2․1 և 3-ի ա դասարանների համագործակցության մեկնարկը տրված է ․․․․

Այսօր աշնանային ստեղծագործական 8-րդ բաց հավաքի հերթական օրն էր ։ Դպրոց-պարտեզ էին այցելել Աշտարակի Վ․Պետրոսյանի անվան  հիմնական դպրոցի 3-րդ դասարանի  սովորողները ,դասվար Ալինա Հակոբյանի,փոխտնօրեն Գոհար Հարությունյանի ,երաժշտության ուսուցչուհի Լուսինե Թառումյանի և մի խումբ ծնողների հետ։ Նրանք շրջեցին Դպրոց-պարտեզում , ծանոթացան միջավայրին,մասնակցեցին մի շարք դասերի , եղան աստղացուցարանում,լողացին Դպրոց-պարտեզի լողավազանում,տիկին Սոֆյայի հետ սովորեցին կոմիտասյան մի քանի երգ ,մարզվեցին Մայր դպրոցի մարզասրահում և մասնակցեցին ուրբաթօրյա մեդիացուցադրությանը ։ Մեր հյուրերը բարձր տրամադրությամբ և լավ տպավորություններով վերադարձան  ՝ մեզ հրավիրելով Աշտարակ սուջուխ թաթախելու և ուտելու արարողությանը ։

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике «Սեբաստացու օրեր» նախագծային աշխատանք, Ուսումնական նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «2․1 և 3-ի ա դասարանների համագործակցության մեկնարկը տրված է ․․․․»

  1. zaruhi:

    Ստեփանավան ք. Բնակչություն 14322.0 Մակերես 51.0 կմ2 Քաղաքային համայնք Լոռվա մարզում: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Ստեփանավան քաղաքը եւ Արմանիս գյուղը: Ստեփանավանը եղել է նախկին Ստեփանավանի շրջանի վարչական կենտրոնը: Քաղաքային բնակավայր է դարձել 1923 թ-ին: Նախկինում ունեցել է Ճելալօղլի, Ճելալօղլու, Ջալալօղլու, Ջելալօգլի, Ջելալօղլի Հայկական անվանումները: Ստեփանավան է վերանվանվել 1923 թ-ին ի պատիվ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի: Մարզկենտրոնից գտնվում է 26կմ հեռավորության վրա: Քաղաքը տեղադրված է Ձորագետի հովտում, ընդարձակ սարահարթում` ծովի մակարդակից 1400մ բարձրության վրա: Ունի բարեխառն, չափավոր խոնավ կլիմա, տարեկան միջին ջերմաստիճանը 6.60 է: Հունվարի միջին ջերմաստիճանը -4.20 է, հուլիսյանը` 16.70: Տարեկան թափվում են 683մմ մթնոլորտային տեղումներ: Ձմեռները ձյեւնառատ են: Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ: Քաղաքը իր բնակլիմայական պայմաններով հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը: Ստեփանավանը որպես բնակավայր գոյություն է ունեցել շատ հին ժամանակներից: Շրջակայքում հայտնաբերվել են դամբարաններ, խեցեղեն զանազան իրեր: Ունի 5-6-րդ դդ եկեղեցի: 19-րդ եւ 20-րդ դարերում Ստեփանավանը եղել է մի աննշան բնակավայր եւ մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ: Շրջակայքում գտնվում է Լոռվա նշանավոր բերդը, որը ունեցել է մեծ պաշտպանական նշանակություն: Քաղաքը զգակլի տուժել է 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից: Բնակավայրը 1831 թ-ին ունեցել է 148, 1897 թ-ին` 3324, 1926 թ-ին` 4973, 1939 թ-ին` 6057, 1959 թ-ին` 9714, 1975 թ-ին` 14764, 1989 թ-ին` 14273 բնակիչ: Ազգային կազմը հիմնականում միատարր է: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների քաղաքի բնակչությունը կազմել է 16.5 հազար բնակիչ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք` 56%: Տարիքային խմբերը բաշխված են հետեւյալ կերպ` մինչաշխատունակներ` 23%, աշխատունակներ` 60%, հետաշխատունակներ`17%: Քաղաքն ունի մշակույթի տուն, 5 հանրակրթական դպրոց, 2 երաժշտական, մարզական դպրոցներ, գրադարաններ, հիվանդանոց, արյան փոխներարկման եւ սանիտարահամաճարակային կայաններ: Ունի սպասարկման ոլորտի մի շարք կառույցներ` հյուրանոց, հանգստյան տներ: Քաղաքում է գտնվում Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը: 1982 թ-ին ավարտվել է Ստեփանավանի օդանավակայանի կառուցումը, որտեղից կատարվում են տեղական թռիչքներ դեպի Հայաստանի այլ շրջաններ: Արմանիս գյուղը նույնպես ունի դպրոց: Տնտեսության մասնագիտացման ուղղությունը արդյունաբերությունն է: Քաղաքն ունի արդյունաբերական ձեռնարկություններ: Ունի մեքենաշինական, բարձր հաճախականությամբ սարքավորումների գործարաններ, գուլպայի, գորգավործական կահույքի ֆաբրիկաներ: Զարգացած է սննդի արդյունաբերությունը, այստեղ րտադրվում են տարբեր տեսակի պանիրներ: Ունի նաեւ բազմաճյուղ գյուղատնտեսություն: Մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անսնաբուծությունն է: Համայնքի հողային ֆոնդի մոտ 18% հանդիսանում է բնակավայրերի եւ տնամերձ հողերը: Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը եւ խոտհարքերը` համապատասխանաբար կազմելով 514 և 475 հեկտար: Պետական նշանակության հողերն գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր (826հա), կան նաեւ խոտհարքեր (720ա),, վաելահողեր (162հա): Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը, դպրոցի եւ դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման եւ խմելու ջրի ջրագծերի, փողոցների գիշերային լուսավորության հարցը: Առաջնային են համարվում նաև մշակութային կոթողների վերանորոգումը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s