Հ ․ Թումանյան «Երկինքը փուլ է գալիս»

Это слайд-шоу требует JavaScript.

Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ: Էս Ճստիկ- ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցած դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ- Մարիկին:
— Վա ˚յ, Հավիկ- Մարիկ,-կանչում է հետվից,- երկինքը փուլ է գալիս:
— Ա’յ, Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար,-հարցնում է Հավիկ- Մարիկը:
— Օ˚, ես իմ աչքովը տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
— Դե, արի փախչենք,-ասում է Հավիկ- Մարիկը: Վազում են, վազում, հասնում են Բադիկ- Տատիկին:
— Վա ˚յ, Բադիկ- Տատիկ,-կանչում է Հավիկ- Մարիկը,- երկինքը փուլ է գալիս:
— Ա’յ, Հավիկ- Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Ճստիկ- ճուտիկն է ասում:
— Ա’յ, Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Օ ˚, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
— Դե, եկեք փախչենք,-ասում է Բադիկ-Տատիկը: Վազում են, վազում, հասնում են Սագիկ-Խաթունին:
— Վա ˚յ, Սագիկ-Խաթուն,-կանչում է Բադիկ-Տատիկը,- երկինքը փուլ է գալիս:
— Ա’յ, Բադիկ-Տատիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Հավիկ-Մարիկն է ասում:
— Ա’յ, Հավիկ-Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Ճստիկ- ճուտիկն է ասում:
— Ա’յ, Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Օ ˚, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
— Դե, եկեք փախչենք,-ասում է Սագիկ- Խաթունը: Վազում են, վազում, հասնում են Հնդու- Թնդուին:
— Վա ˚յ, Հնդու- Թնդու,-կանչում է Սագիկ- Խաթունը,- երինքը փուլ է գալիս:
— Ա’յ, Սագիկ- Խաթուն, էդ որտեղի˚ց իմացար,-հարցնում է Հնդու- Թնդուն:
— Բադիկ-Տատիկն է ասում:
— Ա’յ, Բադիկ- Տատիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Հավիկ- Մարիկն է ասում:
— Ա’յ, Հավիկ- Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Ճստիկ- Ճուտիկն է ասում:
— Ա’յ, Ճստիկ –Ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Օ˚, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ: – Դե, եկեք փախչենք,-ասում է Հնդու- Թնդուն: Վազում են, վազում, հասնում են Աղա- Աղվեսին:
— Աղա- Աղվես, Աղա- Աղվես,-կանչում է Հնդու- Թնդուն, երկինքը փուլ է գալիս:
— Ա’յ, Հնդու- Թնդու, էդ որտեղի˚ց իմացար,-հարցնում է Աղա- Աղվեսը:
— Սագիկ- Խաթունն է ասում:
— Ա’յ, Սագիկ- Խաթուն, էդ որտեղի˚ց իմացար:
— Բադիկ –Տատիկն է ասում:
— Ա’յ, Բադիկ- Տատիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Հավիկ- Մարիկն է ասում:
— Ա’յ, Հավիկ- Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Ճստիկ- Ճուտիկն է ասում:
— Ա’յ, Ճստիկ- Ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար:
— Օ˚, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտոր էլ դեռ պոչիս ընկավ: – Էդ ի˚նչ եք ասում,-ասում է Աղա- Աղվեսը, – եկեք ձեզ տանեմ իմ տուն, որ երկինքը ձեր գլխին փուլ չգա: Ճստիկ- Ճուտիկը, Հավիկ- Մարիկը, Բադիկ- Տատիկը, Սագիկ- Խաթունը, Հնդու- Թնդուն բոլորը միասին ընկնում են Աղա – Աղվեսի ետևից և մտնում են նրա որջը: Մտնում են նրա որջն ու էն մտնելն էր, որ մինչև էսօր էլ դեռ չեն դուրս եկել:

Реклама

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Ընթերցարան. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Հ ․ Թումանյան «Երկինքը փուլ է գալիս»»

  1. Հրաչ Բրուտյան:

    Մանե Աբգարյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s