Ամանորյա նախագծի և 2013 տարվա ամփոփում կամ պարզապես Դիջիպատում

1520785_675854825798022_286384569_n

Մի քանի ժամից բարի ճանապարհ կասենք և այս տարուն , կբացենք բոլոր դռները և անհամբերությամբ կսպասենք , թե երբ է ներս մտնելու նոր տարին ՝ իր հետ բերելով նոր հույսեր , սպասումներ ու երազանքներ ։ Անցնող տարին շատ հուզական էր և լի էր անակնկալներով ։ Ինձ համար բեկումնային տարի էր 2013 թվականը ։ Ամենակարևոր ձեռքբերումն ինձ համար անցնող տարում  դա  իմ նկատմամբ վստահությունն էր , որը օգնեց ինձ դժվարին պահերին ուժեղ լինել և հաղթահարել ամեն մի խոըչնդոտ ։ Ամենակարևոր բանը կյանքում  մարդուն գոնե մեկ անգամ ինքնադրևորվելու հնարավորություն տալն է ։ Շնորհակալ եմ ճակատագրից ՝ ինձ նման հնարավորություն տրվեց ։

Հաջորդ ձեռքբերումը՝ 19 փոքրիկ , բայց շա՜տ նրբանկատ և ուշադիր մարդուկների ներկայությունն էր իմ կյանքում ։ Զարմանալի բան է ՝ ի պաշտոնե ուսուցիչը ես եմ , բայց իրականում այնքա՜ն բան եմ սովորում այս անմիջական , անկեղծ մարդուկներից ։ Ոչ մի բանի հետ չես փոխի այն սերն ու ջերմությունը , որը տալիս են նրանք այդքան անշահախնդիր և շռայլորեն ։

2013-ի ձեռքբերումներից են նաև այն երկար ու ձիգ ճամփաները , դրական հույզերն ու ապրումները , որ կիսել եմ իմ « Սեբաստացի» ընկերների հետ ։ Թոփիկյանական լույս , ջերմություն , նոր  ՝ ավելի լուսավոր աշխարհայացք , ինքդ քո մեջ լուսավոր մի բան փնտրելու և ամեն րոպե աղոթքով ապրելու հնարավորություն ։ Էլ ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար ։

Հաջորդ ձեռքբերումը անընդհատ սովորելու , զարգանալու , իմացածդ ուրիշներին փոխանցելու հնարավորությունն էր ։ Ո՞վ կմտածեր , որ ես Դիջիթեքի մրցանակակիր կդառնամ կամ կիմանամ այն ամենն ինչ գիտեմ ։ Զարմանալի բան է ժամանակը ․․․

Անընդհատ նոր նախագծեր , նոր մտքեր , նոր ընկերներ ու բարեկամներ , նոր մոտեցումներ,  ստեղծագործելու , սովորելու , զարգանալու , մտքերդ ու տեսակետներդ այլոց հետ կիսելու ,քննարկելու , քննադատվելու հնարավորություն ։ Ավելի կենդանի , ավելի սիրված , ավելի ինքնավստահ ու ավելի ուսումնատենչ երբեք չեմ եղել ։ Գալիք տարուն դիմավորում եմ սիրով ․ Մնաս բարո՜վ  , 2013 թվական ։ Խոտանում եմ  զինվել ավելի մեծ համբերությամբ , ավելի մեծ պատասխանատվությամբ ,սիրով  ու աշխատասիրությամբ։

Առջևում նոր կյանք է ,նոր բարձունքներ ,նոր ծրագրեր , նոր սեր ու երազանքներ ։

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Հաշվետվություններ, Ամանոր, Դիջիթեք. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Ամանորյա նախագծի և 2013 տարվա ամփոփում կամ պարզապես Դիջիպատում»

  1. Վահե Մուսայելյան:

    Կար չկար մի արծիվ կար:Աստված ասեց ով վոր շուտ գա նա կկարգեմ թագավոր:Արծիվը թռչեց թռչեց և ասաց իջնեմ միքիչ հանգստանամ ելի կշարնակեմ ճանապարհը:Արծիվը շուտ
    եկավ աստվածի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s