտյա   գետակի  վրա  մի  խեղճ  ջրաղաց  կար:

Ջրաղացի դռան   առջև, կանաչ  ուռենու տակ, թիկն  էր տվել ջրաղացպանը և  չիբուխը գոհ ծխում. կողկին նստել  էր  կինը, իսկ  նրանց  աչքերի  առջև  միս  իրուն  մանուկ, նրանց  երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն  անուշ  մտմտալով, ասես հին  օրերից մի հին հեքիաթ էր  պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ  սիրուն մանուկը վազելով  թիթեռնիկի  հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ  ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ  մեծ  ճանապարհին, նստեց եզերքին  ու լաց  եղավ:

Անցավմիքարավան. միուղևորտեսավլացողմանուկին, խղճաց, վերառավևիրհետտարավ:

Տարավիրտունը, ևորովհետևզավակչուներ, որդեգրեցնրան:

Մանուկը  մեծացավ, դարձավ մի շնորհալի  երիտասարդ:

Ամենքը  սիրում  էին  նրան  և   ուրախանում  նրա   վրա, բայց   նա   տխուր  էր, միշտ  տխուր:

Երբ  երեկոները  մենակ նստում էր  իրենց  շքեղ  պատշկամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով՝նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի  պես   մեկ  երևու  էր, մեկ  չքանում…Երևում  էր  մի  խեղճ  ջրաղաց  զմրուխտյա  գետակի  վրա, որ  օր  ու գիշեր մանկության պես սիրում միհին հեքիաթ էր  պատմում, տեսնում էր  երկու  հարազատ  դեմքեր՝նստած  կանաչ  ուռենու  տակ. մեկը   մտքի  մեջ   ընկած  չիբուխ՝ է  ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում  է  հեռուն:

-Ինչու  ես  տխուր, իմ  որդի, -ասում էր հարուստ  հայրը  նրան.-ինչդ  է  պակաս, թե  սեր  ունիս  միաղջկա, հայտնիր, թե  չէ, ինչ կա…

Եվ խնջույք էր  սարքել  բարի հայրը  որդու ուրախացնելու  համար. դահլիճները  լուսավորված  էին  ջահերով. նազելի  աղջիկները  պատել  էին  երտասարդի  շուրջը, ասում  ու  ծիծաղում:

Եվ  երիտասարդը  մի  օր  զգուշ  դուս  ելավ  դալիճներից, անհայտացավ  խավարի  մեջ ու էլ չվերադարձավ:

Նա  գնաց, շրջեց, թափառեց  շատ ու շատ  տեղեր, հարց ու փորձ արավ և մի օրը երջալույսի  շողերի  տակ  տեսավ  զմրուխտյա  գետակի  վրա մի  խեղճ  ջրաղաց: Տեսավ՝ջրաղացին  կռնակը  տվել է  մի  հին  խրճիթ, որի բուխարիկից մարմանդ  ծուխ է ելնում:

Մոտեցավ  խրճիթին, կամաց  ու  կնայեց   լուսամուտից  ներս. նստել էր միալ և որ մարդ և մտախոհ  չիբուխ  էր  ծխում. մի  երերուն  պառավ  ցամաքած   ձեռքերով  սեղան էր  փռում:

Երբ նրանք  հացին  ստան, պառավը  վերցրեց  մի  կտոր  հաց  ու  ասավ.

-Այս էլ որդուս  բաժինը:

-Ա~յկնիկ, այս   քանի    տարի է, միշ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտան ծանոթ անցորդներին  տալիս…

Հե~յ , մեր որդին  էլ   չի  գա:

-Ա~յ  մարդ, աստված  գիտե, մեր որդին  հիմի  ու   պատի  տակ  կուչ  է  եկել. ուրիշի  մոր ձեռքին  է  նայում, կարելի է  այն  մոր  տղան  էլ  հեռու  տեղ  է, ու ես նրան իմ որդուս  բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է  նայել  իմ  որդուս  իրենի  բաժին  է  տալիս…

Այդ  միջոցին ներս  ընկավ  որդին, գրկեց   մորն  ու  հորը, համբուրեց  և   լացեց:

Ա~ ա~ , մեր  որդին,-բացականչեցին  ծերունիները և գրկերի մեջ  առան իրենց  կորած, կարոտացած  որդուն  և  լաց  եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

Advertisements

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ընթերցարան. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s