Զանգերի պատմությունը

Պայթեց մի անգամ ահավոր մի պատերազմ, կենաց ու մահու կռիվ: Երկու կողմից էլ անթիվ-անհամար զինվորներ ընկան:

Մենք կանգնած էինք այս կողմում, թշնամիները՝ հակառակ: Օր ու գիշեր մենք կրակում էինք մեկմեկու վրա, իսկ պատերազմը շարունակվում ու շարունակվում էր: Եկավ այնպիսի մի պահ, երբ մենք մնացինք առանց թնդանոթի բրոնզի ու սվինների:
Մեր գլխավոր հրամանատար գնդապետ Բոմբատո Պալբաստո Վդրեբեզկի-ի-Բաստան հրամայեց հանել զանգակատան բոլոր զանգերը, հալեցնել դրանք և ձուլել հսկայական մի թնդանոթ՝ այնքան մեծ, որ հնարավոր լինի մի կրակոցով շահել պատերազմը:

Հարյուր հազար վերամբարձ կռունկներ բարձրացրին այդ թնդանոթը, ութսունյոթ երկաթուղային կազմեր տեղափոխեցին այն դեպի ճակատ: Գնդապետը ուրախությունից ձեռքերն իրար շփեց ու ասաց.

-Ահա նայեք, բավական է իմ թնդանոթը կրակի, և թշնամին վախից լուսին կթռչի:
Վերջապես եկավ այդքան սպասված պահը: Թնդանոթը ուղղեցին թշնամու կողմը, իսկ մենք բոլորս բամբակով փակեցինք մեր ականջները:

Չէ՞ որ դժոխային դղրդյունից կարող էին պայթել և՛ականջների թմբկաթաղանթները, և՛ եվստախյան խողովակները:

Գնդապետ Բոմբաստո Պալբաստո Վդրեբեզկի-ի-Բաստան հրամայեց.

-Կրա՛կ:
Հրետանավորը սեղմեց կրակող սարքը ու հանկարծ.

«Դին-դան–դոն»:

Ամբողջ ճակատով մեկ թնդաց, զրնգաց ու շաչեց զանգերի չտեսնված ղողանջը:

Այստեղ մենք բացեցինք ականջներրը, համակ ուշադրությամբ հետևեցինք:

Ամպրոպի նման որոտաց թնդանոթը.

«Դին- դան-դոն»:

Սարերից ու ձորերից հարյուր հազարավոր ձայներով լսվում էր զանգերի ղողանջի արձագանքը.

«Դին- դին- դան-դան-դոն-դոն-դոն»:

Գնդապետ Բոմբաստո Պալբաստո Վդրեբեզկի-ի-Բաստան երկրորդ անգամ գոռաց.

-Կրա՛կ-կրա՛կ, սատանան տանի:

Հրետանավորը նորից սեղմեց կրակող սարքը:

Եվ կրկին խրամատից խրամատ սահեց ու լող տվեց տոնական ղողանջը: Կարծես ոչ թե թնդանոթ էր որոտում, այլ զրնգում-երգում էին աշխարհի բոլոր զանգերը:
Այստեղ գնդապետը բարկությունից սկսեց պոկել մազերը: Պոկեց, պոկեց, մինչև որ գլխի վրա միայն մի մազ մնաց:

Հետո ամեն ինչ դադարեց, ու տիրեց լռություն: Եվ ահա մյուս կողմից՝ մեր թշնամիների խրամատներից՝ որպես կանչող կոչ, հանկարծ որոտաց խլացնող և ուրախ մի ղողանջ.

«Դին-դան-դոն»:

Պետք է ասել, որ թշնամիների գլխավոր հրամանատար օբեր- բեյ- վսեխմեյստեր ֆոն Բոմբախ Պալբախ Ռազդրոբի-վաս-վ-պրախը (ձեզ փշրող-մոխրացնողը) նույնպես մտածել էր ձուլել իր երկրի բոլոր զանգերը և դարձնել մի մեծ թնդանոթ:
Եվ սկսվեց.

«Դին-դան» որոտում էր մեր թնդանոթը:

«Դոն»- արձագանքում է թշնամունը:

Զինվորները դուրս թռան խրամատներից և վազեցին իրար ընդառաջ:
Վազում էին և պարում:

-Խաղաղություն, խաղաղություն,- գոռում էին նրանք:
-Զանգերը, լսո՞ւմ եք, զանգերը, տոն է, ղողանջում են զանգերը- դա նշան է, խաղաղություն:

Գնդապետը և օբեր- բեյ- վսեխմեյստերը վազեցին դեպի իրենց մեքենաները և պուկ փախան:

Շատ հեռացան, հեռո՜ւ, հեռո՜ւ, իսկ զանգերի ղողանջը լսվում ու լսվում էր: Պարզ է, որ ամբողջ աշխարհում՝ ծովում, թե ցամաքում, չկա մի անկյուն, որտեղ չհասան այդ զանգերի ղողանջները:

Реклама

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ընթերցարան. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s