Ուսումնական նախագիծ. «Զատիկ»

DSCN0059Նպատակը — Սովորողներին ծանոթացնել Զատկան ծեսին  ՝   որպես  ազգային  և քրիստոնեական   ծես ,   Զատկի     խորհուրդներին /ածիկ, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու ,ձուկ, չամչով     փլավ ,զատկածառ /, զատկական ավանդույթներին ու սովորույթներին ։

Խնդիրներ

  • Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների ամրապնդում
  • Տրամաբանական մտածողության զարգացում
  • համագործակցային հարաբերությունների զարգացում

 

Զատկից 25-30 օր առաջ զատկական օրացույց ենք պատրաստում ՝ զատիկին մնաց — օր ։ Ամեն օրվա համար զատիկ ,ճուտիկ , ձվիկ , ծաղիկ կամ համապատասխան այլ կերպար ենք փակցնում ։ Ստացված օրացույցից օրեկան մի կերպար հանելով հաշվում ենք ,թե Զատկին քանի օր մնաց ։

Պատրաստում ենք Ակլատիզ ։ Ամեն շաբաթ Ակլատիզի գլխից մի փետուր ենք հանում ՝ հաշվելով , թե Զատկին քանի շաբաթ  մնաց ։

Ածիկ -Զատիկից 20-25 օր առաջ ցորենով ,գարիով և այլ հատիկներով հետաքրիր և անսովոր ածիկ-մարուկներ , ածիկ — բացիկներ , ածիկ — նվերներ ենք պատրաստում ։ Զատկածառ — Տոնից 15 -20 օր առաջ ծառի էտած ճյուղը զարդարում ենք ներկած ձվիկներով , զատկական խաղալիքներով,ճուտիկներով,գունավոր լենտերով ։

Մայրենի -Ծեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում երեխաները սովորում են  զատկական ասիկներ,հանելուկներ, խաղիկներ, առածներ, ասացվածքներ: Հորինում են հեքիաթներ, պատմություններ, խաղեր, հանելուկներ, ասույթներ, բանաստեղծություններ ։ Զատիկ , ձու , Ակլատիզ ․․․ և այլ զատկական բառերով նոր բառեր ենք կազմում , այդ բառերով հետաքրքիր պատմություններ ,հեքիաթներ են հորինում ։ Տատիկ — պապիկներից հարցազրույց ենք վերցնում «Զատկական պատմություններ»խորագրով ։

Մեդիատեխնոլոգիա — Հորինած պատմությունները մուտքագրում են , էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում ։ Նկարում են իրենց հորինած պատմությունները paint ծրագրով։Համացանցից ՝ google  որոնողական համակարգի օգնությամբ , Զատկական ծեսի մասին հետաքրքիր նյութեր են հավաքում ,կարդում են ,դասարանում պատմում են ընկերներին ։

Մաթեմատիկա — Զատկական խնդիրներ են հորինում և լուծում ։

Ես և շրջակա -Ձվի , զատիկի , ցորենի , հատիկների ,չամիչի ,սոխի ․․․․ մասին հետաքրքիր տեղեկություններ ենք հավաքում ,բնագիտական փորձեր ենք կատարում ։ Տեխնոլոգիա — Ներկում ենք ձվիկները , թելերով , ուլունքներով զարդարում ,զատկածառ ,Ակլատիզ ,Ուտիս տատ ենք պատրաստում ։

 

Advertisements

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ուսումնական նախագիծ. «Զատիկ», Ուսումնական նախագծեր, Զատիկ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s