«Գնդիկ-բոքոնիկ» ռուսական ժողովրդական հեքիաթ

Լինում են, չեն լինում մի պառավ ու մի ծերուկ են լինում: Մի օր ծերուկը պառավին խնդրում է.

-Պառա´վ ջան, մի գնդիկ-բոքոնիկ թխիր:

-Ինչո՞վ թխեմ, ալյուր չունենք:

-Է˜, պառավ ջան, տաշտակը քերիր, մեջն ավլիր, կարող է մի բան դուրս գա:

Պառավը վերցնում է սագի թևիկը, տաշտակը քերում-քերքերում, մեջը ավլում, հավաքում է մի բուռ ալյուր:

Թխում է պառավը մի գնդիկ-բոքոնիկ, դնում պատուհանի գոգին, որ սառի:

Գնդիկ-բոքոնիկը մնում է մնում ու հանկարծ լուսամուտից գլորվում նստարանին, նստարանից` հատակին, հատակի վրայով` դեպի դուռը, շեմքից ցատկում է նախասենյակ, նախասենյակից` գլորվում բակ, այնտեղից դուրս է թռչում ու գլորվում ճանապարհով:

Գլորվում է գնդիկ-բոքոնիկը ճանապարհով, դեմ է դուրս գալիս մի նապաստակ:

-Գնդի´կ-բոքոնիկ, Գնդի´կ-բոքոնի, ես քեզ կուտեմ:

-Մի´ կեր ինձ, շլդիկ նապաստակ, ես քեզ համար մի երգ կասեմ,- ու երգում է.

«Գնդիկ-բոքոնիկն եմ ես, տաշտակից քերված, կողքերից ալված, հում սերով հունցած, յուղով գնդված, լուսամուտին սառած: Ես տատիկից փախել եմ, ես պապիկից փախել եմ, քեզանից փախչելն ի˜նչ է որ…»:

Ու գնում է իր ճամփան գնդիկ-բոքոնիկը, կորչում նապաստակի աչքից:

Գլորվում է գնդիկ-բոքոնիկը, գլորվում, մեկ էլ դեմն է դուրս գալիս գայլը:

-Գնդի´կ-բոքոնիկ, Գնդի´կ-բոքոնի, ես քեզ պիտի ուտեմ:

-Մի´ կեր ինձ, գորշ գայլուկ, ես քեզ համար մի երգ կասեմ.

«Գնդիկ-բոքոնիկն եմ ես, տաշտակից քերված, կողքերից ալված, հում սերով հունցած, յուղով գնդված, լուսամուտին սառած: Ես տատիկից փախել եմ, ես պապիկից փախել եմ, նապաստակից փախել եմ, քեզանից փախչելն ի˜նչ է որ…»:

Ու գնում է իր ճամփան գնդիկ-բոքոնիկը, կորչում գորշ գայլի աչքից:

Գլորվում է գնդիկ-բոքոնիկը, գլորվում, մեկ էլ դեմն է դուրս գալիս արջը:

-Գնդի´կ-բոքոնիկ, Գնդի´կ-բոքոնի, ես քեզ պիտի ուտեմ:

-Մի´ կեր ինձ, ծուռթաթ արջ, ես քեզ համար մի երգ կասեմ.

«Գնդիկ-բոքոնիկն եմ ես, տաշտակից քերված, կողքերից ալված, հում սերով հունցած, յուղով գնդված, լուսամուտին սառած: Ես տատիկից փախել եմ, ես պապիկից փախել եմ, նապաստակից փախել եմ, ես գորշ գայլից փախել եմ, քեզանից փախչելն ի˜նչ է որ…»:

Ու գնում է իր ճամփան գնդիկ-բոքոնիկը, կորչում արջի աչքից:

Գլորվում է գնդիկ-բոքոնիկը, գլորվում, մեկ էլ դեմն է դուրս գալիս աղվեսը:

-Բարև, գնդի´կ-բոքոնիկ, էս ի˜նչ լավիկն ես:

Իսկ գնդիկ-բոքոնիկը երգում է.«Գնդիկ-բոքոնիկն եմ ես, տաշտակից քերված, կողքերից ալված, հում սերով հունցած, յուղով գնդված, լուսամուտին սառած: Ես տատիկից փախել եմ, ես պապիկից փախել եմ, նապաստակից փախել եմ, գորշ գայլից փախել եմ, ծուռթաթ արջից փախել եմ, քեզանից փախչելն ի˜նչ է որ…»:

-Էդ ինչ լա˜վ երգ է,-ասում է աղվեսը:-Ափսոս`ես պառավել եմ, լավ չեմ լսում: Նստի´ր, խնդրում եմ, քթիս ու մեկ էլ երգիր, մի˜ քիչ բարձր:

Գնդիկ-բոքոնիկը  թռչում է աղվեսի քթին ու երգում նույն երգը:

-Շնորհակալ եմ, գնդիկ-բոքոնիկ, շատ լավ երգ է: Ես մեկ էլ կուզեի լսել: Նստի´ր, խնդրում եմ, լեզվիս ու երգիր վերջին անգամ,-ասում է աղվեսն ու հանում լեզուն:

Գնդիկ-բոքոնիկը հիմարի նման թռչում է աղվեսի լեզվին, իսկ աղվեսը` հափ ու կուլ է տալիս խեղճ գնդիկ-բոքոնիկին: ու երգում նույն երգը:

Advertisements

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ընթերցարան. Добавьте в закладки постоянную ссылку.

6 комментариев на ««Գնդիկ-բոքոնիկ» ռուսական ժողովրդական հեքիաթ»

  1. Վահե Մուսայելյան:

    Այ գնդիկ բոքոնիկ ախր դու մեխք ես փախի,որ քեզ չուտեն:

  2. Վահե Մուսայելյան:

    Այ գնդլիկ բոքոնիկ , դու մեղք ես : Փախի՜ր-փախի՜ր,որ չուտեն քեզ հիմա:

  3. ՄԱՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ:

    Ա՜յ գնդլիկ բոքոնիկ , ախր ինչո՞ւ փախար,որ հիմա քեզ կերան:

  4. Վահե Մուսայելյան:

    Ախ դու չարաճճի գդլիկ բոքոնիկ , հիմա կասեմ,որ քեզ բռնեն և ուտեն:

  5. Վահե Մուսայելյան:

    Արի գնդլիկ բոքոնիկ , քեզ լավ-լավ տեղ ցույց կտամ:

  6. Անրի Ներսիսյան:

    Աղվեսը կուլ տվեց Գնդլիկ-բոքոնիկին ՝ կարծելով թե համով պիցցա է ուտում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s