Առաջադրանք

  • KEXTOT EUXԿարդա՛ հեքիաթը ։
  • Կարդացի՞ր , ապրե՛ս ։Հիմա paint ծրագրով փորձիր նկարել հեքիաթը և  էլեկտրոնային փոստով ուղարկի՛ր h.araqelyan@mskh.am հասցեին։
  • Փոքրիկ պատմություն հորինի՛ր «Բարկացած կացնի արկածները»վերնագրով։Պատմությունը մուտքագրի՛ր այս առաջադրանքի

    Добавить комментарий բաժնում ։ 

Հովհաննես Թումանյան

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ՝ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր, ասավ, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

— Կացինն ի՞նչ բան է,— հարցրին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար.

— Տո՛, եկե ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ։ Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան։

Կացինը առան, որ հերթով կոտրեին իրենց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։ Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։ Գոռացին.

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։

Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն:

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վագեցին տիրոջ ետևից թե՝ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»։

Advertisements

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Առաջադրանքներ. Добавьте в закладки постоянную ссылку.

10 комментариев на «Առաջադրանք»

  1. Բարկացած կացնի արկածները
    Կացնի արկածները շատ լավն էին:
    Նրա գլխին շատ փորձանքներ եկան:
    Կացինին գցեցին կրակի մեջ, որ վառվի:
    Հայկ Աբրահամյան

  2. Գյուղացիները կացնին վառեցին:
    Կացին ախպոր վրա փորձանքներ ընկավ:
    Մտածում էին կացինը բանտը գցեին:
    Կացինը տանուտիրոջ ոտքը կտրեց:
    Հրանտ Աբրահամյան

  3. Տղաներ ջան,փորձեք նոր պատմություն հորինել, «Բարկացած կացնի » նոր արկածներից պատմեք,լա՞վ։

  4. Ասյա:

    Մի ծերուկ, մի շատ փոքրիկ կացին ուներ:Նա այդ կացինը չէր օգտագործում ,պահել էր ցախանոցում:Մի օր նա ծերությունից շատ թուլացավ:Արդեն ցուրտ էր:Նա պետք է վառարանը վառեր, բայց ուժ չուներ փայտ կոտրելու:Կացինը կախարդական էր, բայց պապը չգիտեր:Կացինը վեր թռավ ցախանոցից և մինչև լուսաբաց ամբողջ ցախը կոտրեց:Առավոտյան պապը արթնացավ ու զարմացավ , որ կացինը այդքան փոքրիկ և այդքան շատ փայտ էր կոտրել:

  5. Մայրիկներին խնդրում եմ,չմիջամտել։Թույլ տվեք սովորողն ինքնուրույն աշխատի,թեկուզ սխալներով,բայց ինքնուրույն ։Փոքրիկ՝ երկուսից երեք նախադասությունից կազմված պատմությունը , սովորողի ստեղծագործական երևակայության զարգացմանն է խթանում ։ Մուտքագրելիս աշխատում են մատիկների մկանները ,որը մոտորիկայի զարգացման համար
    կարևորագույն աշխատանք է։Բացի այդ ,մուտքագրելը հմտություն է դառնում ։ Paint ծրագրով աշխատելիս սովորողը ոչ միայն ծրագիրն է յուրացնում,այլ նաև գույները համադրելու կարողություն է ձեռք բերում,աստիճանաբար կոկիկ աշխատել է սովորում,օրեցօր ավելի ու ավելի հմուտ է նկարում ։ Զարգանում է ճաշակը,երևակայությունը,միտքը ։ Սովորողին «օգնելով »՝ դուք նրան զրկում եք ինքնուրույնությունից և խանգարում եք նրա ներդաշնակ զարգացմանը ։

  6. ՄԱՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ:

    Մի բարկացած կացին կար;նա ամեն ինչ անում էր;որ նրանից վախեին;փախնեին:Ու ոչ միայն մարդիկ;;այլև արջերը;վագրերը;շնաձկները;գայլերը:Ու ուժերը հավաքեց անտառ գնաց;;բայց արջ տեսավ փախավ;

  7. Վահե Մուսայելյան:

    Բարկացած կացնի արկածները
    Կար չկար մի մարդ կար:Նա ուզում էր գնալ մի գյուղ գործ անելու:Նա ճանապարհին ուզում էր նստել քարին հաց ուտելու:Բարկացած կացինը տեսավ որ լճի ափին մի բադ կար և ուզում էր նրան սպանել:Նա տիրոջ մոտից փախավ և ընկավ բադի հետևից:

  8. monika:

    Կար չկար մի կացին կար որը հայտնվել էր ռեջեռների ձեռքում և պետք է փրկ էր աշխարհը:

  9. monika:

    Ձմրանը արտնացավ ձնծաղիկը և փորցեց միուսների հետ խաղալ բայծ չկարողացավ որովհետեվ
    միուսները դեռ քնածեն վարդը,կակաչը,մանուշակը ձյունի տակ

  10. Ալիսա:

    Լինում է չի լինում մի չարաճճի կացին է լինում:Նա ամբողջ օրը թռչկոտում էր անտառում,կտրտում իր ճանապարհին հանդիպած բոլոր ծառերը:Մի օր էլ հանդիպում է
    սպիտակաձյունիկին,և սիրահարվում է : Այդ օրվանից փոխվում է:Դառնում է բարի ու օգնում է բոլորին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s