Հ . Թումանյան «Մուկիկի մահը »

Это слайд-шоу требует JavaScript.

Ծիտիկն ու Մուկիկն ախպերացան։

Գետի ափին բուն շինեցին, մտան մեջը։

Մի օր Ծիտը գնաց քուջուջ անելու, Ետ եկավ տեսավ

Մուկիկը մեռել է։ Ծնկանը զարկեց.

– Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ…

Օխտը ճամփի մեջտեղ նստեց, հողը փորեց, տվավ գլխին.

– Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ…

Ձենի վրա Լորիկն եկավ.

– Ծիտիկ – միտիկ, չալփետուրիկ,

Հողն ինչո՞ւ ես տալի գլխիդ։

– Թաո՜ւ, թաո՜ւ, – ասավ Ծիտը, –

Ես որ չտամ, ո՞վ տա հապա.

Մուկիկի պես ախպեր մեռավ,

Աշխարքն էսպես մնաց անտեր,

Ես որ հողը տամ իմ գլխին,

Մե՞ծ բան է…

Ափսո՛ս, ափսո՛ս, – ասավ Լորը, –

Մուկիկի պես մարդը մեռավ, –

Ասավ, իրեն էնքան զարկեց,

Թևը կոտրեց, կախ արավ։

Ծառը ասավ.

– Լորիկ քուրիկ, ճըտճըտուրիկ,

Ինչո՞ւ ես մի թևըդ կոտրել։

– Բա ի՞նչ անեմ, որ չըկոտրեմ։

Մուկիկի պես մարդը մեռավ,

Աշխարքն Էսպես մընաց անտեր.

Ծիտը գլխին հող Է տալի,

Ես որ իմ մի թեը կոտրեմ՝

Մե՞ծ բան Է…

– Ա՛խ – վա՛խ, ա՛խ – վա՛խ, – կանչեց ծառը.

Մուկիկի պես մարդը մեռնի՞…

Գընաց եկավ, գընաց եկավ,

Իր ճյուղերը զարկեց իրար,

Ջարդեց, մընաց ճըղնակոտոր։

Քարերն ասին.

– Ծառիկ – մառիկ, կանաչ թառիկ,

Ճյուղերդ ինչո՞ւ վեր թափեցիր։

– Վա՛հ, ձեր տունը աստված շինի,

Մուկիկի պես մարդը մեռավ,

Աշխարքն Էսպես մնաց անտեր.

Ծիտիկն Էնտեղ հողը գըլխին,

Լորը իրեն թևը կոտրած,

Ի մ ճյուղերը ես որ թափեմ՝

Մե՞ծ բան Է…

Հազար ափսո՛ս, – քարերն ասին.

Մուկիկի պես մարդը մեռավ,

Ու գոռալեն, գըռգըռալեն

Գըլորվեցին սարերն ի վար,

Թափվեցին ցած՝ ջըրերի մեջ։

Զըրերն ասին.

– Ի՞նչ պատահեց, ա՛յ գիժ քարեր,

Չէ՞ դուք ձեր տեղն անժաժ Էիք,

Ի՞նչ եք էդպես ցած գըլորվում։

էլ ի՞նչ անժաժ, բա չե՞ք ասիլ,

Մուկիկի պես մարդը մեռավ,

Աշխարքն էսպես մը նաց անտեր.

Ծիտիկն էնտեղ հողը գըլխին,

Լորիկն իրեն թևը կոտրած,

Ծառը մընաց ճըղնակոտոր,

Մենք մեր տեղից որ գըլորվենք՝

Մե՞ծ բան է…

– Վաշ – վի՜շ, վա՛շ – վի՜շ, ի՞նչ իմացանք,

Մուկիկի պես մարդն էլ մեռնի՞…

Ջըրերն ասին, խաոնվեցին,

Ու գնացին պըղտոր – մըղտոր։

Էն կողմերից տըմտըմրալով

Պառավն եկավ։ Էս որ տեսավ.

– Ա՛յ գըլգըլան ջըրեր, – ասավ,

Դուք պարզ Էիք միշտ ու մարմանդ,

Ինչո՞ւ Էսօր պըղտորվեցիք։

– Վա՜յ քու տունը քանդվի, պառա՛վ,

Բա չե՞ս լըսել՝ ինչ Է եղել.

Մուկիկի պես մարդը մեռավ,

Աշխարքն Էսպես մընաց անտեր,

Ծիտը Էնտեղ հողը գըլխին,

Լորը իրեն թևը կոտրած,

Ծաոը եղավ ճըղնակոտոր,

Քարերը ցած գըլտոր – մըլտոր,

Մենք պղտորվենք՝ մե՞ծ բան Է…

– Հողն իմ գլխին, – պառավն ասավ,

Մուկիկի պես մարդը մեռնի՞…

Զարկեց իրեն ու ծըվատեց,

Երեսն արավ արյունլըվիկ,

Մազաքձուձ՝ գյուղը վազեց։

Գյուղում ասին.

– Պառավ տատիկ, ի՞նչ պատահեց,

Ինչո՞ւ երեսդ արյունլըվիկ։

– Վա՛յ, քոռանամ, մի՛ խոսեցնեք։

Մուկիկի պես մարդը մեռավ,

Աշխարքն էսպես մընաց անտեր.

Ծիտը Էնտեղ հողը գըլխին,

Լորը իրեն թևը կոտրած,

Ծառը եղած ճըղնակոտոր,

Քարերը ցած գըլտոր – մըլտոր,

Ես իմ երեսն արյունոտեմ՝

Մե՞ծ բան է…

– Ափսո՛ս, ափսո՛ս, հազար ափսոս,

Որ էն տեսակ մարդը մեռավ…

Ափսոսացին էն գյուղացիք,

Սև կապեցի՛ն, սուգ նստեցին.

– Վա՜յ, ո՞վ ասավ, ո՞վ ասավ…

– Հողագըլուխ Ծիտիկն ասավ,

Թևը կոտրած Լորիկն ասավ,

Ճըղնակոտոր Ծառիկն ասավ,

Գըլտոր – մըլտոր Քարիկն ասավ,

Պըղտոո – մըղտոր Ջըրիկն ասավ,

Մազաքձուձ Պառվիկն ասավ,

Մեր Մուկիկը մեռել է՜…

էլ ո՞վ մընաց էս աշխարքում,

էլ ի՞նչ ապրենք էս աշխարքում…։

էսպես ասին

Ու միասին

Լացով, կոծով,

ճիչ – գոռոցով

Հավաքվեցին ու գընացին,

Քարիցն ընկան կոտորվեցին։

Advertisements

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ընթերցարան. Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Հ . Թումանյան «Մուկիկի մահը »»

  1. MANE ABGARYAN:

    Քցվելու իմմմաստըըըը

  2. ՄԱՆԵ ԱԲԳԱՌՅԱՆ:

    Այ մուկիկ մեռնելու իիիիիիիիիիիիմմմմմմմմմմմմմաաաաաաաաաաաասսսսսսստտտտտտտտտտտըըըըըըըըըըըը

  3. Մուկիկ ինչ՞ու դու մեռար:Ախր դու մեր հետ ապրում էիր:

  4. Հրանտ Աբրահամյան:

    Վայ աչքերս քոռանա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s