Դոնալդ Բիսեթ « Մկները Լուսնի վրա »

Մի օր երեկոյան, երբ ես համարյա քնած էի, տեսնեմ՝ մեկը ճանկռում է պատուհանս և ձայն տալիս: Ես մոտեցա պատուհանին, բացեցի և տեսա իմ ծանոթին, որ Լուսնի վրա էր ապրում: Նրա անունը Ջորջ էր: 
-Բարեկա՛մս, պիտի օգնես,-ասաց նա:
-Ես սիրով կօգնեմ, -ասացի ես:-Բայց հիմա նստիր, հանգստացիր, հոգնած կլինես, երկար ճանապարհ ես անցել: Թեյ ուզո՞ւմ ես:
-Հաճույքով կխմեմ,-պատասխանեց նա: 
Գնացի խոհանոց, կատվին ասացի՝ կորի: Հետո՝ տեղնուտեղը ներողություն խնդրեցի.
-Ներիր ինձ, փիսո ջան, ես ընկերոջս եմ հյուրասիրում, նա թեյ է ուզում, իսկ դու փռվել ես ճամփին: 
_Հենց հիմա կգնամ,- մլավեց իմ կատուն: Տես, է՛, չէի էլ մտածում, որ այս պահին թեյ կխմենք, ջա՜ն : Ես երեք բաժակ թեյ դրեցի՝ մեկը՝ Ջորջին, մեկը՝ կատվիս, մեկը՝ ինձ: 
-Դե հիմա պատմի՛ր, տեսնեմ՝ ինչ է եղել,-ասացի Ջորջին:
-Մկները,-պատասխանեց նա:-Լուսնի վրա այնքան մուկ է լցվել, որ ոչ ոք չի ուզում այնտեղ ապրել, ես էլ չեմ կարողանում ամուսնանալ: Կանայք ամենից շատ մկներից են վախենում: Խորհուրդ տուր՝ ինչ անեմ: 
Բացի այդ՝ մկները Լուսինն ուտում են, այն անընդհատ փոքրանում է, մնում է մի բարակ մահիկ: Էս մկները դա էլ են ուտում:   Ստիպված նոր Լուսին եմ պատրաստում: Եվ այսպես՝ քսանութ օրը մեկ: 
Երեխաներ, իսկ գիտե՞ք Լուսինն ինչ է:
Իսկ Լուսինը թարմ պանիրի գլխիկ է:
Իսկ սոված մկները հեշտ ու հանգիստ
 Իրենց փորն են կշտացնում:
-Հա՜, վատ է, շատ վատ է:
Ես ինչ անեմ ձեզ համար: 
Մեկ էլ ես ու կատուս իրար նայեցինք: 
_Մյաու-մյաու,-ասաց կատուս:
-Հրաշալի է,-ասացի ես,-շատ հրաշալի:
Կատուն Ջորջի հետ Լուսին գնաց և վախեցրեց բոլոր մկներին: 
Հիմա նա տանն է, իմ խոհանոցում մուշ-մուշ քնած է: Ջորջը վերջապես ամուսնացել է:

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ընթերցարան. Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Դոնալդ Բիսեթ « Մկները Լուսնի վրա »»

  1. Alisa Ayvazyan:

    Ես ձեզ շատ եմ սիրում իմ ընկերներ և Ընկեր Հռիփսիմե:Ես ձեզ շատ եմ
    կարոտել ինչ անեմ շատ եմ սիրում:

  2. Մուսայելյան Վահե:

    Ինձ այս պատմությունը շատ-շատ դուր եկավ:

  3. Հրաչյա:

    Ինձ շատ դուր եկավ այս հեքիաթը,որ մկները լուսնի վրա են:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s