Նոր համագործակցության սկիզբ

2zxDk-aI3Z-1Մենք ՝ Դպրոց -պարտեզի 2․1 դասարանի սովորողներս , հայտնի ենք մեր դասարանային բլոգով ։ Մենք սիրում ենք ճամփորդել , հետազոտել , ուսումնասիրել,քննարկել,բանավիճել։ Մենք սիրում ենք սովորել և մեր սովորածը տարածել ՝ սովորեցնելով բոլոր բոլորին ։ Մենք նաև շա՜տ ընկերասեր ենք ։ Ընկերներ ունենք ամենուր ՝ էլ Աշտարակում, էլ  Նախակրթարանում ։ Նրանց հետ ուսումնական նախագծեր ենք իրականացնում ։ Միասին ճամփորդում ենք , իրար հյուր գնում ,սովորում և իրար սովորեցնում ։ Այս անգամ էլ որոշեցինք ավանդույթը շարունակել և քանի որ Ձմեռային ճամբարի ընթացքում Ամանորյա վրացական նախագիծ ենք սկսել , փորձեցինք կապեր հաստատել մեր ավագ ընկերների ՝ Ավագ դպրոց-վարժարանի Վրացախոսների ակումբի և նրա հմայիչ ու շա՜տ բարի տիկին Ռինայի հետ ։ Վրացախոսների ակումբն էլ մեզ նման  բլոգ ունի , որտեղ  շա՜տ հետաքրքիր նյութեր , թարգմանություններ կան ։ Մեր ավագ ընկերները խոստացել են մեզ վրացերեն բառեր ,երգեր սովորեցնել , միասին որոշել ենք ճամփորդության գնալ և էլի շատ ու շատ նախագծեր ունենք , որոնց մասին կպատմենք անպայման , երբ վերջիններս սկսենք իրագործել ։ Մեր սիրելի ավագ ընկերներին սիրով սպասում ենք  չորեքշաբթի օրը մեր ՝ 2․1 դասարանում , առաջին վարպետության դասն է լինելու ։ Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել ։ Մեր համագործակցությունը սկսված է , վստահ ենք ՝ այն շատ արդյունավետ ու հետաքրքիր է լինելու ։

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике «Ամանորը Վրատանում ուսումնական նախագիծ», Ուսումնական նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s