Ջաննի Ռոդարի . Պատմվածքներ

Թե ինչպես կապիկները   ճամփորդեցին
Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին  ճամփորդել, աշխարհ  ճանաչել:  Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին  ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Երիտասարդ խեցգետինը
Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ըտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ով է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ,ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

Հինգի արկածները
Օգնեցե՜ք, օգնեցե՜ք,- գոռալով՝ լեղապատառ փախչում էր Հինգը:

— Ի՞նչ է պատահել:

Մի՞թե չեք տեսել: Հանումն ընկել է ետևիցս: Թե որ հասավ՝ կորած եմ:

— Դու էլ բա՜ն ասացիր՝ կորա՜ծ եմ:

Բայց փորձանքը պատահեց: Հանումը հասավ Հինգին և սկսեց սրով կտրատել նրան: (Սուրը «հանում» նշանն էր): Ի՜նչ օրն ընկավ մեր Հինգը… Դեռ լավ էր, որ այդ պահին նրանց կողքով արտասահմանյան մի երկար մեքենա անցավ՝ ա՜յ այսքան երկար: Հանումը մի վայրկյանով շուռ եկավ որ տեսնի կկարողանա՞ դա էլ կարճացնել: Հինգ դու Հինգ, փախավ-մտավ կողքի շենքի մուտքը: Միայն թե նա արդեն ոչ թե Հինգ էր, այլ Չորս, այն էլ քիթը ջարդած:

-Քեզ ի՞նչ է պատահել: Կռի՞վ ես արել:

— Վա՜յ, գլուխներդ ազատեք, թե կարող եք:

Այս ի՞նչ ձայն էր: Վա՜յ, Բաժանո՜ւմն է: Դժբախտ Չորսը արագ «բարի գի­շեր» շշնջաց ու փորձեց ծլկել: Բայց արի ու տես, որ Բաժանումն ավելի ճարպիկ դուրս եկավ ու մկրատի մի շարժումով՝ շըխկ, Չորսին ուղիղ երկու կես արեց՝

Երկուս և Երկուս: Նրանցից մեկին Բաժանումը գրպանը դրեց, իսկ մյուսը պահը չկորցրեց դուրս վա­զեց ու իրեն տրամվայ գցեց:

— Դեռ մի րոպե առաջ ես Հինգ էի,- լաց էր լինում Երկուսը,- իսկ հիմա տեսեք, թե ինչի’ եմ նման:

Տոմսավաճառը մրթմրթաց.

— էս խեղճուկրակներն էլ որ տրամվայ չեն նստո՜ւմ… Ասա ոտքով գնացեք, էլի’:

— Ես մեղք չունե՜մ: Ես մեղավոր չեմ,- բացականչեց  Երկուսը:

— Բա չէ’, ես եմ մեղավոր: Բոլորը նույնն են ասում:

Հենց առաջին կանգառում Երկուսը տրամվայից

իջավ: Ո՜նց էր կարմրել՝ իսկը կարմիր բազուկ: Բայց ահա… էլի մի փորձանք՝ ինչ-որ մեկի ոտքն էր տրորել:

0՜, ներեցեք, տիկի’ն:

Իսկ տիկինը բոլորովին չէր բարկացել, ընդհակառակը, նույնիսկ ժպտաց: Մի տես, է’, տիկին Բազմապատկումն է: Նա շատ բարի սիրտ ուներ և շատ էր խղճում նրանց, ում գլխին փորձանք էր եկած լինում: Բազմապատկումն իս­կույն բազմապատկեց Երկուսին Երեքով, և մի հրաշալի թիվ՝ Վեց, ստացվեց: Ինչու հրաշալի՞: Որովհետև դա Հինգին գումարածն է: Ոչ մի ուսուցիչ Վեց չի նշանակում, միայն Հինգի կողքին գումարած է ավելացնում:

— Ո՜ւխ, ի՜նչ լավ է: Հիմա ես Հինգին գումարածն եմ:

Այն մասին, թե ինչպես Ջովանինոն ձեռք տվեց թագավորի քթին
Մի անգամ Անբան Ջովանինոն որոշեղ Հռոմ գնալ, որ թագավորի քթին ձեռք տա: Բարեկամները համոզում են նրան.

_Տես, վտանգավոր է: Թագավորը կարող է բարկանալ, և դու ինքդ կարող ես սեփական քթից զրկվել, կարող է գլխից էլ զրկվես:

Բայց Ջովանինոն համառ մարդ էր: Ճամփա ընկնելուց առաջ նա որոշեց փորձել, ձեռք տալ հոգևորականի, քաղաքապետի և ոստիկանապետի քթերին:  Նա դա շատ ճարպկորեն և զգույշ արեց, որ նրանք ոչ մի բան չնկատեցին:

_Դա դժվար բան չէՙ-որոշեց Ջովանինոն և ճամփա ընկավ: Եկավ հարևան քաղաք,  իմացավ՝ որտեղ են ապրում քաղաքապետն ու դատավորը, այցելեց նրանց, դիպավ բոլորի քթերին՝ որին մի մատով, որին՝ երկու: Այդ լուրջ մարդկանց դա այնքան էլ դուր չեկավ: Բոլորը մտածում էին, որ Ջովանինոն դաստիարակաված մարդ է և կարող է ամեն ինչի մասին զրուցել: Քաղաքապետը մտքում  ինքն իրեն բարկացավ, բայց համենայնդեպս հարցրեց.

-Դուք ինչո՞ւ ձեռք վտեցիք իմ քթին:

-Ի՜նչ եք ասում, պարոն քաղաքապետ,-իբր թե զարմացավ Ջովանինոն:-Ձեզ երևի թվացել է:  Գուցե ճանճ  կամ մոծակ է եղել:

Քաղաքապետը շուրջը նայեց, ոչ ճանճ տեսավ, ոչ մոծակ:  Բայց Ջովանինոն հասցրել էր հեռանալ, դեռ դուռն էլ հետևից ծածկել էր: Ջովանինոն մի տետր էր պահում: Նա գրում էր բոլոր այն քթերի մասին, որոնց ինքը ձեռք էր տվել: Դրանք բոլորը շատ կարևոր քթեր են:

Հռոմում քթերի թիվն այնքան արագ էր ավելանում, որ Ջովանինոն ստիպված էր  ավելի հաստ տետր գնել: Եթե անցնես Հռոմի փողոցներով, հաստատ կհանդիպես գոնե մի զույգ Ձերդ գերազանցության, մի քանի նախկին նախարարների, տասնյակ գեներալների: Էլ չեմ խոսում տարբեր նախագահների, Հռոմում նրանք աղքատներից շատ են:

Եվ այդ բոլոր պաշտոնավոր քթերը Ջովանինոյի ձեռքի տակ էին: Երբ նա ձեռք էր տալիս դրանց, մարդիկ դա պատիվ էին համարում: Մի պաշտոնյա նույնիսկ իր հպատակներին պատվիրեց այդ սովորութը օրենք դարձնել:

Այսուհետ և ընդմիշտ ինձ խոնարհվելու փոխարեն քթիս ձեռք կտաք:  Դա ավելի ժամակակից և բարեկիրթ է:

Սկզբում ենթակաները վախվխելով էին ձեռք տալիս իրենց ղեկավարների քթերին: Իսկ ղեկավարները ոգևորում էին, ժպտում նրանց: Եվ սկսվե՜ց… Բոլորը ձեռք էին տալիս, ճմկտում էին, քաշում էին իրենց ղեկավարների քթերը:

Ջովանինոն իհարկե չէր մոռանում, թե ինչի համար է Հռոմ եկել. Նա պիտի թագավորի քթին ձեռք տար և հարմար առիթի էր սպասում:  Եվ եղավ այդպիսի առիթ: Դա թագավորի զբոսանքի օրն էր: Ջովանինոն նկատեց, որ ժամանակա առ ժամանակ ժողովրդի մեջից մեկը դուրս էր վազում, թռչում էր թագավորական կառքի ոտնակին և թագավորին ծրար էր տալիս՝ ինչ-որ խնդրանքով: Թագավորը այն ժպտալով տալիս էր իր առաջին նախարարին:

Երբ կառքը մոտեցավ Ջովանինոյին, նա թռավ կառքի ոտնակի վրա: Թագավորը բարեհամբույր ժպտում էր  նրան:

_Ձեր թույլտվությամբ,- ասաց Ջովանինոն և ցուցամատով потер թագավորի քթի ծայրը:

Թագավորը նույն պահին ձեռքը զարմացած տարավ քթին, ուզում էր մի բան ասել, բայց Ջովանինոն արդեն թռել է ոտնակից և թաքնվել մարդկանց մեջ: Բոլորը սկսեցին ծափահարել, բոլորը հիացած  ուզում էին նույն բանն անել: մեկը մյուսի ետեևից թռչում էր կառքի ոտնակին, բռնում էր թագավորի քիթը և մի ուժեղ քաշում:

_Մի՛ անհանգստացեք, Ձերդ պայծառափայլություն: Դա հարգանքի նոր ձև է,- թագավորի ականջին շշնջաց առաջին նախարարը:

Բայց թագավորի ծիծաղը բոլորովին չէր գալիս, որոհետև քիթը ուռել էր, հիվանդացել, ահրբուխ էր սկսվել: Նա չէր հասցնում քիթը մաքրել: Նրա հավատարիմ ծառաները նրանն հանգիստ չէին թողնում, ծիծաղելով շարունակում էին նրա քիթը քաշել:

Մի խոսքով՝ թագավորն հիմա մի բան էր երազում՝ միայն թե քիթը չպոկվի:

Իսկ Ջովանինոն, ինքն իրենից գոհ, վերադարձավ իրենց գյուղ:

Երկիրորտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով 

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:

— Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա:

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան:

_Վա~յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:

Երկիրորտեղ ոչ մի սուր բան չկա 

Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին,   որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար, և իհարկե նա ցանկացավ վարդով զարդարել իր   բաճկոնը: Նա ուզում էր զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_Այ քեզ հրա՜շք,- զարմացավ Ջովանինոն:

Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով ասաց Ջովանինոյին.

__Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:

__Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

__ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սրված չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.

Ներեցեք, կարելի է Ձեր թուրը տեսնել:

__ Խնդրեմ ,- ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թորն էլ սուր չէ, բութ է:

_Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է,  էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը  և այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառերով գրել:

_ Բա վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնումմեխե՞րը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:

_Մենք  վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:  Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա  բարի եղեք  ինձ երկու անգամ ապտակել:

Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:

__ Ո՜չ,  ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համա: Եթե այդպես է, ես պետք է  երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:

__Բայց մեզ մոտ այդպես է ընդունված, սիրով բացատրեք պարեկը,- լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

__ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:

__ Պարեկին:

__ Բայց արդար չէ: Այդպես չի կարելի:
__ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի  կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում,  այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի, որպեսզի չապտակեն անմեղ պարեկներին:   Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:

__ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, որ մնաց ապտակեմ:

__ Այդ դեպքում ես ստիպված եմ Ձեզ առաջարկել լքել մեր երկիրը և    ուղեկցել  մինչև սահման:

Ջովանինոն, որ շատ էր ամաչում,  ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց մեկ է, մինչև հիմա նա երազում է  վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի տանկում, որտեղ ոչ մի սուր բան չկա:

 Երկիր, որտեղ բոլոր մարդիկ կարագից  են
Մի անգամ մեծ ճամփորդ Անբան Ջովանինոն  հայտնվեց մի երկում, որտեղ բոլոր մարդիկ կարագից էին: Արևից նրանք հալչում էին  ու այդ պատճառով ստիպված էին անընդհատ ստվերում լինել և թաքնվել սառը տեղերում: Նրանց քաղաքում սովորական տների փոխարեն հսկա սառնարաններ էին: Ջովանինոն քայլում էր այդ տարօրինակ քաղաքի փողոցներով:  Մարդիկ կանգնած էին իրենց սառնարան-տան պատուհանների մոտ՝ գլխներին սառցե սրվակներ դրած: Բոլոր սառնարանների դռներին հեռախոս էր կախած, որով հնարավոր էր խոսել տան բնակիչների հետ:

_Բարև,-ասաց Ջովանինոն՝ վերցնելով սառնարաններից մեկի հեռախոսը:

_ Բարև,-պատասխանեցին ներսից:

_Ո՞վ է խոսում,-հարցրեց Ջովանինոն:

-Այն երկրի թագավորը, որի բոլոր բնակիչները կարագից են: Ինձ հարել են ամենաբարձր տեսակի սերուցքից, որ ստացել են շվեյցարական կովերի կաթից: Դուք ուշադրություն դարձրեցի՞ք իմ սառնարանին:

_Ոչ, իսկ ի՞նչ կա որ: Հա՜, հասկացա: Այն մաքուր ոսկուց է… Իսկ ի՞նչ է,   Դուք այդպես էլ դրա միջից դուրս չե՞ք գալիս:

_ Չէ՜, ինչու, մեկ-մեկ դուրս եմ գալիս: Ձմռանը: Երբ ուժեղ սառնամանիք է լինում: Սահում եմ սառցե մեքենայով:

_Իսկ եթե Ձերդ մեծության սահելու ժամանակ արևը դուրս գա՞…Ինչ կլինի այդ ժամանակ:
_Չի կարող արևը դուրս գալ: Դա արգելված է: Ես անմիջապես կհրամայեի իմ զինվորներին նրան բանտ նստեցնել;

_ Չէ՜ մի, բանտ,-բարկացավ Ջովանինոն, գցեց ծխամորճը և գնաց ուրիշ երկրներում ճամփորդելու:
Շոկոլադե ճանապարհը

Այդպես մի անգամ բախտը ժպտաց երեք եղբայրներին Բառլետտայից: Ոչ ոքի բախտը դեռ այդպես չէր բերել, և ով գիտե,  էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ: 
Բառլետտայում երեք եղբայրներ էին ապրում: Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և   մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն:

-Հետաքրքիր է, ինչից է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:

— Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- նկատեց միջնեկ եղբայրը:
— Ասվալտի էլ նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը:

Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և սկսեցին լպստել ճանապարհը:  Պարզվեց՝ ճանապարհը ամբողջովին շոկոլադե սալիկներից էր պատրաստված:   Եղբայրներն, իհարկե, իրենց չկորցրին և սկսեցին ուտել այն: Կտորը կտորի հետևից ուտելով՝ եղբայները չնկատեցին, թե ինչպես մութն ընկավ: Իսկ նրանք դեռ ուտում ու ուտում էին: Այդպես կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր չմնաց: Կարծես թե ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
Որտե՞ղ ենք մենք հիմա,- զարմացավ մեծ եղբայրը:

—  Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:

—  Եվ իհարկե մենք Մոլետտեում չենք,-ավելացրեց փոքր եղբայրը:

Մոլորվեցին եղբայրները, չգիտեին ինչ անել: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլակով հանդից էր վերադառնում:

— Եկեք ձեզ տուն տանեմ,-առաջարկեց գյուղացին: Եվ տարավ եղբայրներին Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:

Տղաները իջան սայլակից և տեսան, որ այն ամբողջովին թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան, և առանց երկար-բարակ մտածելու սկսեցին ագահորեն ուտել այն: Սայլակից էլ ոչինչ չմնաց, նույնիսկ անիվները կերան:

Պաղպաղակե դղյակը                                  

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում  մարդիկ  մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին,  որ մի քիչ  լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ  ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:

Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:

Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:

Այդ օրվանից  երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.

-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:
 «Բի»  մոլորակը
մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ:  Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:

Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:

-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):

Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:

— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:

Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է   տալիս դասը:

Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:

Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան:      Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ մի այդպիսի մի կոնֆետ տվեց  հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.

Անտա, անտա, պերո պերո,
Պինտա պինտա, պիմ պերո:

 « Լացել» բառը

Այս պատմությունը դեռ տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա Վաղը: Դե լսեք: Այդ օրը, որ կոչվում է «Վաղը», մի ծեր ուսուցչուհի զույգերով կանգնեցնում է իր աշակերտներին և տանում Անցյալի Թանգարան: Անցյալի Թանգարանում հին իրեր են ցուցադրում: Դրանք արդեն ոչ ոքի պետք չեն։ Օրինակ՝թագավորական  թագ, թագուհու երկայնափեշ, տրամվայ և նման բաներ։
Մի փոքրիկ  փոշոտված ցուցասեղանին՝ ապակու տակ, դրված էր «լացել» բառը։ Վաղվա աշակերտները կարդացին բառը, բայց բան  չհասկացան։
— Սինյորա, ի՞նչ է սա։
— Հավանաբար  հին զա՞րդ։
— Գուցե ինչ-որ էտրուսկական բա՞ն է։
Ուսուցչուհին բացատրեց երեխաներին, որ առաջ, շատ-շատ վաղուց, այս բառը շատ են  օգտագործել, այն մարդկանց դժբախտություն է  բերել։ Նա ցույց տվեց մի ապակե անոթ և ասաց, որ դրա մեջ արցունքներ են պահում։  Գուցե դրանք թափել է մի դժբախտ ստրուկ, որին տերը ծեծել է կամ էլ ինչ-որ տղա, որ անտուն է մնացել։
— Արցունքները նման են ջրի, – ասաց աշակերտներից մեկը։
— Այո, բայց դրանք այրում են, – պատասխանեց ուսուցչուհին։
— Հա՜, երևի դրանք օգտագործելուց առաջ եռացնում են, – գուշակեց ինչ-որ մեկը։
Ոչ, այս աշակերտները ոչինչ չէին հասկանում։ Ի վերջո շատ ձանձրալի դարձավ այդ ցուցասրահում։ Այդ ժամանակ ուսուցչուհին նրանց տարավ թանգարանի մյուս ցուցասրահներ, որտեղ նրանք տեսան իրենց համար ավելի ծանոթ իրեր՝ բանտաճաղեր, պահակաշան  խրտվիլակ, կողպեք և այլն։ Այդ բոլորը իրեր էին, որոնք վաղուց արդեն չկան Վաղվա ամենաերջանիկ երկրում։

 

Հասած երկինքը
Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք որակական ածականները: Մի՛ պահեք ձեզ այն անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է որակական ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:

Այս ավազակները գրել էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գըմփ-գըմփ»: Ի՞նչ պատահեց: Առանձնապես ոչինչ: Պարզապես երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ ժամանակն է ցած թափվել՝ գետնին, ինչպես թափվում են տանձերն ու սալորները: Եվ ընկավ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջները շատ երկար ժամանակ չարչարվեցին , հազիվ կարողացան այդ անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանել: Բա նրանց նրանց կարել-կարկատելն ինչ դժվար էր,  ախր նրանք մասերի էին բաժանվել: Մի կերպ երկինքն էլ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել:

 

Հին ասացվածքները

Մի քաղաքում, որի սովորույթների և ավանդույթների մասին ես ձեզ դեռ կպատմեմ,  անհետաքրքիր, ես կասեի պարզապես հնաոճ մի շենք կա: Դա Հին ասացվածքների Ասացվածքանոց է:  Այս Ասացվածքների տանը  հանգստանում են Հին ասացվածքները: Նրանք մի ժամանակ, իհարկե, երիտասարդ են եղել, առույգ, բայց  հիմա ում է դա հետաքրքրում:  Ես ասացի՝ հանգստանո՞ւմ են: Ո՜չ, ավելի ճիշտ կլինի ասել՝ լեզվին են տալիս ու անընդհատ վիճում են:

_Էշ ծնվել ես, էշ էլ կմեռնես,_հայտարարում է ասենք մի տիկին Հին ասացվածք:

_Ո՞վ ասաց,-հակաճառում են   նրա ընկեր-հարևանները:

_Խելքի բան է. Կրթությունը լույս է, անկրթությունը՝ խավար: Եթե ուզես, կսովորես, ու բոլոր ճամփեքը լույս կտան քեզ: Եվ ընդհանրապես, որ շատ ուզես, ամեն ինչի կհասնես:

_ Շատին վազողը քչին էլ չի հասնի,- հայտարարում է   Ծեր ասացվածք:

_Ո՛վ է ասում,-մեջ է ընկնում  մի այլ Հին ասացվածք:_Որ մարդիկ բավարարվեին իրենց ունեցածով, ուրեմն մինչև հիմա կապիկների նման ծառերի վրա կապրեին:

_Գեղ կանգնի, գերան կոտրի,-  լսվում է մեկի ձայնը:

Սրա հետ էլ մեկը չի համաձայնում.

_Ամեն մարդ իր բաժին գործն է անում,   իր բաժին երկինքն է պահում: Բայց մեկ է՝ ուժը միաբանության մեջ է:

Հին ասացվածքները մի պահ  ձայները կտրում են: Հետո ամենածեր ասացվածքը շարունակում է խոսակցությունը.

_Խաղաղություն ուզողը պիտի պատերազմի պատրաստվի:

Ինչպես տեսնում եք, Հին ասացվածքները, իրար հետ վիճելով, մեկ-մեկ էլ ճիշտ բաներ են ասում, հատկապես, երբ քննադատում են իրար: Կարևորն այն է, որ հակաճառեն իրար, չհամաձայնեն ուրիշների հետ:

– _Ճտերն աշնան են հաշվում, -ասենք ասում է ծեր ասացվածքներից մեկը:

Մյուսն անպայման չի համաձայնում.

_Լավ սկիզբը գործի կեսն է:

Ինչպես տեսնում եք, Հին ասացվածքները, իրար հետ վիճելով, մեկ-մեկ էլ ճիշտ բաներ են ասում, հատկապես, երբ քննադատում են իրար: Կաչևոր այն է, որ հակաճառեն իրար, չհամաձայնեն ասվածի հետ:
_Ճտերն աշնան են հաշվում,- ասենք ասում է Հին ասացվածքներից մեկը:
Մյուսն անպայման չի համաձայնում.
_Լավ սկիզբը գործի կեսն է:
Այդ ժամանակ մի քիչ ավելի երիտասարդ ասացվածք նրան կատվախոտի կաթիլներ է տալիս և համբերատար բացատրում է, որ ով խաղաղություն է ուզում, ուրեմն խաղաղություն պիտի սարքի, ոչ թե ռումբեր:
Մի Հին ասացվածք էլ հայտարարում է. «Ամեն մարդ իր տան թագավորն է»:
Սրան էլ հակաճառում են բոլոր Հին ասացվածքները.
_Բա որ այդպես է, ինչո՞ւ են բոլորը հարկեր վճարում, ինչո՞ւ են լույսի համար վճարում, գազի համար…էլ ի՛նչ թագավոր:
Ես սկսում եմ նրանց խղճալ: Նրանք չեն հասկանում, որ աշխարհը փոխվում է, որ հին ասացվածքներով հեռու չես գնա (շատ բանի չես հասնի), որ կյանքը կարող են փոխել միայն երիտասարդները, համարձակ մարդիկ՝ վարպետ ձեռքերով և խելացի, լուսավոր գլխով: Այնպիսին, ինչպիսին դուք եք:

 

Ի՞նչ եմ դառալու

Մի անգամ  ուսուցիչ Գրամատիկուսը, երբ  իր հին պահարանն էր փորփրում,   մի տուփ, գտավ , որի մեջ ինչ-որ դեղնած թերթիկներ էին դրված: Պարզվեց՝ դրանք այն աշակերտների գրած շարադրություններն էին, որոնց նա դասավանդել էր երեսուն  տարի առաջ, երբ նա ապրում էր ուրիշ քաղաքում:

Շարադրության թեման էր. «Ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ »:  Այդպես էր վերնագրված յուրաքանչյուր թերթիկը, իսկ թերթիկի անկյունում գրված էր աշակերտի անունը և ազգանունը: Ընդամենը քսանչորս թերթիկ ՝ Ալբերտի Մարիո, Բանետի  Սիլվեստրո, Կարիզո Պասկուալե…

Ուսուցիչ  Գրամատիկուսը որոշեց փնտրել իր ալբոմի մեջ  այդ դասարանի աշակերտների նկարները՝ փորձելով հիշել այդ երեխաներին:

-Սա պետք է որ  լինի   Դզանետի Արտուրոն: Իսկ, միգուցե, հակառա՞կը, Ռիգի Ռինալդոն: Ոչ, ցավոք,  ես արդեն չեմ հիշում այս երեխաներին:

Նա նկարները մի կողմ դրեց և սկսեց կարդալ դեղնած էջերի վրա գրված շարադրությունները՝   ժպիտով նկատելով քերականական սխալները: Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ երեսուն տարի առաջ բաց թողնված տառը:

«Երբ ես մեծանամ, – գրում էր Ալբերտի Մարիոն, – դառնալու եմ օդաչու: Իսկ մինչ այդ ես հավաքում եմ ինքնաթիռների նկարներ՝ կտրելով դրանք  թերթերի միջից: Նայելով դրանց՝ ես երազում եմ իմ ապագայի մասին…»:

— Ախ, Մարիո, երազել բառը գրվում է Ե տառով, ոչ  թե  ՅԵ:

-Հուսով եմ, – հոգոց հանեց  ուսուցիչը,- այդ սխալը չի խանգարել նրան իրականացնել իր երազանքը:

«Իմ հայրիկը սանիտարական սարքավորումներ է վաճառում, և ուզում է, որ երբ  մեծանամ, շարունակեմ նրա գործը: Իսկ ես ուզում եմ դառնալ երաժիշտ: Ես ունեմ բարեկամ, ով նվագում է ջութակ և…»

Ուսուցիչ Գրամատիկուսը վեր կացավ աթոռից, որպեսզի միացնի լույսը, որովհետև մինչ նա կարդում էր շարադրությունները, փոքր ինչ մթնել էր: Եվ այդ պահին նրա գլխում մի միտք ծագեց:

-Օ՜, ոչ, ինչպիսի հիմարություն,-բացականչեց նա:

Բայց այդ պահին նա հասկացավ, որ որոշումն արդեն ընդունված է, և հաջորդ առավոտ…

Առավոտյան ուսուցիչ Գրամատիկուսը նստեց գնացք և ուղևորվեց հենց այդ քաղաքը, որտեղ ուսանել էր երեխաներին: Ժամանելով այնտեղ՝ նա գնաց հասցեների տեղեկատվական կենտրոն,  գրպանից հանեց իր նախկին աշակերտների ցուցակը և սկսեց փնտրել հասցեները: Նա ուզում էր իմանալ՝ արդյո՞ք իրականացել են նրանց երազանքները, դարձել են նրանք ինչ ցանկանում էին դառնալ, երբ փոքր էին:

Ես պետք է ձեզ իրականությունը պատմեմ, ինչքան էլ այն տխուր լինի: Ես պետք է ձեզ ասեմ, որ ուսուցիչը շատ տխրեց, երբ ավարտեց իր փնտրտուքները:

Օրինակ, նա իմացավ, որ իր նախկին  աշակերտներից երեքը զոհվել են պատերազմի ժամանակ, հայրենիքից հեռու: Նրանց երազանքները չէին կատարվել: Երիտասարդությունը ընդհատվել էր:

Նա իմացավ, որ Ալբերտի Մարիոն դարձել է ոչ թե օդաչու, այլ մատուցող: Դա էլ է մասնագիտություն, սակայն ոչ ոք երբևէ չի գրում շարադրություններում. «Երբ մեծանամ, ուզում եմ դառնալ մատուցող…»:  Ամեն դեպքում մատուցողները շատ շատ են:

Վաճառականի տղան նույնպես չէր դարձել երաժիշտ, այլ զբաղվում էր գազի բալոնների առքուվաճառքով:

Որոշ երազանքներ ժամանակի ընթացքում փոխվում են, ինչպես օրինակ տարվա տարբեր եղանակներին կենդանիները փոխում են իրենց կաշին: Մյուսները փչացնում են կյանքը, ինչպես ուժեղ քամին է վնասում տերևներին՝ պոկելով դրանք ծառից:

Եվ վերջապես ուսուցիչը իմացավ, որ Կորսիկի Ռենցոն,  ով երազում էր դառնալ էլեկտրիկ, նույնպես դարձել է ուսուցիչ, և նա որոշեց փնտրել նրան:

-Ինչպե՞ս ես, սիրելի՛ Ռենցո: Հիշու՞մ ես՝ մի ժամանակ դու երազում էիր դառնալ էլեկտրիկ:

-Ե՞ս: Հնարավոր չէ…

-Այո, այո, տես, ահա քո շարադրությունը:

-Տարօրինակ է: Իսկապե՞ս  իմն է: Բայց ես ոչինչ չեմ հիշում դրա մասին:

-Պարզվում է՝ դու այն ժամանակ ճիշտը չես գրել:

-Ո՞վ գիտե, միգուցե…

Ուսուցիչ Գրամատիկուսը երկար մտածեց այդ մասին: Դեռ ավելին, նա առ այսօր  մտածում է…

 

 


Սխալ
 արձագանք
Միայն թե չասեք, թե   արձագանքը հրաշալի բան է,   չգովաբանեք նրան, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
— Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
— Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նունիսկ չմտածեց: :
— Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
— Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ երևում էր, որ   թվաբանությունից կաղում է: Ես որոշեցի նրան հնարավորություն տալ   որ ուղղի իր սխալընև ասացի.
-Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը մտածի՛ր ինչպես հարկն է: Ի՞նչն է   մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
-Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
— Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
— Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
— Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ:նրան:
— Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
— Դո՜ւ,- հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե   արձագանքը հրաշալի բան է,   չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա:

 

Սատանան

Մարկոն և Միրկոն որևիցե   բայերին տեսնել չէին ուզում: Գիտե՞ք, չէ՞, բայերը գործողություն են ցույց ալիս: Եվ ոչ մի հարգանք  գործողությունների  նկատմամբ, անգամ ամենածերերի  ու ալեհերների, ովքեր ձեռնափայռով են քայլում:   Այդ սարսափելի ավազակները երեկ (որպես տնային առաջադրանք) պետք է խոնարհեին որոշ բայեր, դրանցով նախադասություններ կազմեին կամ մանկական ոտանավորներ գրեին:
Տեսեք, թե ինչ գրեցին այդ չարաճճիները.

Ես ուտում եմ պաղպաղակ,
Դու լպստում ես կրեմ,
Իսկ ո՞վ կվճարի հաշիվը:
Ով հիմար է բոլորից,
Ով վճարում է անընդհատ,
Դա   սատանան գիտի:

 

Նրանք ավելի երես առան ու շարունակեցին.

Ես գնում եմ Միլան,
Դու գնում ես Միլան,
Նա գնում է Միլան,
Մենք գնում ենք Միլան …
Իսկ այդ անտաշը
Թող գնա սատանայի մոտ:

Այդ խոսքերն ընկան մի սատանայի ականջը, և  նա տեղնուտեղը հայտնվեց այդ ավազակների կողքին: Երկվորյակների սենյակում թնդաց ամպրոպը, ուժեղ  ծծմբի հոտ եկավ, և ահա սատանան հանգիստ փռված է  բազկաթոռին.
-Ո՞վ պետք է գնար սատանայի մոտ,- խիստ հարցրեց նա` խաղալով իր պոչի հետ:
Մարկոն վախից քիչ էր մնում լեզուն կուլ տար, իսկ մշտական սուտասան Միրկոն,   վազեց դեպի պատուհանը և ձեռքով ցույց տվեց դեպի հրապարակը.
-Նա այնտեղ է, ձերդ ողորմածություն, նա այն կողմ վազեց:
Մարկոյի և Միրկոյիբախտները բերեց, սատանան պատուհանից դուրս թռավ և վազեց դեպի հրապարակ:  Նա որոշել է,  ինչ էլ որ լինի, դեղագործ Պանելիինպիտի  տանի, որը կանգնել էր իր դեղատան դռների մոտ ու վայելում էր երեկոյան օդը: Դեռ լավ է, որ սինյորա Պանելիին հաջողվեց փրկել իր ամուսնուն: Նա սատանային ցույց տվեց երաշխավորագիր, որը մի շատ կարևոր մարդ էր ստորագրել:

 

Փոխեցին  գլուխները  

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները, հարգանքով  չէին վերաբերվում քերականությանը  և  տանել չէին կարողանում քերականական վարժությունները:  Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին:

Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր դնել   :

Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտան երկվորյակները:

-Կատուն ոռնում է, այծերը հաչում են,գայլը  գրում է, մուկը մլավում է, առյուծը  բառաչում է:

Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի մոտ հայտնվեց Առյուծը և  թռավ ուղիղ  սենյակ:   Նա բարկացած էր.
-Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե,բե-ե… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու սարսափելի երկվորյակների  գլուխները չվնասվեցին : Առյուծը գլուխները  տեղերում դրեց: Բարկացած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝ Մարկոյի գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը Մարկոյի գլխի տեղը:

Երբ նրանց մայրիկը վերադարձավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները դնի իրենց տեղը: Իսկ սոսինձը հիմա այնքան թանկ է:

 

Շունը, որը հաչալ չգիտեր

Կար-չկար մի շուն կար: Նա հաչալ չգիտեր: Ո՛չ հաչալ, ո՛չ մլավել, ո՛չ բղավել, ո՛չ էլ խոսել: Սովորական փոքրիկ շուն էր: Ոչ-ոք չգիտեր՝որտեղից է նա հայտնվել  այս գյուղում: Շունը երբեք էլ չէր իմանա, որ հաչալ չգիտի, եթե հարևանները չլինեին:

-Ինչու՞ չես հաչում,- զարմանում էին նրանք:

-Ես հաչալ չգիտեմ, որովհետև  տեղացի չեմ,- պատասխանում էր շունը:

-Ա՜յ թե զարմացրիր: Բոլոր շներն էլ հաչում են:

-Ինչի՞ համար:

-Որովհետև շունը շուն է,-պատասխանում էին հարևանները:

-Բոլոր շներն էլ հաչում են կատուների, լուսնի, չար անցորդների վրա: Հաչում են, երբ տխուր են, երբ ուրախ են: Ավելի հաճախ նրանք հաչում են ցերեկը, սակայն, Բայ ց երբ շատ են ուզում քնել ու չեն կարողանում, հաչում են նաև գիշերը:  Դու երևի հիվանդ ես: Գնա՛ անասնաբույժի մոտ:

Խեղճ շունը  հազիվ էր զսպում արցունքները:

Մի երիտասարդ աքաղաղ խղճաց տխուր շանը.

-Նայի՛ր ինձ և կրկնի՛ր:

Եվ նա երեք անգամ բարձր «ծուղրուղու» կանչեց:

-Վա՜յ, շատ դժվար է,- ասաց շունը:

— Ոչ մի դժվար բան չկա: Ամենակարևորը՝ հետևի՛ր կտուցիս և լայն բացիր բերանդ:

Աքաղաղը կրկին ծուղրուղու կանչեց: Շունը փորձեց կրկնել, բայց չստացվեց, միայն ինչ-որ «քխե-քխե» կարողացավ արտաբերել: Աքաղաղները վախեցած ցրվեցին:

-Ոչի՛նչ,-հանգստացրեց աքաղաղը,-առաջին անգամի համար վատ չէր: Դե՛, նորից փորձիր:

Շունը կրկին փորձեց «ծուղրուղու» կանչել, բայց  էլի  ոչինչ չստացվեց: Դրանից հետո նա սկսեց պարապել: Մեկ-մեկ գնում էր անտառ. այնտեղ   ոչ-ոք չէր խանգարում և  ինքը կարող էր ծուղրուղու կանչել, որքան սիրտն ուզի:
Վերջապես մի օր առավոտյաննա կարողացավ   այնքա՜ն բարձր և գեղեցիկ  «ծուղրուղու» կանչել, որ աղվեսը, լսելով նրա ձայնը, մտածեց. «Վերջապես աքլորը որոշեց ինձ «հյուր գալ»: Պետք է նրան շնորհակալություն հայտնել այցելության համար»: Եվ շտապեց նրա մոտ: Իհարկե՝ չմոռանացավ դանակ, պատառաքաղ և անձեռոցիկ վերցնել,  ով չգիտի, որ աղվեսի համար աքլորից  համեղ խորտիկ չկա: Աղվեսը գնաց անտառի խորքը և ի՜նչ տեսավ. խոտերի մեջ նստած է մի շուն, ուրախությունից թափահարում է պոչը և «ծուղրուղու » կանչում: Աղվեսը կատաղեց.

-Ախ այդ դու՞ էիր ուզում ինձ ծուղակը գցել:

-Ի՜նչ ծուղակ, ինչ բա՜ն,- զարմացավ շունը:

-Մոլորված աքլորի համար «ծուղրուղու» ես կանչում…  Լավ է, որ քեզ շուտ նկատեցի:  Դու անարդար վարվեցիր: Սովորաբար շներն իրենց հաչոցով ինձ զգուշացնում են, որ մոտակայքում որսորդ կա:

-Երդվում եմ, ես նպատակ չունեի ինչ-որ մեկին որսալ: Ես անտառ եմ եկել, որ պարապեմ:

-Այդ ի՞նչ ես պարապում,- չհավատաց  աղվեսը:
-Հաչալ եմ սովորում:  Նայիր՝ինչ լավ  եմ հաչում՝ ծուղրուղո՜ւ:

Աղվեսը ծիծաղից քիչ էր մնում պայթեր: Նա թավալ էր գալիս խոտերի վրա և քիչ էր մնում իր խիտ բեղերը կծեր:

Շունը հուսահատված վազեց տուն: Խեղճ շանը տեսավ կկուն.

-Ո՞վ է քեզ վշտացրել,- հարցրեց նա:
-Ոչ-ոք,-հազիվ լսելի ձայնով պատասխանեց շունը:

-Բա ինչո՞ւ ես այդքան տխուր:

-Այն պատճառով, որ հաչալ չգիտեմ և ոչ-ոք էլ չի սովորեցնում:

— Եթե դա է պատճառը, ես քեզ կօգնեմ:Ուշադիր լսի՛ր և կրկնի՛ր իմ հետևից՝ կու-կու-կու-կու…հասկացա՞ր:

-Ինձ թվում է՝ դա այնքան էլ դժվար չէ,- անվստահ ասաց շունը:

-Շա՜տ հեշտ է,- կանչեց կկուն,-ես դեռ մանկությունից կարողանում եմ…Կրկնի՛ր իմ հետևից՝կու-կու-կու-կու..

-Կու-կու,-ցածր կրկնեց շունը:

Նա մեկ փորձեց, երկուս փորձեց: Մի շաբաթ հետո հիանալի «կու-կու» էր կանչում:

«Վերջապես ես նմանվեցի մյուս շներին,-ուրախանում էր շունը:-Հիմա ես կարող եմ և՛ լուսնի վրա հաչել, և՛ չար անցորդների»:

Եկան որսի ժամանակները: Անտառում էին հավաքվել Իտալիայի հմուտ և նորաթուխ որսորդները: Մեկը կրակում էր միայն վայրի գազանների վրա, մյուսը՝ բոլոր թռչունների և կենդանիների վրա:   Սոխակին էլ  չէին խնայում: Այդպիսի մի անխիղճ որսորդ լսեց, որ թփերի միջից կկվի ձայն է գալիս: Երկար-բարակ չմտածեց, հրացանով կրակեց:

-Գըմփ-գըմփ,-շան ականջի մոտ լսվում էին փամփուշտների ձայները:

Շունն, ինչքան ուժ ուներ, փախավ: Նա չէր հասկանում, թե ինչու՞ է որսորդը կրակում հաչող շան վրա:

Իսկ այդ ժամանակ խոտերի մեջ որսորդը իզուր  թռչուն էր փնտրում:

«Երևի թռչունին այս չարաբաստիկ շունն է գողացել: Թե որտեղի՞ց  հայտնվեց»,-մտածեց որսորդը:Եվ բարկությունից կրակեց իր բնից դուրս եկած փոքրիկ դաշտամկան վրա: Բարեբախտաբար  վրիպեց:

Իսկ շունը ավելի ու ավելի հեռու էր փախչում: Հանկարծ  կանգ առավ. Տեսնես՝ ո՞վ է սա: Ընձու՞ղտ: Չէ՜, երևի կոկորդիլոս է: Կոկորդիլոսը շատ  վտանգավոր կենդանի է: Նրա մոտով պետք է աննկատ անցնել»,-մտածեց շունը: Եվ նա, թաքնվելով խիտ խոտածածկի մեջ, կամաց-կամաց մոտեցավ ձայնին: Նա էլ չգիտեր՝ ինչու, բայց սիրտը սկսեց արագ խփել:

-Հա՛ֆ-հա՛ֆ:

Դա որսորդի շունն էր:

-Բարև, շո՛ւն:

-Բարև:

-Ի՜նչ տարօրինակ ես մռնչում:

-Մռնչո՞ւմ եմ,-վիրավորվեց որսորդի շունը:-Ես չե՛մ մռնչում, ես հաչում եմ:

-Դու հաչա՞լ գիտես:

-Իհարկե՛: Ես հո փղի նման շեփորի ձայն չե՞մ հանելու, կամ՝ առյուծի նման մռնչալու:

-Իսկ ինձ կսովորեցնե՞ս:

-Ո՜նց, դու հաչալ չիտե՞ս,- զարմացավ որսորդի շունը:

-Չէ՛,- տխուր խոստովանեց միայնակ շունը:

-Դե ուրեմն լսիր՝ հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…

-Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ,- միանգամից արտաբերեց մեր շունը: Նա, հազիվ զսպելով արցունքները, ինքն իրեն մտածեց.«Վարջապես ես իսկական ուսուցիչ գտա»:

 

Թե ինչպես քիթը փախավ տիրոջից  

Մի անգամ սինյորԳոգոլը  մի պատմություն պատմեց   քթի մասին: Էս քիթը  Նևսկի պողոտայում լողում էր սայլակի մեջ,   զարմանալի բաներ էր անում: : Այդպիսի մի քիթ էլ   չարաճճություն էր  անում Լեվենոյում, Լագո Մեջորեի լճում:

Նավամատույցի հակառակ կողմում մի սինյորն էր ապրում: Մի օր էս սինյորը արթնացավ և գնաց լոգարան: Նա պատրաստվում էր սափրվել, բայց հայելուն նայելով` բղավեց.

-Օգնությո՜ւն, փրկեք, իմ քիթը…

Նրա դեմքին քիթ չկար: Քթի փոխարեն հարթ, ուղիղ տեղ  էր մնացել: Սինյորն այդպես դուրս վազեց պատշգամբ հենց այն ժամանակ, երբ իր քիթը դուրս եկավ փողոց և արագ վազեց  դեպի նավամատույց:

-Կանգնի՛ր, կանգնի՛ր,-բղավեց սենյորը,-Դա իմ   քիթն է,   բռնեք դրան:

Մարդիկ նայում էին պատշգամբին և ծիծաղում նրա վրա.

-Քիթը գողացել են, իսկ քաչալը` մոռացել:Վատ է, շա՜տ վատ է:

Սինյորին միայն մի բան էր մնում՝ վազել փողոց և ընկնել փախստականի ետևից: Նա դեմքը ծածկել էր  թաշկինակով, կարծես  ինքը ուժեղ հարբուխով հիվանդ է: Դժբախտաբար նա նավամատույց հասավ այն ժամանակ, երբ լաստանավն արդեն մեկնել էր:

Սինյորն, առանց ժամանակ կորցնելու, համարձակ նետվեց ջուրը և լողաց դրա ետևից:

Ուղևորներն ու տուրիստները բղավում էին.

-Դե, դե, արագացրո՛ւ :

Լաստանավն արդեն արագություն էր հավաքել, իսկ նավապետը չէր էլ ուզում  ինչ-որ ուշացած ուղևորի համար վերադառնալ:

-Սպասիր հաջորդ լաստանավին,-բղավեց   մի նավաստի,- այն  կես ժամը մեկ մեկնում է:

Սինյորը շատ տխրեց,  ափ վերադարձավ ու հանկարծ  տեսավ, որ իր քիթը՝ իր անձրևանոցը  հագին, լողում է լճում:

-Ահա թե ինչ, այսինքն՝ դու միայն  ձևացնում էիր, թե լաստանավ ես ուզում նստել, – բղավեց սինյորը:

Քիթի պետքն էլ չէր: Նա  շարունակում էր  առաջ նայել, ինչպես ծեր ծովագայլ, նույնիսկ ականջը չշարժեց: Անձրևանոցը մեդուզայի նման դանդաղ լողում էր ալիքների վրա:

-Այդ ու՞ր,- հուսահատ կանչեց սինյորը:

Քիթը չբարեհաճեց նրան պատասխանել, և խեղճ սինյորը ստիպված ափ վերադարձավ: Հետաքրքրասերների ամբոխի միջով անցնելով ` տուն վերադարձավ:

Նա բրաձրացավ իր սենյակ,  փակվեց, հրամայեց սպասուհուն ոչ ոքի ներս չթողնել, նստեց հայելու մոտ և սկսեց զննել ուղիղ, հարթ մասը, որ քթի տեղն էր մնացել:

Մի քանի օր հետո Ռանկոյում ապրող  մի ձկնորս իր կարթը հավաքելիս գտավ լճի մեջտեղում խեղդվող փախստականին,ախր անձրևանոցը  շատ էր ծակծկված: Ձկնորսը որոշեց քիթը տանել Լավենոյի շուկա: Սենյորի սպասուհին էլ էր այդ օրը  շուկա  գնացել`ձուկ գնելու: Հենց այնտեղ էլ նա տեսավ տիրոջ քիթը, որը հպարտորեն թիթիզանում էր գծավոր ձկների և գայլաձկների մեջ:

-Ախր դա հենց իմ տիրոջ քիթն է,-վախեցավ սպասուհին, իսկ հետո արագ գլխի ընկավ:-Տվե՛ք դրան, ես տուն կտանեմ:

-Իմ գործը չէ, թե դա  ու՞մ քիթն է, – ասաց ձկնորսը:-Ես եմ նրան որսացել, ես էլ նրան վաճառում եմ:

-Ինչքանո՞վ:

-Իհարկե, մի ամբողջ ոսկով, ախր դա քիթ է, ոչ թե ինչ-որ ձկնիկ:

Սպասուհին շտապ տուն վազեց և ամեն ինչ պատմեց տիրոջը:

-Տուր նրան այնքան, ինչքան ուզում է: Ես ուզում եմ, որ իմ քիթը վերադառնա իր տեղը,- հուսահատ բղավեց սինյորը:

Սպասուհին արագ հաշվեց, որ շատ մեծ գումար է անհրաժեշտ, որովհետև քիթը բավականին մեծ էր, անհրաժեշտ էր երեք սարսափելի հազար և տասներեք ինն ու կես: Այդքան գումար հավաքելու համար նա նույնիսկ իր ականջօղերը վաճառեց: Նա շատ էր սիրում իր տիրոջը, դրա համար էլ առանց ափսոսալու բաժանվեց օղերից:

Սպասուհին քիթը գնեց, փաթաթեց թաշկինակի մեջ և բերեց տիրոջը:

Քիթը հանգիստ թույլ տվեց իրեն տուն բերել և նույնիսկ չվրդովվեց, երբ տերը իր դողացող ձեռքերով զգուշորեն բռնեց իր ծայրից:

-Ինչի՞ց էիր փախչում, հիմարի՛կ: Ես քեզ ի՞նչ էի արել:

Քիթը  ծուռ նայեց տիրոջը, դժգոհ  խոժոռվեց ու ասաց.

-Գիտես, եթե ուզում ես, որ ես տեղում մնամ, քիթդ էլ մատով մի փորի…կամ գոնե եղունգդ կտրի՛ր:

 Կատուներ ուտող մուկը

Մի նիհար մկնիկ կար: Նա ապրում էր գրադարանում: Մի օր էս մկնիկը որոշեց իր ընկերներին հյուր գնալ: Նրա ընկերները   նկուղում էին  ապրում ու  շատ հեռու էին   աշխարհից:

—  Դուք գաղափար չունեք, թե ինչ է կատարվում աշխարհում,-ասաց նա իր վախեցած հարազատներին,- դուք երևի նույնիսկ կարդալ չգիտեք:

— Կարևորը դու շատ բան գիտես,- հոգոց հանելով՝ ասացին նրանք:

— Դե, ասենք, դուք  գոնե մի անգամ կատու կերե՞լ եք:

— Ի՜նչ ես ասում: Աստված չանի: Այստեղ ավելի շուտ կատուներն են մկներ  որսում:

— Դա նրանից է, որ դուք անշնորհք եք: Ես իմ կյանքի ընթացքում քանի՜ կատու եմ կերել: Հավատացնում եմ ձեզ, նրանցից և ոչ մեկը նույնիսկ ծպտուն չի հանել:

— Եվ ինչ, կատուները համե՞ղ են:

— Համեղ են: Պարզապես մի քիչ թղթի և տպագրական ներկի համ է գալիս: Բայց դրանք դատարկ բաներ են: Շուն փորձելու բախտ ունեցել եք, չէ՞:

— Ի՜նչ ես ասում, ի՜նչ ես ասում:

— Ես հենց երեկ մեկին կերա: Օվչարկա: Նա բավականին լուրջ ճանկեր ուներ, բայց,դա կարևոր չէ, նա շատ հանգիստ, առանց ծպտուն հանելու, թողեց, որ իրեն  ուտեմ:

— Եվ նա էլ էր համե՞ղ:

— Շա՜տ: Պարզապես սա էլ մի քիչ թղթային համ ուներ: Իսկ ռնգեղջյուր չե՞ք փորձել:

-Ինչ ես ասում: Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ տեսք ունի նա: Նա ինչի՞ է ավելի շատ նման՝ պարմիջանակա՞ն, թե՞ հոլանդական պանրի:

— Նա, իհարկե, նման է ռնգեղջյուրի: Իսկ փիղ կամ կուսակրոն, արքայադուստր կամ տոնածառ, երևի երբևե բախտ չի վիճակվել ուտել:

Այդ պահին կատուն, որը թաքնվել էր անկյունում դրված ճամպրուկների ետևում, սարսփազդու մլավոցով թռավ նկուղի ճիշտ կենտրոնը: Դա ամենաիրական կենդանի մեծ կատու էր՝ փարթամ բեղերով և երկար ճանկերով:

Մկները մեկ վայրկյանում թռան իրենց բները: Իսկ գրադարանային մուկը, տեսնելով կատվին, այնպես զարմացավ, որ քարացավ իր տեղում, ասես խաղալաք լիներ: Կատուն խփեց նրան թաթով և սկսեց խաղալ հետը:

— Ա՜, այդ դու ես, այն մուկը որ կատուներ է ուտում:

— Ես եմ, ձերդ պայծառափայլություն… Դուք պետք է հասկանաք ինձ… Ախր ես գրքերի մեջ եմ ապրում…

-Այո, իհարկե, հասկանում եմ, հասկանում եմ: Դու կատու ես ուտում, թղթի վրա նկարված, տպված …

— Երբեմն, և այն էլ դիտական նպատակներով….

— Իհարկե: Ես ել եմ գրականություն շատ սիրում… Իսկ դու չե՞ս կարծում, որ կարելի է կյանքից էլ մի քիչ սովորել: Այդ դեպքում, միգուցե, դու հասկանայիր, որ ոչ բոլոր կատուներն են թղթից, և ոչ բոլոր ռնգեղջյուրներն են թողնում կրծել իրենց:

Խեղճ գերուհու բախտից, կատուն մի պահ շեղվեց, քիչ հեռու նա սարդ տեսավ, և գիտնական մուկը մի քանի վայրկյանում հայտնվեց իր գրքերի մոտ: Ստիպված կատուն գոհացավ սարդով:

 Ոչ մի բանից մարդուկը

Կար չկար ոչ մի բանից մարդուկ կար: Ոչ մի բանից մարդո՞ւկ: Այո, նրա քիթն էլ էր ոչ մի բանից, բերանն էլ: Հագին բա՜ն չկար, կոշիկներն էլ ոչ մի բանից էին:

Մի օր մարդուկը քայլում է ճամփով, որ ոչ մի տեղ չէր տանում, և հանդիպում է ոչ մի բանից մկնիկի:

— Լսի՜ր, – ասում է մարդուկը, – դու կատուներից չե՞ս վախենում:

— Ո՜չ, ֊ պատասխանում է մկնիկը: ֊ Այս երկրում կատուներն էլ են ոչ մի բանից, նրանց բեղերն էլ, ճանկերն էլ: Իսկ ես պանիր եմ սիրում: Ես ուտում եմ միայն անցքերը: ճիշտ է, նրանք հոտ չունեն, բայց քաղցր են:

— Իմ գլուխը պտտվեց, – ասաց ոչ մի բանից մարդուկը:

— Եվ եթե նույնիսկ գլուխդ պատին տաս, ոչ մի բան էլ չի լինի:

Մարդուկը որոշեց փորձել, մի պատ գտավ, որ գլուխը պատին տա: Բայց տես ինչ դուրս եկավ՝ պատն էլ էր ոչ մի բանից: Եվ քանի որ մարդուկը ուժեղ էր թափ առել, խփելիս անցավ պատի մյուս կողմը: Այնտեղ ոչի՜նչ չկար:

Մարդուկը այնքան հոգնեց այդքան ոչ մի բանից, որ քնեց:

Երազում տեսավ՝ իբր ինքը ոչ մի բանից մարդուկ է, քայլում է ոչ մի տեղ չտանող ճանա­պարհով, հանդիպում ոչ մի բանից մկնիկի:

Երազում մարդուկը նույնիսկ պանրի անցքեր կերավ: Ճիշտ էր ասում մկնիկը՝ այդ անցքերը իսկապես հոտ չունեին և քաղցր էին:

 

Թարս հարցեր
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

_Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.

_Դարակները նրա համար են, որ նրա մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:

_Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ շարժում էին գլուխները և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

_Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

_Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր

մնալ ինչուիկ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել նրանց պատաս­խանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:

Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ, նա չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա հորինում էր նոր հարց. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և կատարեց զարմանալի հայտ­նագործություն. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

 Գրքից փախած մկնիկը

Մկնիկն ամբողջ կյանքում ապրել էր բարակ, էժանագին գրքույկում, որի մեջ նկարներով փոքրիկ պատմություններ կային: Մկնիկը շատ էր ձանձրացել և մի օր որոշեց փոխել բնակա­րանը, գտնել այնպիսի տուն, որի թուղթը բանի պետք լիներ, գոնե նրանից պանրի հոտ գար; Նա հավաքեց ուժերը ու, որ չթռա՜վ, հայտնվեց իրական կյանքում՝ իսկական մկների մոտ:

_Սքաուշ,- շատ վախեցավ մկնիկը, նա կատվի հոտ էր առել:

_Ի՞նչ ասաց սա, – զարմացան կողքի մկները, որ ոչ մի բան չէին հասկացել նրա ասածից:

_Սփլում, բախ փլում, – ասաց մկնիկը: Խեղճը միայն իր գրքի կենդանիների լեզվով էր խո­սում:

_Երևի ուրիշ երկրից է եկել, – ասաց մի թոշակառու մուկ, որը երկար ժամանակ մի մեծ նավի վրա էր ծառայել:

Նա փորձեց անգլերեն խոսել նորեկի հետ: Մկնիկը ոչինչ չհասկացավ ու ասաց.

_Սիխի փնիշ, բրոիք:

_Ո՜չ, սա անգլիացի չէ, – ասաց «նավաստին»:

_Բա ո՞վ է նա, որտեղի՞ց է հայտնվել:

_Դե արի ու գլուխ հանիր, թե ով է:

Ու խեղճ մկնիկի անունը դրեցին Արի ու գլուխ հանիր:

Մկները միշտ խաղում էին նրա հոգու հետ, ձեռ առնում.

_Լսիր, այ Արի գլուխ հանիր, դու ինչպիսի՞ պանիր ես սիրում՝ բրի՞նձ, թե՞ թել:

_Սփլինգ, քրոն սիսիցաիր, – պատասխանում էր գրքի մկնիկը:

_Դե լավ, բարի գիշեր, – ծիծաղում էին մկները: Իսկ ամենափոքրերը քաշում էին նրա պոչը, որ բարկացնեն նրան ու վրան ծիծաղեն:

_Սոոնգ, սփլաշ սքուափ:

Մի անգամ մկները ջրաղաց գնացին, որտեղ պարկե­րով ալյուր կար: Նրանք ծակեցին պարկերը և սկսեցին ալյուր խժռել: Լսվում էր մկների ատամների համերաշխ խրթխրթոցը.

_Խըրթ, խըրթ, խըրթ:

Գիտե՞ք՝ ուտելիս բոլոր մկները այդպիսի ձայն են հանում: Բայց տես, որ գրքի մկնիկի ատամների ձայնն էլ էր տարբերվում մյուսների ատամների ձայնից:

_Քրեք, սքրեք, սրեք:

_Լսիր, գոնե մկնավարի ուտել սովորիր, – փնթփնթում էր «նավաստի» մուկը: – Եթե դու նավի  վրա լինեիր, քեզ վաղուց ծովը նետած կլինեին: Ախր քո չփչփոցը զզվելի է:

_Քրենգ, – պատասխանեց մկնիկը ու կրկին մտավ պարկի մեջ՝ ալյուր ուտելու: «Նավաստին» նշան արեց, ու բոլորը սուս ու փուս հեռացան ջրաղացից՝ գրքի մկնիկին թողնելով բախտի քմահաճույքին: Նրանք համոզված էին, որ սա չի գտնի տունդարձիճանապար­հը: Իսկ մկնիկը, էշի ականջում քնած, շարունակում էր ալյուր խժռել:Երբ նկատեց, որ մենակ է մնացել, արդեն շատ էր մութ, ինչպե՞ս տուն գնար: Մկնիկը որոշեց գիշերել ջրաղացում: Նա արդեն ննջում էր, երբ մթության մեջ երկու դեղին կրակ փայլեց, լսվեց չորքոտանի որսորդի ոտքերի թփթփոցը. դա կատուն էր:
_Սքաշուշ, – սարսափած ծվաց մկնիկը:
_Գրագրան, – պատասխանեց կատուն:

Պարզվում է, որ նա էլ էր գրքից: Իսկական կատուները նրան դուրս էին արել, որովհետև նա չէր կարողանում սովորական «մյաու» ասել: Վտարված մուկն ու կատուն երդվեցին երբեք չբաժանվել: Ամբողջ գիշեր նրանք զրուցում էին իրենց գրքային լեզվով ու շատ լավ էլ հասկանում էին իրար:

 Այ քեզ շաբաթ

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ
Ու գործի չգնացի`
Կորչի գործը- ասացի :
Լավ էր՝  արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:

Անտակ պարկը

_Հին շո՜ր, հին կոշի՜կ…
_Ա՛յ ծերուկ, ճերմակ ծերուկ,
Ի՞նչ կա-չկա քո պարկում:
-Կա մի կոշիկ՝ անկրունկ,
Մի թև ունեմ՝ անկոստյում:
-Հետոոո՞…

-Շան վզակապ,
Ունեմ աղեղ՝ անջութակ:
-Հետոոո՞…
-Անքիթ թեյնիկ ու սրճեփ,
Թավա ունեմ չուգունի,
Էս թավան հատակ չունի,
Նախարար էլ ունեմ պարկում,
Որ կռիվ է մեզ տանում,

Բայց հայտնվեց հատակում:

Advertisements

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ընթերցարան. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s