Ինչպես են նշում սուրբ Զատիկը Վրաստանում

Վրացիները ուղղափառ եկեղեցու հետևորդներ են ։ Ахдгома-ն` Քրիստոսի հարության տոնը. այնտեղ սկսվում է Զատիկի կիրակիին նախորդող ուրբաթից մինչև մյուս շաբաթվա երեքշաբթին: Ուրբաթ և երկուշաբթի օրերը Վրաստանում պաշտոնապես հայտարարված են ոչ աշխատանքային օրեր: Զատիկին վրացիները հավաքվում են մայրաքաղաքի գլխավոր տաճարի` Սիոնական տաճարի մոտ` իրենց ձեռքին ունենալով վառվող մեծ մոմեր: Կեսգիշերին «լուսավորված» քրիստոնյաններն սկսում են պտտվել տաճարի շուրջ: Այնուհետև նրանց մեջտեղում հայտնվում է քահանան, ում հետևից տանում են հատուկ նշանակության սրբապատկեր: Քրիստոս հարյավ, — ասում է քահանան: Չեշմարիտադ (Чешмаритад), — պատասխանում են վրացիները: Ըստ ավանդույթի`վրացիների շրջանում քրիստոնեությունը տարածել է սուրբ Նինան` Նինոն, ով փախել էր Հռոմի կայսր Դիոկլետիանի հալածանքներից: Հենց Սիոնական տաճարում է գտնվում վրացիների գլխավոր սրբապատկերը` Նինոյի խաչը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում են ընդունված է ներկել զատիկյան ձվերն ու դրանք միմյանց հետ խփելով` մրցել: Բլոր ուղղափառների նման Աբխազիայում ևս նշում են Զատիկը  Հետաքրքրական է, որ այստեղ Քրիստոսի հարության տոնն ուղղակիորեն կապվում է խաղողագործության հետ: Ամբողջ ավագ շաբաթը կարևորվում է այն հանգամանքով, որ բոլոր քրիստոնյա ընտանիքներում բացում են կավե կարասները, որտեղ պահված է գինին:  Նախքան զատիկյան շաբաթը գինին պահվում է այդ կարասներում` գետնի տակ:Գինու բացված կարասի առաջի մի քանի լիտր գինին որպես զոհաբերություն տարվում է այն եկեղեցին,  որին պատկանում է տվյալ աբխազական ընտանիքը: Եկեղեցու սպասավորներն այդ գինին օգտագործում են Աստվածային լիտուրգիայի (Божественной Литургия) և այդ ընտանիքի պահպանության համար աղոթքի ժամանակ: Առավել հարգված ընտանիքները, որոնք հայտնի են իրենց հավատքով, իրավունք ունեն գինու թաղված կարաս ունենալ հենց եկեղեցու տարածքում: Այդ կարասները բացվում են Զատիկի նախօրեին` այդ տոհմի բոլոր տղամարդկանց ներկայությամբ: Այդ պահը նշանավորվում է որևէ կենդանու զոհաբերությամբ` մատաղով: Աբխազները հավաքվում են մեկ սեղանի շուրջ` հրավիրելով իրենց բոլոր բարեկամներին ու հարազատներին: Եթե Վրաստանում Զատիկից հետո երկրոդ օրը մարդիկ գնում են գերեզմաններ` ի հիշատակ իրենց մահացած հարազատների, ապա Աբխազիայում այդ օրը կոչվում է «Կանացի Զատիկ»: Տոնը նվիրված է ի պատիվ այն կանանց, ովքեր այցելե էին Քրիստոսի գերեզման և առաջինն էին հրեշտակից լսել ավետիսը` Քրիստոսի հարության լուրը: Այդ օրը աբխազները հատուկ ճոխության սեղան են գցում: Հետաքրքրական է, որ Զատիկի` Ավագ շաբաթվա ընթացքում, նրանք «չեն հիշում մեռյալներին», նման արարողություններն այնտեղ ընդունված չեն: Մահացածներին «հիշում են» «Կանացի Զատիկից» հետո: Զատիկի սեղանին աբխազների մոտ պետք է անպայման լինի ազգային ճաշատեսակ աիլաջը: Այն պատրաստվում է եգիպտացորենի ալյուրից և նոր պատրաստված պանրից: Նրանց մոտ ընդունված է, որ Զատիկի եկեղեցական արարողությունից հետո տանը առաջինը համտեսեն պանրով վարենիկներ:

Աղբյուրը ՝ http://blog.liberal.am

 

Реклама

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ուսումնական նախագիծ. «Զատիկ», Զատիկ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s